Վերոնիկա Էչեգի (իսպ.՝ Verónica Fernández Echegaray, հունիսի 16, 1983(1983-06-16)[1], Մադրիդ, Իսպանիա[1]), կինոյի և հեռուստատեսության իսպանացի դերասանուհի։

Վերոնիկա Էչեգի
Ծննդյան թիվ՝հունիսի 16, 1983(1983-06-16)[1] (40 տարեկան)
Ծննդավայր՝Մադրիդ, Իսպանիա[1]
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասանուհի և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 1531585

Կենսագրություն խմբագրել

Էչեգին ծնվել և մեծացել է Մադրիդում։ Սովորել է Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում[3]։

Առաջին մեծ դերը ստացել է 2006 թվականի ռեժիսոր Բիգաս Լունայի «Իմ անունն է Հուանի» ֆիլմում, ինչի համար նա առաջադրվել է «Գոյա» մրցանակի՝ լավագույն կանացի դերասանական առաջնաելույթի համար[4]։ 2008 թվականին թողարկվել է «Իմ բանտային բակը» ֆիլմը, որում խաղացած դերի համար Էչեգին առաջադրվել է «Գոյա» մրցանակի՝ լավագույն կանացի դերի համար[5]։ Ինչպես նաև 2011 թվականին առաջադրվել է այդ կատեգորիայով «Կատմանդու՝ երկնքի հայելի» ֆիլմում աշխատանքի համար[6]։

Նրա առաջնաելույթը բրիտանական կինոյում դարձել է դերը «Ճագարը և ցուլը» ֆիլմում՝ թողարկված 2009 թվականին։ Նա նաև մշտական դեր է ունեցել 2015-2018 թվականների բրիտանական «Ֆորտիտյուդ» սերիալում[7]։

2018 թվականին խաղացել է «Թրաստ» ամերիկական կենսագրական հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Լուսիանուի Փոլ Գեթիի ընկերուհիներից մեկի դերը[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ֆ Իմ անունն է Հուանի Yo soy la Juani Հուանի
2007 ֆ Հպվել երկնքին Tocar el cielo Ելենա
2008 ֆ Իմ բանտային բակը El patio de mi cárcel Իսա
2008 ֆ 8 հանդիպում 8 citas Վանե
2009 ֆ Ճագարը և ցուլը Bunny and the Bull Էլոիզա
2011 ֆ Վերբո Verbo Մեդուսա
2011 ֆ Կատմանդու՝ երկնքի հայելին Katmandú, un espejo en el cielo Լաիա
2012 ֆ Ցերեկային սառը լույս The Cold Light of Day Լյուչիա Քալդերա
2013 ֆ Իմ ամենամեծ իսպանական ընտանիքը La gran familia española
2015-2018 ֆ Ֆորտիտյուդ Fortitude Ելենա Լեդեսմա
2016 ֆ Սուսաննա դու ինձ սպանում ես Me estás matando, Susana Սուսաննա
2017 ֆ Իմ կամքի համար Lasciati andare Քլաուդիա
2018 ս Թրաստ Trust Լուսիանա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1017966168 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://www.imdb.com/name/nm1531585/awards?ref_=nm_awd
  3. «Exclusive: Veronica Echegui, Emma Hamilton Join 'Cold Light of Day'».
  4. «Yo soy la Juani».
  5. «El patio de mi cárcel».
  6. «Katmandú, un espejo en el cielo».
  7. «The ice breaker: Verónica Echegui on her role in new TV show Fortitude and living in London».
  8. «'Trust': Michael Esper To Co-Star In FX Getty Drama Series; Veronica Echegui To Recur».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Էչեգի» հոդվածին։