Էմիլ Կուե

ֆրանսիացի գրող

Էմիլ Կուե (ֆր.՝ Émile Coué, փետրվարի 26, 1857(1857-02-26)[1][2][3][…], Տրուա - հուլիսի 2, 1926(1926-07-02)[1][2][3][…], Նանսի), ֆրանսիացի հոգեբան և դեղագործ, որը մշակել է հոգեթերապիայի և անհատական աճի մեթոդ՝ հիմնված ինքնաներշնչման վրա։

Էմիլ Կուե
ֆր.՝ Émile Coué de la Châtaigneraie
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1857(1857-02-26)[1][2][3][…]
ԾննդավայրՏրուա
Մահացել էհուլիսի 2, 1926(1926-07-02)[1][2][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՆանսի
Գերեզմանcimetière du sud, Nancy[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունÉcole supérieure de pharmacie de Paris? (1882) և Ստրասբուրգի համալսարան (1538-1970) (1901)
Ազդվել էNancy School?
ԵրկերQ19184482? և ինքնաներշնչում
Մասնագիտությունդեղագործ, հոգեբան, լեզվաբան, գիտնական, հոգեվերլուծաբան և հոգեթերապևտ
ԱմուսինQ57822852?
 Émile Coué Վիքիպահեստում

Այս մեթոդը հիմնված է մանտրանման պարզ արտահայտությունների պարբերաբար կրկնության վրա, ինչպես օրինակ սա. «Օրըստօրե ինձ համար բոլոր առումներով ավելի ու ավելի լավ է դառնում»։ Պարապմունքների պարբերականությունը բուժման կարևոր նախադրյալ էր հանդիսանում։ Հակառակ տարածված համոզմունքի, որ ուժեղ կամքը ձևավորում է առողջության ամենաարագ ճանապարհը, Կուեն հավատում էր, որ որոշ խնդիրների լուծումն անհնար է առանց անգիտակցական մտքերի փոխության։ Կուեն ընդգծում էր, որ ինքը բուժող չէ, այլ մեկը, որը ուրիշներին ուսուցանում է բուժվել ինքնուրույն։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է բրիտանական ծագումով աղքատ, բայց ազնվական ընտանիքում։ Դեղագիտության կրթական աստիճան է ստացել 1876 թվականին։

Փարիզում ուսումը ավարտելուց հետո նա Տրուայում բացել է բժշկական պրակտիկա, որի ընթացքում հայտնաբերել է, որ բուժման արդյունավետության վրա զգալի ազդեցություն է ունենում հիվանդի համոզվածությունը իրեն առաջարկվող դեղամիջոցների բուժիչ ազդեցության նկատմամբ։

Կուեն կարծում էր, որ ցանկացած հիվանդության հիմնական պատճառը մարդու երևակայությունն է։ Հետևաբար, բուժվելու համար նա առաջարկում էր ամեն օր կրկնել ֆորմուլաներ, որոնք ուղղված էին առողջության բարելավմանը։ Կոուն պնդում էր, որ յուրաքանչյուր ոք, ով իրեն ներշնչում է․ «Ես կհասնեմ», անպայման կհասնի։ Այս և նրա կողմից առաջարկած այլ ֆորմուլաները նպաստել են հիվանդի ակտիվ մասնակցությանը հոգեթերապևտիկ գործընթացին, չնայած, իհարկե, ամբողջությամբ փոխարինել դեղամիջոցները չեն կարողացել։

Կուե մեթոդ խմբագրել

Կուեն հայտնի է պարադոքսալ պնդմամբ, որ կամքի և երևակայության մենամարտում վերջինս հաղթում է[5]։

Տրուայում 1882-1910 թվականներին աշխատելով որպես դեղագործ, Կուեն արագ բացահայտել է այն, ինչը հետագայում հայտնի էր դառնալու որպես պլացեբոյի էֆեկտ։

Կուեն նկատել է դեղամիջոցի արդյունավետության բարձրացումը, երբ հիվանդի աչքերում ընդգծվում է դրա արդյունավետությունը։ Նման հիվանդները վերականգնվում էին շատ ավելի արագ, քան նրանք, ում ոչինչ չէր ասվել դեղամիջոցի հատկությունների մասին։ Այսպիսով սկսվել է Կուեի հետազոտությունը հիպնոզության և երևակայության ուժի բնագավառում։

Կուեի առաջին բուժումը հիմնված էր հիպնոսի վրա։ Նա հայտնաբերել է, որ մարդը չի կարող հիպնոսի մեջ ընկղմվել իր կամքին հակառակ, և որ ավելի կարևոր է՝ հիպնոսի արդյունքները նվազել են, երբ մարդը գիտակցության է եկել։

1910-ին տեղափոխվել է Նանսի և այնտեղ բացել հոգեթերապիայի կլինիկա, որը վարել է մինչև իր մահը։

Իր աշխատանքում նա առաջնորդվել է Ի. Բերնհայմի և Պ. Լևի ներշնչման էության տեսակետներով։

Նա առողջական խանգարումները համարել է աուտոներշնչման և սխալ երևակայության հետևանք։ Դրանով է պայմանավորված նրա խմբային պասիվ-երևակայական մեթոդի առանձնահատկությունները, երբ հիվանդները մտցվում են հիպնոսի վիճակի մեջ, որտեղ իրար դիմում են հետևյալ բառերով. «Օրըստօրե ես ավելի ու ավելի լավ եմ զգում»։

Այս մեթոդը խիստ քննադատության է ենթարկվել մասնագետների կողմից, բայց շատ տարածված էր պրակտիկայում։

Ազդել է Ի․ Գ․ Շուլցի ավտոգեն մարզման մեթոդի ստեղծման վրա։

Մեթոդի քննադատություն խմբագրել

Իր կյանքի ընթացքում նա վայելել է միջազգային հեղինակություն, բայց նրա գործն ու հետազոտությունները գրեթե ընկղմվել են մոռացության մեջ նրա մահից մի քանի տարի անց։ Հատկապես քննադատվում է նրա տեսության հիմնական ասպեկտը․ մեր անգիտակիցությունը որոշում է մեր ֆիզիկական և հոգեկան վիճակը, և մենք կարող ենք դրանց վրա ազդել երևակայության միջոցով։

Մեթոդի հիշատակում արվեստի գործերում խմբագրել

  • Հոգեկան հիվանդ նախկին տեսուչ Չարլզ Դրեյֆուսը «Վարդագույն պանտերան կրկին հարվածում է» (1976 թ.) ֆիլմում իր հեգեբույժի խորհրդով, բազմիցս օգտագործում է «Ամեն օր բոլոր առումներով ես դառնում եմ ավելի լավը և լավը» արտահայտությունը։
  • Էմիր Կուստուրիցայի «Հիշում ես դու Դոլի Բելին» (1981 թվական) ֆիլմի գլխավոր հերոսը հաճախ կրկնում է մանտրան՝ որպես հիպնոթերապիայի և ինքնակառավարման ուսումնասիրության արդյունք։
  • Ջոն Գոլսուորսին հաճախ նրան հղում է անում իր «Ժամանակակից կատակերգության» եռերգությունից «Սպիտակ կապիկ» վեպում։
  • Ջոն Լենոնը Կուեի մանտրան ընդգրկել է «Beautiful Boy»-ում՝ Double Fantasy ալբոմում։
  • Էնթոնի Ռոբինսը նույնպես օգտագործում է այս բանաձևը իր «Ուժի ժամ» ելույթում[6]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Moignau M. Sépultures aux cimetières de Préville et du Sud de personnalités nancéiennes, communautés religieuses (ֆր.)Nancy: 2012. — 21 p.
  5. Ассаджоли Р. Психосинтез: Принципы и техники = Psychosynthes: A manual of principles and techniques. — М.: Эксмо, 2002. — С. 193. — 416 с. — (Психологическая коллекция). — 4 000 экз. — ISBN 5-04-008944-9
  6. Энтони Роббинс на русском (2017 թ․ փետրվարի 18). «Час силы. Энтони Роббинс». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.

Գրականություն խմբագրել

Աշխատանքների ցանկ խմբագրել

Մատենագրություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Կուե» հոդվածին։