Հիմարների նավը (ֆիլմ)

«Հիմարների նավը» (անգլ.՝ Ship of Fools), Սթենլի Կրամերի գեղարվեստական դրամատիկական ֆիլմը, Քեթրին Էնն Փորթերի համանուն վեպի էկրանավորումը։ Հոլիվուդյան լեգենդ Վիվիեն Լիի վերջին դերն է։

Picto infobox cinema.png
Հիմարների նավը
El barco de los locos
Հիմարների նավը (ֆիլմ).jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմանավարկելու արվեստ, հակասեմականության և ֆաշիզմ
ՀիմքShip of Fools?
Թվական1965
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթենլի Կրամեր
ՊրոդյուսերՍթենլի Կրամեր
Սցենարի հեղինակAbby Mann? և Katherine Anne Porter?
ԴերակատարներՎիվիեն Լի, Սիմոնա Սինյորե, Lee Marvin?, Խոսե Ֆերրեր, Օսկար Վերներ, Ջորջ Սիգալ, Հայնց Ռյուման, Lilia Skala?, Alf Kjellin?, Henry Calvin?, Michael Dunn?, Elizabeth Ashley?, Charles Korvin?, Christiane Schmidtmer?, Werner Klemperer?, John Wengraf?, Stanley Adams?, Kaaren Verne?, José Greco?, Peter Mamakos?, Gila Golan?, Eddie Baker?, BarBara Luna?, Oscar Beregi, Jr.?, Antonio Ruiz Soler?, Ստիվեն Գերեյ և Olga Fabian?
ՕպերատորԷռնեստ Լասլո[1]
ԵրաժշտությունErnest Gold?
ՄոնտաժRobert C. Jones?
Պատմվածքի վայրԱտլանտյան օվկիանոս
Տևողություն146 րոպե

Ֆիլմի դերասանական կազմը բազմազգ է. Կրամերն իր ֆիլմում նկարահանել է ամերիկացիների, ֆրանսիացիների, ավստրիացիների, գերմանացիների, շվեդների ու մեքսիկացիների։ Կինոնկարը ներկայացվել է «Օսկար» մրցանակի ութ անվանակարգերում (այդ թվում՝ լավագույն ֆիլմի համար) և հաղթել երկուսում։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի հերոսներն են նավի ուղևորները՝ տարբեր ազգություններ ու հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, որոնք մեկնում են հեռավոր ճանապարհորդության «Հավատ» հսկայական նավով, որն ուղևորներից մեկը՝ փիլիսոփայող թզուկ Գլոքենը (Մալքլ Դան), կոչում է «Հիմարների նավ»։

Նրանք փորձում են փախչել նախկին կյանքից՝ հուսալով, որ ճանապարհորդության ավարտին բոլոր խնդիրներն ինքնիրեն կլուծվեն։ Հերոսների բախումներում ու ապրումներում ներկայացվում է մարդկային հասարակության փոխաբերական պատկերը, որտեղ ոչ բոլորն են իրենց ուղու ավարտին ստանալու այն, ինչի համար սկսել են նավարկությունը։

Նավն ուղևորվում է գերմանական Բրեմերհաֆեն քաղաք և ճանապարհին վերցնում է ավելի քան 600 արտաքսված իսպանացի բանվորների։ Նավի բժիշկ Շումանը (Օսկար Վերներ) աստիճանաբար սիրահարվում է իսպանացի կոմսուհի-խռովարարին (Սիմոնա Սինյորե), որի անունը չի նշվում։ Կոմսուհին նավով մեկնում է իսպանական բանտ, որտեղ նրան պետք է դատեն։ Սիրահարները հասկանում են, որ շուտով ընդմիշտ կբաժանվեն, և այդ օրերին վայելում են միմյանց ներկայությունը։ Կոմսուհին պատահաբար իմանում է, որ Շումանը վաղուց սրտի հետ կապված լուրջ խնդիրների ունի։

Ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից են նկարիչ Դևիդը (Ջորջ Սիգալ) և նրա գեղեցկուհի ընկերուհին՝ Ջեննին (Էլիզաբեթ Էշլի)։ Նրանք հաճախ են վիճում և մի օր որոշում են բաժանվել, բայց ճանապարհորդության ավարտին նորից հաշտվում են։ Ամուսնալուծված 46-ամյա կոկետուհի Մերի Թրեդուելին (Վիվիեն Լի), որը շատ է խմում, սիրահարվում է սպաներից մեկը։

Ֆիլմում արծարծվում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին գերմանական հասարակության բարձր խավերում տիրող հակասեմականության հարցը։ Օրինակ՝ առաջին դասի հրեաների համար ճաշարանում առանձնացված է հատուկ սեղան։ Երբ հայտնի է դառնում, որ պարոններից մեկն ամուսնացած է եղել հրեուհու հետ, նրան ուղարկում են այդ սեղանի մոտ նստելու, ինչը սկանդալի պատճառ է դառնում։ Հետագայում զրույցի ընթացքում ա պատմում է, որ հասարակական կարծիքի ճնշման ներքո ինքն ստիպված է եղել բաժանվել կնոջից ու փախչել Մեքսիկա։

Նավարկությունը մոտենում է ավարտին։ Կոմուսհուն ձերբակալում են, նա հրաժեշտ է տալիս բժշկին ու հեռանում ուղեկցորդ պահակների հետ։ Ցամաք են իջնում բոլորը, բացի մեկից՝ բժիշկ Շումանից, որը սիրելիից բաժանվելուց հետո սկսում է խմել ու շուտով մահանում է սրտի կաթվածից։

ԴերերումԽմբագրել

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

«Հիմարների նավը» ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի (Ռոբերտ Քլաթուորթի, Ջոզեֆ Քիշ) և լավագույն օպերատորական աշխատանքի համար (Էռնեստ Լասլո)։ Վիվիեն Լին արժանացել է L'Étoile de Cristal մրցանակի գլխավոր դերակատարման համար[2]։ Մարվինը 1966 թվականին ստացել է ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ, իսկ Վերները 1965 թվականին ստացել է Նյու Յորքի կինոքննադատների խմբակի մրցանակ[3]։

Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի տղամարդու լավագույն դերակատարման (Օսկար Վերներ), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման (Մայքլ Դան) և կնոջ լավագույն դերակատարման (Սի) համար։ Դրանից բացի, գլխավոր և երկրորդական դերակատարները ներկայացվել են BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակների[3]։ Ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» նաև հագուստի լավագույն դիզայն (Բիլլ Թոմաս), լավագույն ֆիլմ և լավագույն ադապտացված սցենար անվանակարգերում[4]։

Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը 2005 թվականին ֆիլմը առաջարկել է որպես AFI վարկածով 100 տարվա ամերիկյան ֆիլմերի լավագույն երաժշտություն ցանկի թեկնածու[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.filmaffinity.com/en/film724095.html
  2. Bean 2013, p. 279.
  3. 3,0 3,1 "Awards: Ship of Fools (1965)." IMDb.Retrieved: October 11, 2013.
  4. "Awards: Ship of Fools". The New York Times. Retrieved: October 10, 2013.
  5. «AFI's 100 Years of Film Scores Nominees» (PDF)։ Վերցված է 2016-08-06 

Արտաքին հղումներԽմբագրել