Էմփիրեյը հարդ ռոք, հայկական (օրիենտալ) ռոք ոճերում ստեղծագործող հայկական ռոք-խումբ է, որն առանձնանում է թավ ազդեցիկ վոկալով, մեղեդիներում կիթառի անսպասելի անցումներով, հայերեն և անգլերեն լեզուներով խորիմաստ տեքստերով, ներդաշնակ և ավարտուն երաժշտական պատկերով։ Խումբը ձևավորվել է 1994 թվականին Սարգիս Մանուկյանի և Կարեն Արզումանյանի նախաձեռնությամբ և այդ ընթացքում թեև ունեցել է մոտ 50 համերգ, այնուամենայնիվ քչերին է հայտնի եղել։ 2005 թվականին խումբը հայտնի դարձավ ռոքի սիրահար լայն հասարակությանը։ 2006 թ. խումբը թողարկեց իր դեբյուտային CD ալբոմը՝ սեփական ստուդիայում ձայնագրված 13 երգերով, տվեց իր առաջին խոշոր մենահամերգը և Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց լավագույն ռոք խումբ[1][2][3]։ 2008 թվականին խումբը թողարկեց «Evolution» տեսաերիզը՝ 2007 թ. Երևանում կայացած գալա-համերգի ձայնագրությամբ և այդ պահին ունեցած բոլոր տեսահոլովակներով[4]։ 2009 թվականին թողարկվեց խմբի երկրորդ՝ «Հուր է» ստուդիական ալբոմը։ 2011 թ. նոյեմբերի 3-ին թողարկվեց խմբի երրորդ "Մեկընդմիշտ" ալբոմը[5]։

Էմփիրեյ
Empyray.JPG
Էմփիրեյ
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Հայաստան Երևան
Ժանրերհարդ ռոք, օրիենտալ ռոք, մետալ
Գործունեություն1994–ներկա (լայնորեն հայտնի են 2005-ից)
ԿապվածԱննա Խաչատրյան
Անդամներ
Կարեն Արզումանյան
Գիսանե Պալյան
Դավիթ Խուրշուդյան
Վլադիմիր Աղաջանյան(2013-ից)
Նախկին անդամներ
Կորյուն Բոբիկյան
Լևոն Ավեդիսյան
Սարգիս Մանուկյան
Commons-logo.svg Empyray Վիքիպահեստում

2013 թվականին խումբը լքեց թմբկահար Լևոն Ավեդիսյանը, որին փոխարինման եկավ Վլադիմիր Աղաջանյանը։

2013 թ. օգոստոսի 29-ին Կարեն Արզումանյանը հայտարարեց, որ խմբի վոկալահար Սարգիս Մանուկյանը լքել է խումբը, և հայտարարեց նոր վոկալահարի մրցույթ[6]։

Անվանման ծագումնաբանությունըԽմբագրել

Խմբի անունը հունարեն empuros (լատիներեն empyreus, անգլերեն empyrean) բառի ռուսերեն տարբերակի (эмпирей) անգլահունչ արտասանությունն է, էմպիրոսը հին հույների ու վաղ քրիստոնյաների համոզմունքով երկնքի բարձրագույն շերտն է՝ լցված հրով և լույսով, որտեղ ապրում են երկնաբնակները, սրբերը[7]։

ԿազմըԽմբագրել

ՍկավառակագրությունԽմբագրել

ԱլբոմներԽմբագրել

ՏեսաերիզներԽմբագրել

ՏեսահոլովակներԽմբագրել

  • 2006 - Սև ու սպիտակ
  • 2006 - Դու չկաս
  • 2007 - Այնտեղ
  • 2009 - Հուր է
  • 2010 - Մոտ է ավարտը
  • 2011 - Մեկընդմիշտ
  • 2015 - Քամուն ընդառաջ

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել