Ներշնչում (հոգեբանություն)

Ներշնչում, մեկ կամ մի քանի անձանց (սոցիալական խմբի) վրա խոսքի, գործողությունների և արտահայտիչ շարժումների օգնությամբ կատարվող այնպիսի ներգործությունը, որը շրջանցում է ներշնչվողի գիտակցությունն ու կամքը և հանգեցնում է ներշնչողի համար ցանկալի գործողությունների, մտքերի, մտապատկերների և համոզմունքների առաջացման։ Ներշնչումը հենվում է ինքնաներշնչման վրա։

Ներշնչման և ինքնաներշնչման հոգեբանական մեխանիզմները ներկայումս լայնորեն օգտագործվում են ոչ միայն բժշկության, այլև մանկավարժության բնագավառում, ինչպես ուսուցման, այնպես էլ դաստիարակության նպատակներով։

Ներշնչման հնարավորությունները հատկապես մեծանում են հիպնոսի հետ զուգորդվելիս։

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Նալչաջյան Ա. Ա. (1984 թ.)։ Հոգեբանական բառարան (Լույս ed.)։ Երևան։ էջ 240 էջ