Էմմա Չեդվիկ (շվեդ.՝ Emma Chadwick, ի ծնե անունը՝ Ամալյա Հիլմա Լոուստադտ, օգոստոսի 10, 1855(1855-08-10)[1][2][3], Ստորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3] - հունվարի 2, 1932(1932-01-02)[1][2][3], Ավինյոն[1][3]), շվեդ նկարչուհի։

Էմմա Չեդվիկ
Ի ծնեշվեդ.՝ Emma Hilma Amalia Löwstädt
Ծնվել էօգոստոսի 10, 1855(1855-08-10)[1][2][3]
ԾննդավայրՍտորկիռկոֆյոռսամլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3]
Վախճանվել էհունվարի 2, 1932(1932-01-02)[1][2][3] (76 տարեկան)
Մահվան վայրԱվինյոն[1][3]
Քաղաքացիություն Շվեդիա[4]
Մասնագիտություննկարչուհի, գծանկարիչ և արվեստագետ
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԵրազների գաղութ
ՀայրC Rudolf Löwstädt?[3][5][6]
ԱմուսինFrancis Brooks Chadwick?[1][3][5]
 Emma Löwstädt-Chadwick Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ֆրենսիս Բրուքս Չեդվիկ, Կնոջ՝ Էմմա Չեդվիկի դիմանկարը

Էմմա Չեդվիկը եղել է գեղանկարիչ-մանրանկարիչ և փորագրող Կարլ Թեոդոր Լոշտադտի (Carl Theodor Lowstadt) թոռնուհին։ Ծնվել է Ստոկհոլմում, որտեղ հետագայում սովորել է գեղարվեստի ակադեմիայում[7]։ Դրանից հետո նա մեկնել է Փարիզ, որպեսզի ավարտի ուսումը։ Սովորել է Ժյուլիանի ակդեմիայում, հաջողություն է ունեցել գեղարվեստի սալոններում։ Ամառն անցկացրել է Գրեզ սյուր Լուանի նկարիչների գաղութում, ուր ժամանել են բազմաթիվ նկարիչներ, որոնց թվում են եղել Կարլ Լարսոնն ու այլ շվեդներ։

Էմմա Չեդվիկը ծանոթացել է ամերիկացի նկարիչ Ֆրենսիս Բրուքս Չեդվիկի հետ։ Նրանք ամուսնացել են, գնել հյուրանոց գաղութում և ամռան ամիսներին այնտեղ ընդունել բազմաթիվ նկարիչների։ Էմման սիրել է ճանապարհորդել, և քանի դեռ ամուսինը նկարել է իր համար, նա նկարել է տեսարաններ իր ճանապարհորդություններից։ Ընկերական հարաբերություններ է պահպանել Անդերս Ցորնի ու նրա կնոջ հետ։

Նկարչուհին հայտնի է իր դիմանկարներով ու ժանրային ստեղծագործություններով[8]։ Մասնակցել է փարիզյան մի շարք ցուցահանդեսների, 1889 և 1900 թվականներին Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսներին, 1893 թվականին Չիկագոյում անցկացված ցուցահանդեսին։

Էմմա Չեդվիկը մահացել է 1932 թվականի հունվարի 2-ին Ավինյոնում։

Ներկայում Էմմա Չեդվիկի նկարները պահվում են Ստոկհոլմի Ազգային թանգարանում, Շվեդիայի Լինչոպինգ քաղաքի թանգարանում, մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Emma H A Löwstädt-Chadwick (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Emma Hilma Amalia Löwstädt-Chadwick 1855-08-10 — 1932-01-02 Konstnär
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. 5,0 5,1 Två målarinnor (շվեդերեն) — 1887. — Vol. 1892:50. — P. 397—398.
  6. Emma Hilma Amalia, f. 1855 i Stockholm, Studerande (շվեդերեն)Riksarkivet.
  7. Emma HA Löwstädt Chadwick in the Swedish biographical archives
  8. Emma Chadwick Արխիվացված 2014-04-26 Wayback Machine in the RKD

Գրականություն խմբագրել

  • Larsson, Kerstin (1988). «Emma Löwstädt-Chadwick : 1855—1932». De drogo till Paris / [katalogredaktion : Lollo Fogelström, Louise Robbert; texter : Anne Aaserud … ; översättning : Carla Enbom, Monica Rennerfelt; foto : Sven Calissendorf …] (Stockholm : Liljevalchs konsthall, 1988) S.62-64, 81-85 : ill.(färgill: sid. 74). Libris 3066160.
  • Larsson, Kerstin (2010). Emma Löwstädt-Chadwick (1855—1932) : une artiste peintre suédoise en France / traduit du suédois par Denise Bernard-Folliot. [Paris]: Géraud Amic. Libris 11895200.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Չեդվիկ» հոդվածին։