Էմիլ Վերնոն

ֆրանսիացի նկարիչ

Էմիլ Վերնոն, (ֆր.՝ Paul Émile Vernon) մարտի 14, 1872(1872-03-14), Բլուա - հունվարի 31, 1920(1920-01-31), Բլուա, հիասքանչ դարաշրջանի ֆրանսիացի նկարիչ։

Էմիլ Վերնոն
Ծնվել էմարտի 14, 1872(1872-03-14)
ԾննդավայրԲլուա
Վախճանվել էհունվարի 31, 1920(1920-01-31) (47 տարեկան)
Մահվան վայրԲլուա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչՈւիլյամ Բուգրո
 Émile Vernon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էմիլ Վերնոնը ծնվել է 1872 թվականին[1] Ֆրանսիայի Բուլա քաղաքում։ Գեղանկարչություն է սովորել տվյալ ժանրի նկարիչ, քանդակագործ Օգյուստ Ժոզեֆ Տրյուֆեմայի և հայտնի ակադեմիստ Ուիլյամ Բուգրոյի արհեստանոցում։ Հետո շարունակել է նկարչական կրթությունը Տուր քաղաքի ինստիտուտի կերպարվեստի բաժնում։ Մասնագիտացել է առավելապես դիմանկարչության և ժանրային պատկերների բնագավառում։

Առանձնապես հայտնի են նրա երիտասարդ աղջիկների և երեխաների նկարները, նկարել է նաև բնապատկերներ և ծաղկային նատյուրմորտներ։ 1898 թվականին Վերնոնը մասնակցել է Տուրում կայացած կերպարվեստի ցուցահանդեսին։ Նույն թվականին իր աշխատանքներն է ներկայացրել Փարիզյան սալոնում և շարունակել է դա մինչև 1913 թվականը։

1899 թվականին նկարիչը զբաղվել է Նյևր քաղաքի դը Շատելիե թատրոնի բեմի վարագույրի և գմբեթի ձևավորմամբ։ 1904 թվականին Վերնոնը մեկնել է Լոնդոն[2]։ Նույն թվականին Վերնոնը ներկայացրել է մի քանի ծաղկային նատյուրմորտներ՝ արվեստների Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսում։

1910–ական թվականներին Վերնոնն աշխատել է Լոնդոնում և Փարիզում։ Ներկայումս նրա բազմաթիվ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում և հայտնի են դարձել ԱՄՆ֊ի, Կանադայի և Ճապոնիայի կոլեկցիոներների շնորհիվ։ Վերնոնի նկարներից մեկը կախված է Տուրա քաղաքի քաղաքապետարանում։

Էմիլ Վերնոնը մահացել է 1920 թվականին՝ 47 տարեկանում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Flowers, Анастасия Георгенсон Silk (2014 թ․ փետրվարի 9). «Эмиль Вернон - живопись для вдохновения!». Ярмарка Мастеров (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. Alina_Mix. «Художник Эмиль Вернон. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». alinamix.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Վերնոն» հոդվածին։