Էմմանուել Անատի
Էմմանուել Անատի (իտալ.՝ Emmanuel Anati, մայիսի 14, 1930, Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն), իտալացի հնագետ։
Էմմանուել Անատի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1930 (94 տարեկան) |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիա և Իսրայել |
Կրթություն | Փարիզի համալսարան, Հարվարդի համալսարան և Երուսաղեմի հրեական համալսարան |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ, հնէաբան և համալսարանի դասախոս |
Emmanuel Anati Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷմմանուել Անատին ծնվել է Ֆլորենցիայում 1930 թվականին հրեական ծագում ունեցող Հյուգո և Էլզա Կաստելնուովոների ընտանիքում։
1948 թվականին ավարտել է Հռոմի Ռիգի քոլեջը, այնուհետև տեղափոխվել է Երուսաղեմ։ 1952 թվականին ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանի հնագիտության ֆակուլտետը։ 1959 թվականին Հարվարդի համալսարանում մասնագիտացել է մարդաբանության և սոցիոլոգիայի բնագավառում։ 1960 թվականին գրականության դոկտորի աստիճան է ստացել Սորբոնի համալսարանից։
Անատին հնագիտական հետազոտություններ և պեղումներ է արել Իսրայելում (հատկապես Նեգեև անապատում), Իսպանիայում, Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում։ Հիմնվելով Սինայի թերակղզում իր բացահայտումների արդյունքների վրա Անատին դարձել է այն թեզի կողմնակից, որ բիբլիական Սինայ լեռը չպետք է նույնացնել Գեբել Կատերինայի, այլ Հար Կարկոմի հետ[1]։
1960-ական թվականներին ուսումնասիրել է Կամոնիկա հովիտը, որտեղ գտնվող ժայռապատկերները համարվում են Եվրոպայի ամենամեծ ժայռապատկերային արվեստի նմուշներ[2]։ Նախապատմական և ցեղային արվեստի ուսումնասիրության և մշակութային ժառանգության ընդլայնմանը նպաստելու նպատակով` 1964 թվականին Անատին Կամպո դե Պոնտեում հիմնադրել է Կամունո նախապատմական հետազոտությունների կենտրոնը։
1962 թվականին ամուսնացել է Արիելա Ֆրադկինի հետ։
Աշխատություններ
խմբագրել- Palestine Before the Hebrews: A History, From the Earliest Arrival of Man to the Conquest of Canaan, 1963
- Mountain of God, 1986
- Camonica Valley: A Depiction of Village in the Alps From Neolithic Times to the Birth of Christ as Revealed by Thousands of Newly found Rock Carvings, 1961
- Camonica Valley, 1961
- Evolution and style in Camunian rock art: An inquiry into the formation of European civilization, 1976
- Les mystères du mont Sinaï, 2000
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմանուել Անատի» հոդվածին։ |