Էսբյերգ (դան․՝ Esbjerg), քաղաք Դանիայում, տրանսպորտային ու նավահանգստային կարևոր հանգույց Յուտլանդիա թերակղզու արևմտյան ափին։ Վարչական կենտրոնը Էսբյերգ կոմունան է (Հարավային Դանիա տարածաշրջան)։ Բնակչությունը 2006 թվականի տվյալներով կազմել է 71.886 մարդ։

Բնակավայր
Էսբյերգ
դան․՝ Esbjerg
Զինանշան

ԵրկիրԴանիա Դանիա
Հիմնադրված է1868 թ.
ԲԾՄ17 մետր
Բնակչություն115 459 մարդ (հունվարի 1, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ6700
Էսբյերգ (Դանիա)##
Էսբյերգ (Դանիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1868 թվականին, երբ Դանիան կորցրել է Շլեզվիգը Ալտոնայի ծովախորշի հետ փոխանակման արդյունքում (ներկայումս` Համբուրգի շրջան, Գերմանիա)։ Մինչ այդ այն եղել է Հյուսիսային ծովի ափերի դանիական ամենակարևոր նավահանգիստը։ 1874 թվականին կառուցվել է երկաթգիծ, որը կապել է Էսբյերգը Ֆրեդերիսիա և Վարդե քաղաքների հետ։ Նույն թվականին ավարտվել է ծովախորշի շինարարությունը։ Այն սկսել են կիրառել գյուղատնտեսական մթերքների արտահանման համար։ Էսբյերգը քաղաքի կարգավիճակ է ստացել 1899 թվականին։

Տնտեսություն խմբագրել

Նախկինում Էսբյերգը եղել է Դանիայի ձկնորսական ամենամեծ նավահանգիստը։ Ներկայումս ձկնարդյունաբերությունը քաղաքի տնտեսության առաջատար ճյուղն է։ Բացի դրանից` քաղաքում գործում են մեքենաշինական ու նավաշինական, նավթային արդյունաբերության, սննդի ձեռնարկություններ, այդ թվում` ձկան վերամշակման գործարաններ։ Էսբյերգի միջոցով են արտահանվում մսային ու կաթնային ապրանքատեսակներ հիմնականում Մեծ Բրիտանիա։

Նավահաղորդակցությամբ կապվում է Նորբյու քաղաքին, որը գտնվում է Ֆանյո կղզում։ Էսբյերգը տրանսպորտային խոշոր հանգույց է (երկաթգիծ, ավտոճանապարհներ, օդանավակայան)։

Մշակույթ, տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքում գործում են թատրոններ (օպերայի և բալետի, դրամատիկական), թանգարաններ, գրադարաններ։

1996 թվականից օգոստոսի կեսերին քաղաքում տեղի է ունենում երաժշտական փառատոն` 9 օր տևողությամբ։ Փառատոնի մասնակիցները հավաքվում են Տորվետ (դան․՝ Torvet) կենտրոնական հրապարակում, որտեղ ձևավորվում է գլխավոր բեմահարթակը։

Էսբյերգում գործում են Հարավային Դանիայի և Օլբորգի համալսարանների մասնաճյուղեր։

Քաղաքի հյուսիսարևմտյան ծայրամասում է գտնվում 300 օդաչուների գերեզմանոցը, որոնք մահացել են ֆաշիստական ուժերի դեմ պայքարում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Էսբյերգի համայնք խմբագրել

Էսբյերի համայնքը ձևավորվել է 2007 թվականի Դանիայի վարչական բարեփոխումների արդյունքում, երբ միավորվել են Բրամինգի և Ռիբեի քաղաքապետարանները։ Քաղաքի մակերեսը 741 կմ² է, բնակչությունը՝ 114.097 մարդ (2005)։

Միավորված համայնքներն են Տյոնները հարավում, Հադերսլավը հարավ-արևելքում, Բեյենը արևելքում և Վարդեն հյուսիսում։ Արևմուտքում գտնվում է Ֆանյոի կղզային համայնքը համանուն կղզու վրա։

Քույր քաղաքներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Эсбьерг». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite (2007)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսբյերգ» հոդվածին։