Էռնստ Վեռներ Սիմենս
Էռնստ Վեռներ Սիմենս (գերմ.՝ Werner von Siemens, դեկտեմբերի 13, 1816[2][3][4][…], Լենթե, Gehrden, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա - դեկտեմբերի 6, 1892[2][3][4][…], Շարլոտենբուրգ, Potsdam Government Region, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի էլեկտրատեխնիկ և ձեռնարկատեր, Բեռլինի ԳԱ անդամ (1874 թ.)։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1882 թ.)։ Խոշոր էլեկտրատեխնիկական կոնցեռնների («Սիմենս և Դալսկե», «Սիմենս և Շուքերտ» և այլն) հիմնադիր և գլխավոր սեփականատեր։
Ավարտել է Բեռլինի հրետանային ինժեներական ուսումնարանը։ Առաջին աշխատանքները վերաբերում էին գալվանապլաստիկային, հեռագրությանը։ 1845 թվականին (եղբոր՝ Վիլհելմի հետ) հայտնագործել է շոգեշարժիչի իներցիոն կարգավորիչ։ Սիմենս հայտնագործել է նաև լարերը ռետինե մեկուսանյութով պատելու մեքենա, էլեկտրական մեքենայի համար առաջարկել է 27–աձև հատվածքի գլանային խարիսխ (1856 թ.), իրականացրել բազմաթիվ նյութերի դիէլեկտրիկ թափանցելիության չափումը (1859 թ.), ստեղծել դիմադրության սնդիկային փորձանմուշ (1860 թ.)։ 1867 թվականին հայտնագործել է ինքնագրգռմամբ էլեկտրամեքենայական գեներատոր, 1887 թվականին՝ սելենային լուսաչափ։ 1879 թվականին կառուցել է տրամվայի առաջին փորձնական գիծը (Բեռլինի արդյունաբերական ցուցահանդեսում)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #118614088 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ 7,0 7,1 Biographisches Lexikon der Münzmeister und Wardeine, Stempelschneider und Medailleure
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 371)։ |