Կարմեն Էռերա (իսպ.՝ Carmen Herrera, մայիսի 31, 1915(1915-05-31)[1][2][3][…], Հավանա, Կուբա[4] - փետրվարի 12, 2022(2022-02-12)[5], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), կուբաամերիկացի նկարչուհի, 2020 թվականի մայիսին նա դարձել է 105 տարեկան։

Կարմեն Էռերա
իսպ.՝ Carmen Herrera
Ծնվել էմայիսի 31, 1915(1915-05-31)[1][2][3][…]
ԾննդավայրՀավանա, Կուբա[4]
Վախճանվել էփետրվարի 12, 2022(2022-02-12)[5] (106 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Ազգությունկուբայական ծագմամբ ամերիկացիներ
Քաղաքացիություն Կուբա[7]
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Հավանայի համալսարան և Marymount School, Paris?
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
Ոճմինիմալիզմ[8][9], Օպտիկական արվեստ[8], կոնկրետ արվեստ[8], hard-edge painting?[8], մոդերն[8], geometric abstraction?[10] և աբստրակտ էքսպրեսիոնիզմ[9]
Ժանրաբստրակցիոնիզմ[9], shaped canvas?[9] և geometric abstraction?
 Carmen Herrera (painter) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էռերան ծնվել է Հավանայում, 1915 թվականին։ Նա յոթ քույրերից ու եղբայրներից մեկն էր։ Նրա հայրը եղել է «El Mundo» թերթի հիմնադիր-խմբագիրը, իսկ մայրը՝ լրագրող[11]։ 1938 թվականին Էռերան Հավանայի համալսարանում ուսումնասիրել է ճարտարապետություն, որից հետո անցում է կատարել նկարչության՝ պահպանելով սերը ուղիղ գծերի և պարզ ձևերի հանդեպ։ Մինչև 1950-ական թվականների սկիզբը Էռերան փոխ առ փոխ ապրել է Կուբայում և Փարիզում։ Փարիզում հաճախակի է եղել Ֆրեդ Քլեյն և Մարի Ռայմոն նկարիչ-ամուսինների արվեստանոցում, որոնք անընդհատ շտապել են տուն, կերակրել իրենց երեխային։ Պարզվեց, որ այդ երեխան 20-ամյա Իվ Քլեյնն է, որն այդ ժամանակ զբաղվում էր մարտարվեստով և արդեն առաջին քայլերն էր անում նկարչության մեջ։

1939 թվականին Էռերան ամուսնացել է անգլերենի ուսուցիչ Ջեսսի Լևենտալի հետ (1902-2000), որի հետ ծանոթացել էր 1937 թվականին, երբ Ջեսսին Կուբա էր ժամանել Նյու Յորքից։ 1948 թվականին Հրերան ամուսնու հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել են մոտ հինգ տարի։

1954 թվականին Էռերան ամուսնու հետ մեկնել է Նյու Յորք։ Հենց այդ ժամանակ էլ ձևավորվել է նրա նկարչական ոճը։ Այդ ժամանակ Նյու Յորքում իշխում էր աբստրակտ էքսպրեսիոնիզմը, որը ներկայացնում էին հիմնականում սպիտակամորթ տղամարդիկ, որոնց մոտ Էռերայի մինիմալիստական ոճի կտավները միայն տարակուսանք էին առաջացնում։ Բայց Էռերային դա չկանգնեցրեց, նա շարունակեց նկարել՝ մի փոքր փոխելով նկարների ոճը։

2016 թվականի մայիսի 3-ից մինչև 2016 թվականի հունիսի 11-ը Էռերայի աշխատանքները «Կարմեն Հերարայի վերջին աշխատանքներ» խորագրով ցուցադրվել են Լիսոնի պատկերասրահում։

2016 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2017 թվականի հունվարի 9-ը Էռերայի աշխատանքները, որոնք ստեղծվել են 1948-1978 թվականներին ցուցադրվել են Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Carmen Herrera — 2008.
  2. 2,0 2,1 Cunningham J. M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://rkd.nl/nl/explore/artists/426552
  5. 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2022/02/13/arts/design/carmen-herrera-dead.html
  6. 6,0 6,1 6,2 https://apnews.com/article/carmen-herrera-cuba-new-york-manhattan-arts-and-entertainment-a89249062e4d00a330c736c94c30497f
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 https://www.theartstory.org/artist/herrera-carmen/
  9. 9,0 9,1 9,2 9,3 https://www.britannica.com/biography/Carmen-Herrera
  10. https://whitney.org/exhibitions/carmen-herrera
  11. «Carmen Herrera: 'Is it a dream?'».
  12. «Carmen Herrera: Lines of Sight». whitney.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Էռերա» հոդվածին։