Սարգիս Մանուկյան (երաժիշտ)

հայ երաժիշտ, երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Մանուկյան (հուլիսի 29, 1974(1974-07-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռոք-երաժիշտ, «Էմփիրեյ» ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ։

Սարգիս Մանուկյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1974, հուլիսի 29
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան Հայաստան, Երևան
ԺանրերՌոք
Մասնագիտություներաժիշտ, երգիչ
Գործիքներվոկալ և կիթառ
Գործունեություն1994-ից
ԿապվածEmpyray
Կայքsargismanukyan.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1974 թվականի հուլիսի 29-ին, Երևանում։ 1992 թվականին ավարտել է դպրոցը և ընդունվել է Երևանի «Դավիթ Անհաղթ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի արաբախոս բաժին։ Նույն թվականին «Ասպարեզ» ստուդիայում ձայնագրել է համանուն խմբի հիմնադիր՝ Արմեն Թորոյանի երկու հայտնի բալլադները։ 1994 թվականին «Էմփիրեյ» ռոք խմբի վերջնական ձևավորումից հետո, դուրս է եկել բուհից՝ ընտրելով երգիչի մասնագիտությունը։ Երեք տարի մասնավոր սովորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի մոտ։ Հիմնական գործունեությունը կապելով խմբի հետ՝ ծավալել է անհատական գործունեություն, համագործակցելով այլ հեղինակների հետ։ Մինչ 2013 թվականը եղել է «Էմփիրեյ» ռոք խմբի վոկալիստը։

Արտաքին հղումներ խմբագրել