Էջմիածնի Սուրբ Գրիգոր Լուսավորչի տպարան

Էջմիածնի Սուրբ Լուսավորչի տպարան, հայկական առաջին տպարանը։ Հիմնադրվել է 1771 թվականին՝ Սիմեոն կաթողիկոս Երևանցու ջանքերով`«Ս. Գրիգոր Լուսավորիչ» անվանումով[2][3]։ Տպարանը հիմնադրվել է Մադրասում բնակվող ջուղայեցի Գրիգոր Միքայելյան-Չաքիկյանի հոգածությամբ։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի տպարան
Էջմիածնի տպարանի գլխավոր մուտք
Գտնվում էԷջմիածին
Հիմնվել է1771
Հիմնել էՍիմեոն Ա Երևանցի կաթողիկոս
Առաջին տպված գիրքՍաղմոսարան
Ներկա վիճակգործող[1]

Պատմություն խմբագրել

Սիմեոն Երևանցին, տպարանին կից, 1776 թվականին հիմնել է նաև սեփական թղթի գործարան` նույն մարդու նյութական միջոցներով։ Հետագայում Էջմիածնի տպարանը ունեցել է նաև իր տառաձուլարանը։ Տպարանի գրաշարները, տպագրողները, սրբագրիչները Էջմիածնի միաբանության անդամներն են եղել։ Տպարանի աշխատանքներին իր նպաստն է բերել նաև պոլսեցի նշանավոր վարպետ Պողոս Արապյանը, ով որոշ ժամանակ մնացել է Էջմիածնում։ Տպարանի առաջին տեսուչ է նշանակվել Իսահակ Գեղամացին` տպարանի աշխատանքը կատարելագործելու համար։

Տպագրված աշխատություններ խմբագրել

Այս տպարանում 1772 թվականին տպագրվել է Հայաստանում առաջին տպագիր գիրքը` Սիմեոն Երևանցու 180 էջից բաղկացած «Զբօսարան հոգևոր»-ը` անկանոն շարվածքով, բայց ընթեռնելի։

Այստեղ տպագրվել են Սիմեոն Երևանցու «Տաղարանը» (1773), «Տոնացույցը» (1774), «Պարտավճարը» (1779), Հովսեպոս Ֆլավիոսի «Գիրք պատմությանց յաղագս Հրէից ընդ Հռովմայեցիս և ավերման Երուսաղեմի և Տաճարին հնոյ» (1787) հայտնի աշխատությունը, որի թարգմանությունը լատիներենից կատարել էր Ստեփանոս Իլովացին դեռևս 1660 թվականին և այլ գրքեր։

Էջմիածնի տպարանը ավելի ծաղկել է 19-րդ դարի երկրորդ կեսերին և 20-րդ դարի առաջին տասնամյակներին։ Այս շրջանում տպագրվել են բազմաթիվ գրքեր, որոնց թվում Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» (1880), Սիմեոն կաթողիկոսի «Ջամբռը» (1873), Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Ագաթանգեղոսի պատմությունները, Մառի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Հակոբ Մանանդյանի ուսուննասիրությունները և այլն։

1867 թվականին մինչև 1910-ական թվականները այստեղ տպագրվել է «Արարատ» հայագիտական ամսագիրը։

Ներկա տպարանի հիմնարկեքը կատարվել է 1889 թվականին, իսկ կառույցն ավարտուն տեսք է ստացել 1889 թվականին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տպարան 1888 թ.». beta.armenianchurch.org. Վերցված է 2024 թ․ ապրիլի 9-ին.
  2. Ռաֆայել Իշխանյան (1981). Հայ գիրքը։ 1512-1920. Երևան: ՀՍՍՀ ԳԱ. էջ 154.
  3. Հայ տպագիր գրքի ցուցահանդես. Երևան: Ա․ հ․. 1946. էջ 112.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/publishe/index/assoc/HASH015d.dir/S_GRIGOR%20LUSAVORICH.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 75