Էմին Սաբիթօղլի

ադրբեջանցի կոմպոզիտոր

Էմին Սաբիթ օղլի Մահմուտով (ադրբ.՝ Emin Sabit oğlu Mahmudov, նոյեմբերի 2, 1937(1937-11-02), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2000(2000-11-18), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ:

Էմին Սաբիթօղլի
Emin Sabitoğlu.jpg
Բնօրինակ անունEmin Sabitoğlu
Ծնվել էնոյեմբերի 2, 1937(1937-11-02)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Azerbaijan 1918.svg Ադրբեջան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 18, 2000(2000-11-18) (63 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա և Բաքվի երաժշտական ակադեմիա
ԱմուսինQ16376136?
Պարգևներ«Փառքի» շքանշան, Ադրբեջանի ժողովրդական արտիստ, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ

ԿենսագրությունԽմբագրել

Էմին Սաբիթօղլին ծնվել է Բաքվում 1937 թվականի նոյեմբերի 2-ին[1]: Ադրբեջանցի գրող, դրամատուրգ, Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ Սաբիթ Ռախմանի որդին է: Էմին Սաբիթօղլին կրթություն է ստացել երաժշտական դպրոցում, իսկ հետո՝ կոնսերվատորիայում, Կարա Կարաևի դասարանում։ Երկու տարի անց ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, Յուրի Շապորինի կոմպոզիտորական դասարանը։ Էմին Սաբիթօղլին մահացել է Բաքվում 2000 թվականի նոյեմբերի 18-ին: 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում կայացել է Էմին Սաբիթօղլու 80-ամյակին նվիրված միջոցառում՝ պետական մակարդակով[2]:

ՍտեղծագործություններԽմբագրել

 
Էմին Սաբիթօղլու հուշատախտակը Բաքվում

1961 թվականին աշխատել է «Ադրբեջանֆիլմ» ստուդիայում որպես երաժշտական խմբագիր: Հետագա տարիներին աշխատել է պետական ֆիլհարմոնիայում որպես գեղարվեստական ղեկավար և որպես ուսուցիչ, Ուզեիր Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիայում: Էմին Սաբիթօղլին գրել է 1 սիմֆոնիա, 3 սիմֆոնիկ պոեմ, 3 կանտատ և ստեղծագործություններ ջութակի և դաշնամուրի համար։ Ավելի քան 600 երգերի, 9 երաժշտական կոմեդիայի և մոտ 40 ֆիլմերի երաժշտությունների հեղինակ է։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Под ред. Дж. Б. Кулиева. — Азербайджанская Советская Энциклопедия: Главная редакция АСЭ, 1976. — Т.
  2. Официальный сайт Министерства культуры и туризма Азербайджанской Республики.