Էմմա Լյովենշտամ
Էմմա Լյովենշտամ (գերմ.՝ Emma Löwenstamm, հուլիսի 1, 1879[1][2][3][…], Նախոդ - հունվարի 9, 1941[1][2][4], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[1]), հրեական ծագմամբ չեխ-գերմանացի նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ։ Վլադիմիր Լենինի և Ադոլֆ Հիտլերի շախմատային հանդիպումը պատկերող սկանդալային օֆորտի հեղինակն է։ Ենթադրվում է, որ բնակարանը, որտեղ իբր կայացել է հանդիպումը, պատկանում էր հենց նկարչուհու ընտանիքին (զանգվածային լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ նկարչուհու տունը 20-րդ դարի սկզբին ծառայել է որպես «քաղաքական ազատամիտների սալոն»)[5]։
Էմմա Լյովենշտամ գերմ.՝ Emma Löwenstamm | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Նախոդ |
Վախճանվել է | հունվարի 9, 1941[1][2][4] (61 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[1] |
Քաղաքացիություն | Ցիսլեյտանիա և Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն |
Մասնագիտություն | նկարչուհի և գծանկարիչ |
Ժանր | բնանկար, Գրքապիտակ և դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | A Chess Game: Lenin with Hitler — Vienna 1909? |
ստորագրություն | |
Emma Löwenstamm Վիքիպահեստում |
Նկարչուհու ստեղծագործության ամենակարևոր ոլորտները դիմանկարային գրաֆիկան ու գրքապիտակներն են։ Երկար ժամանակ նա աշխատել է մոդեռնի և սիմվոլիզմի ազդեցության տակ, ավելի ուշ նրա ստեղծագործության մեջ սկսել է ավելի մեծ տեղ գրավել ռեալիզմը[6]։
Կենսագրություն
խմբագրելԷմմա Լյովենշտամը ծնվել է 1879 թվականի հուլիսի 1-ին, Ավստրո-Հունգարական կայսրությունում, Բերտոլդ (1833-1913) և Ցեցիլիա Լյովենշտամների (ի ծնե՝ Գոլդշմիդ, 1839-1910) բազմազավակ ընտանիքում։ Անգլալեզու հոդվածների մեծ մասում, Mullock’s աճուրդի կողմից հրատարակված գրքույկում, որոշ չեխական աղբյուրներում նկարչուհու ազգանունը գրված է Լյովենշտրամ կամ նույնիսկ Լովենստրամ (գերմ.՝ Emma Löwenstramm, Emma Lowenstramm), սակայն մինչև մեր ժամանակներ հասած աշխատություններում նրա ստորագրությունը չի պարունակում «r» տառը[7], ինչպես նաև, նրա անունն առանց այդ տառի է ներառված առավել հեղինակավոր ժամանակակից կատալոգներում[8]։ Էմմա Լյովենշտամի ծնողները սերում էին Կրակովի և Ամստերդամի հրեա գիտնականների և ռաբբիների ընտանիքներից, նրանց ճակատագրին կարելի է հետևել մինչև 17-րդ դարը։ Նրա նախնիներից էին Հենրիկ Լյովենշտամը՝ Հոհենցոլերն-Զիգմարինգեններ իշխանների պալատական նկարիչը, և փորագրիչ Լեոպոլդ Լյովենշտամը (1842, Ամստերդամ - 1898, Լոնդոն)՝ Լոնդոնում աշխատող նկարիչ Լոուրենս Ալմա-Թադեմայի մտերիմ ընկերը։ Նկարչուհու հայրը՝ Բերտոլդ Լյովենշտամը, գործարարությամբ է զբաղվել Նախոդ քաղաքում (Չեխիա), որտեղ էլ ծնվել է Էմման[9]։
Պատկերասրահ
խմբագրել-
Էմմա Լյովենշտամ։ Լասլո Բերքցելերի գրքապիտակը, մոտավորապես 1910
-
Էմմա Լյովենշտամ։ Արթուր Շնիցլերի գրքապիտակը, 1931
-
Էմմա Լյովենշտամ։ Օսկար Լյովենշտամի գրքապիտակը, 1913
-
Էմմա Լյովենշտամ, օֆորտ, 1926
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 [Emma Löwenstamm Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.) — Österreichische Nationalbibliothek, 2006.
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Стуруа, Мэлор Партия двух вождей. Играл ли Ленин в шахматы с Гитлером? // Московский комсомолец : Газета. — 2009. — № 25173.
- ↑ Pařík, 2010, էջ 156—165
- ↑ «Emma Löwenstamm. 1879, Nachod — 1941» (գերմաներեն). AntikBayreuth. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Emma Löwenstamm. 1879 — 1941» (գերմաներեն). ZVAB. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Pařík, 2010, էջ 156
Գրականություն
խմբագրել- Генна Сосонко. (2015 թ․ հունիսի 11). «Играл ли Гитлер в шахматы?». Новости шахмат. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
- Len, Ryszard; Młynarski, Ryszard Arcydzieła ekslibrisu europejskiego końca XIX i początku XX wieku w zbiorach Biblioteki Uniwersyteckiej we Wrocławiu. — Wrocław: Muzeum Uniwersytetu Wrocławskiego, 2006. — 106 с.
- Edenhofer, Felix Emma Löwenstamm: Malerin, Wien: sie machte Geschichte. — Edenhofer, 1983. — 45 с.
- Important Sale of Historical Documents, Original Art, Autographs & Ephemera: To include artwork attributed to Adolf Hitler. — Ludlow: Mullock's Specialist Auctioneers, 2011. — С. 54. — 54 с.
- Jüdisches Lexikon. Ein enzyklopädisches Handbuch des jüdischen Wissens in vier Bänden. — Frankfurt / M: Athenäum Verlag, 1987. — Т. III. Ib–Ma. — С. 1234. — ISBN 3-610-00400-2
- McClain, Dylan Loeb Based on Life or Fantasy, a Picture Goes to Auction(անգլ.) // NYTimes : Газета. — 2009. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2016.
- Pictured: Hitler playing chess with Lenin(անգլ.) // The Daily Telegraph : Газета. — 2009. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2016.
- Pařík, Arno Die Malerin und Graphikerin Emma Löwenstamm: 1.7.1879 Náchod — 9.1.1941 Prag(գերմ.) // Lücken in der Geschichte : Сборник. — 2010. — С. 156—165.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Լյովենշտամ» հոդվածին։ |