Կորյուն Բոբիկյան
հայ ջութակահար
Կորյուն Բոբիկյան, հայ ռոք երաժիշտ, թմբկահար և ջութակահար։
Կորյուն Բոբիկյան | |
---|---|
Ծնվել է | 1982 թ. օգոստոսի 28![]() ![]() |
Ժանրեր | Ռոք, Մետալ |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Գործունեություն | 1997-ից |
Կապված | The Kings' Cross Oaksenham Empyray Sworn The Beautified Project Սթրայֆ |
Կայք | Ֆեյսբուք |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1982 թ. օգոստոսի 28-ին Երևանում: 4 տարեկան հասակից սկսել է նվագել ջութակ, 13 տարեկանից՝ հարվածային գործիքներ։ Որպես թմբկահար՝ 1997-2010 թթ. նվագել է «The Kings' Cross», 2002-2010 թթ.՝ «Empyray», 2005-2010 թթ.` «Sworn», 2007-2010 թթ.` «The Beautified Project» խմբերում։ 2001-2010 թթ. եղել է «Oaksenham» ռոք խմբի անդամ (ջութակահար)։ 2004 թ.-ից «Սթրայֆ» մետալ խմբի թմբկահարն է։ 2010 թ. հանդես է եկել Յան Գիլանի և Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգի շրջանակներում։ Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում։ Որպես թմբկահար և ջութակահար՝ ներկայացել է ավելի քան 20 ձայնասկավառակներում[1]։
ՍկավառակագրությունԽմբագրել
- 1999 - «A Cross From The Kings»
- 2008 - «Behind The Happy Mask»
- 2008 - «Cursed Theatre»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Կորյուն Բոբիկյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-02-21