Ջեյմս Ռուֆուս Էյջի (անգլ.՝ James Rufus Agee, նոյեմբերի 27, 1909(1909-11-27)[1][2][3][…], Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ[2] - մայիսի 16, 1955(1955-05-16)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի արձակագիր, բանաստեղծ, սցենարիստ, ժուռնալիստ, կինոքննադատ, ով լայն ճանաչման է արժանացել առաջին հերթին իր ինքնակենսագրական բնույթի «Մահ՝ ընտանիքում» (A Death in the Family, 1957) վեպի շնորհիվ, որի համար նրան 1958 թվականին՝ հետմահու, Պուլիտցերյան մրցանակ է շնորհվել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում

Ջեյմս Էյջի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 27, 1909(1909-11-27)[1][2][3][…]
ԾննդավայրՆոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ[2]
Մահացել էմայիսի 16, 1955(1955-05-16)[1][2][3][…] (45 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
Մայրենի լեզուանգլերեն[2]
ԿրթությունՀարվարդի համալսարան, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում, St. Andrew's-Sewanee School?, Knoxville High School? և Eliot House?
ԵրկերA Death in the Family?
Մասնագիտությունսցենարիստ, բանաստեղծ, վիպասան, լրագրող, ինքնակենսագիր, գրող, քննադատ, կինոքննադատ և կինոռեժիսոր
ԵրեխաներJoel Agee?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նոքսվիլին մերձակա Ֆորտ Սանդերս բնակավայրում[4]։

Վեց տարեկանում կորցրել է հորը, ով ավտովթարի զոհ է դարձել։ Յոթ տարեկանից սովորել է ԱՄՆ եպիսկոպոսական եկեղեցուն պատկանող Սուրբ Խաչ վանքի Սենթ Էնդրյուս դպրոցում[5], որտեղ էլ ծանոթացել է քահանա Ջեյմս Հարոլդ Ֆլայի հետ, ում հետ մտերմական հարաբերությունները պահպանել է մինչև մահ[6]։ Էյջիի մահից հետո Ֆլայը հրատարակել է նրա հետ ունեցած իր նամակագրությունը, որի մասին The New York Times-ի գրախոսության մեջ նշվել է. «Ջեյմս Էյջիի նամակները հայր Ֆլային» գիրքը իր կարևորությամբ համեմատելի է Ֆիցջերալդի 'The Crackup'-ին և Թոմաս Վուլֆի նամականուն՝ իբրև յուրօրինակ ինքնադիմանկարներ ժամանակակից ամերիկյան իրականության խորապատկերի վրա[7]»:

 
Ջեյմս Էյջիի անվան զբոսայգին Նոքսվիլի մերձակա Ֆորտ Սանդերսում

Սենթ Էնդրյուսի դպրոցից հետո Էյջին ուսումը շարունակել է Նոքսվիլի ավագ դպրոցում, այնուհետև՝ Նյու Հեմփշիր նահանգի Phillips Exeter ակադեմիայում, որտեղ սովորելուն զուգընթաց՝ ղեկավարել է The Lantern Club-ը և խմբագրել ուսանողական ամսագիրը (ի դեպ, հենց այդ ամսագրում են լույս տեսել նրա առաջին թատերախաղերը, պատմվածքները, բանաստեղծությունները, հոդվածները1932 թվականին ընդունվել է Հարվարդի համալսարան։ Նրա համակուրսեցի ընկերն էր ապագա բանաստեղծ և քննադատ Ռոբերտ Ֆիցջերալդը, ում հետ հետագայում աշխատակցել է TIME ամսագրին։ Համալսարանում նույնպես, սովորելու հետ մեկտեղ, խմբագրել է ուսանողական թերթը։ Բուհն ավարտելով՝ դարձել է «Fortune » և «Time» ամսագրերի հեղինակներից մեկը։ 1934 թվականին լույս է ընծայել բանաստեղծական իր միակ ժողովածուն՝ Permit Me Voyage-ը, որի առաջաբանը գրել էր անվանի բանաստեղծ Արչիբալդ Մաքլիշը։

1940-ական թվականներին Էյջին «Time»-ի, այնուհետև՝ «The Nation»-ի հաստիքային կինոքննադատն էր։ 1948-ից սկսել է աշխատել որպես սցենարիստ։ Նրա սցենարների հիման վրա են նկարահանվել հայտնի այնպիսի ֆիլմեր, ինչպես՝ «Աֆրիկյան թագուհին» (որի սցենարի համար ստացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակ) և «Որսորդի գիշերը»։

