Էյլին Վուդս
Ժակլին Ռութ «Էյլին» Վուդս (անգլ.՝ Jacqueline Ruth «Ilene» Woods, մայիսի 5, 1929[1], Պորտսմութ (Նյու Հեմփշիր), Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - հուլիսի 1, 2010[2][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի, հայտնի է Դիսնեյի «Մոխրոտիկ» մուլտֆիլմում Մոխրոտիկի դերի հնչյունավորմամբ[4]։
Էյլին Վուդս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 5, 1929[1] |
Ծննդավայր | Պորտսմութ (Նյու Հեմփշիր), Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 1, 2010[2][1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, ձայնային դերասանուհի, երգչուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին | Ed Shaughnessy? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ժակլին Ռութ Վուդսը ծնվել է 1929 թվականի մայիսի 5-ին Նյու Հեմփշիր նահանգի Պորտսմութ քաղաքում։ Մանուկ հասակում ուզում էր դառնալ դպրոցի ուսուչուհի, բայց նրա մայրը ցանկանում էր, որ նա դառնա երգչուհի։ Արդյունքում նա արդեն 11 տարեկանում իր սեփական հաղորդմամբ ելույթ է ունեցել Պորտսմուտի տեղական ռադիոյում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում շատ է ճանապարհորդել՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի ռազմաօդային նվագախմբի և հոլիվուդյան աստղերի հետ[5]։
Պատերազմից հետո Ուոլթ Դիսնեյը ավելի քան 400 հավակնորդներից Մոխրոտին հնչյունավորելու համար ընտրել է Էյլին Վուդսին։ Հետագայում Ուոլթ Դիսնեյը խոստովանել է, որ Վուդսի կատարմամբ Մոխրոտը եղել է նրա ամենասիրելի կանացի կերպարը[5]։
Հետագայում նա մասնակցել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, մասնավորապես՝ «Սթիվ Ալենի շոու»-ին[6]։
2003 թվականին արժանացել է Դիսնեյի լեգենդները մրցանակին[5]։
Էյլին Վուդսը մահացել է 2010 թվականի հուլիսի 1-ին ծերանոցում, Ալցհայմերի հիվանդությունից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2010/07/06/movies/06woods.html
- ↑ https://d23.com/walt-disney-legend/ilene-woods/
- ↑ David Wallace։ «Ilene Woods, the Voice of Cinderella, Passes Away at 81(անգլ.)»։ www.disneyorama.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-12
- ↑ 5,0 5,1 5,2 «Ilene Woods(անգլ.)»։ disney.go.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-12
- ↑ «Ilene Woods, voice of Disney's Cinderella, dead at 81(անգլ.)»։ www.cnn.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-12