Գիսանե Պալյան
հայ դաշնակահար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գիսանե Սերգեյի Պալյան (դեկտեմբերի 12, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, երաժշտագետ։ Empyray ռոք-խմբի դաշնակահարուհի։
Գիսանե Պալյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1973 (50 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | դաշնակահար, երաժշտագետ, ստեղնահար և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Գործունեություն | 1999-ից |
Աշխատավայր | Շանթ հեռուստաընկերություն |
Կրթություն | Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց (1988), Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1992), Հայկական պետական մանկավարժական համալսարան (1994) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1997) |
Կապված | Empyray |
Կենսագրություն
խմբագրել1988 թ. ավարտել է Երևանի Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը։ 1988-1992 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև 1992-1994 թթ.` Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, 1994-1997 թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժիններում։ 1999 թ. առաջին ելույթն է ունեցել Empyray ռոք-խմբի հետ և դարձել խմբի անդամ։ Աշխատում է Շանթ հեռուստաընկերությունում։
Կիթառահար Կարեն Արզումանյանի կինն է։