Ակոհոլիզմով հիվանդ Էյջին մահացել է երիտասարդ հասակում՝ քառասունհինգ տարեկանում, ինֆարկտից։ Նրա մահից երկու տարի անց՝ 1957 թվականին, լույս է ընծայվել «Մահ՝ ընտանիքում» ինքնակենսագրական վեպը, որի համար նրան հաջորդ տարում «Գեղարվեստական արձակ» անվանակարգում հետմահու շնորհվել է հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակ։ Մեկ գրքի մեջ ամփոփելով՝ տպագրել են նաև կինոյի մասին նրա գրած քննադատական հոդվածները, վերահրատարակել են դեռևս 1941 թվականին գրած «Փառաբանենք անվանի այրերին» («Let Us Now Praise Famous Men») վեպը, որ այն ժամանակ բավարար ուշադրության ու գնահատանքի չէր արժանացել։

Մատենագրություն խմբագրել

  • 1934 Permit Me Voyage, Yale Series of Younger Poets մատենաշարում
  • 1935 Knoxville: Summer of 1915, արձակ բանաստեղծություն, որի հիման վրա կոմպոզիտոր Սեմյուել Բարբերը հետագայում երաժշտություն է գրել
  • 1941 Let Us Now Praise Famous Men: Three Tenant Families, Houghton Mifflin
  • 1948 The Tramp's New World, սցենար Չարլի Չապլինի համար
  • 1951 The Morning Watch, Houghton Mifflin
  • 1951 The African Queen, սցենար C. S. Forester-ի վեպի հիման վրա
  • 1952 Face to Face կինոնկարի The Bride Comes to Yellow Sky հատվածի սցենարը՝ Սթիվեն Քրեյնի պատմվածքի հիման վրա
  • 1954 The Night of the Hunter, սցենար՝ Դեյվիս Գրաբի վեպի հիման վրա
  • 1957 A Death in the Family (հետմահու բեմականացվել է All the Way Home խորագրով)
  • 1958 Agee on Film
  • 1960 Agee on Film II
  • 1962 Letters of James Agee to Father Flye
  • 1972 The Collected Short Prose of James Agee
  • 2001 Let Us Now Praise Famous Men (new edition)
  • 2013 Cotton Tenants: Three Families, Melville House
  • Let Us Now Praise Famous Men, A Death in the Family, Shorter Fiction (Michael Sragow, ed.) (Library of America, 2005) 978-1-931082-81-5. Stories include "Death in the Desert," "They That Sow in Sorrow Shall Reap" and "A Mother's Tale."
  • Let Us Now Praise Famous Men, Violette Editions, 2001, 978-1-900828-15-4.
  • Film Writing and Selected Journalism: Uncollected Film Writing, 'The Night of the Hunter', Journalism and Book Reviews (Michael Sragow, ed.) (Library of America, 2005) 978-1-931082-82-2.
  • Brooklyn Is: Southeast of the Island: Travel Notes, (Jonathan Lethem, preface) (Fordham University Press, 2005) 978-0-8232-2492-0.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 22. — ISBN 978-2-221-06888-5
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. «James Agee (1909–1955): Let us now praise famous writers». Chicago Tribune. 1977 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. «James Agee was born in Knoxville in 1909, to a father whose people were farmers (in Tennessee and Virginia) and a mother whose family members considered themselves "more cosmopolitan." Agee's father died young, in an accident frequently memorialized (most eloquently in the autobiographical novel A Death in the Family), but the conflict he helped engender would persist...»
  5. Journal of the Eighty-Fourth Annual Convention of the Church, Diocese of Tennessee, Nashville, Tenn., 1916
  6. «Father James Harold Flye Papers - Vanderbilt University» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. Rev. James H. Flye, 100, is dead; Friend of James Agee, the writer, The New York Times, April 14, 1985. Retrieved November 27, 2015.

Գրականություն խմբագրել

  • Letters of James Agee to Father Flye, 0-87797-301-6
  • James Agee, Let Us Now Praise Famous Men, etc., The Library of America, 159, with notes by Michael Sragow, 2005.
  • Alma Neuman, Always Straight Ahead: A Memoir, Louisiana State University Press, 176 pages, 1993. 0-8071-1792-7.
  • Kenneth Seib, "James Agee: Promise and Fulfillment", in Critical Essays in Modern Literature, University of Pittsburgh Press, 175 pages, 1968.
  • Geneviève Moreau, The Restless Journey of James Agee, New York: William Morrow and Company, 1977.
  • Encyclopedia of the Documentary Film, ed. Ian Aitken, London: Routledge, 2005
  • Paul F. Brown, Rufus: James Agee in Tennessee, Knoxville: University of Tennessee Press, 422 pages, 2018. 1621904245.

Արտաքին հղումներ խմբագրել