Էմիլ Բենվենիստ
Էմիլ Բենվենիստ (ֆր.՝ Émile Benveniste, մայիսի 27, 1902[1][2][3][…], Հալեպ, Օսմանյան կայսրություն[4] - հոկտեմբերի 3, 1976[1][2][5][…], Վերսալ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի լեզվաբան, իրանագետ, հայագետ։ Աշակերտել է Անտուան Մեյեին։
Էմիլ Բենվենիստ ֆր.՝ Émile Benveniste | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1902[1][2][3][…] |
Ծննդավայր | Հալեպ, Օսմանյան կայսրություն[4] |
Մահացել է | հոկտեմբերի 3, 1976[1][2][5][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Վերսալ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | լեզվաբան, լեզվի սոցիոլոգիա և համալսարանի դասախոս |
Աշխատատու | Կոլեժ դե Ֆրանս[6] և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[7][8], Լինչեի ազգային ակադեմիա, Société de Linguistique de Paris? և Լեհական գիտությունների ակադեմիա |
Զբաղվում է հնդեվրոպական հիմք լեզվի նախապատմության և կառուցվածքի հնագույն տարրերի ուսումնասիրությամբ։ Մեծ վաստակ ունի հատկապես կոկորդայինների վարկածի հիմնավորման ասպարեզում։ Գլխավոր աշխատություններն են՝ «Սոգդերենի քերականության փորձ» (հ․ 1–2, 1914–29), «Հնդեվրոպական անվանական բառակազմության ծագումը» (1935), «Գործողի և գործողության հնդեվրոպական անունները» (1948), «Օսերենի ուրվագծեր» (1959), «Խեթերեն և հնդեվրոպերեն» (1962), «Ընդհանուր լեզվաբանության պրոբլեմները» (1966)։ Դրանցում և իր հայագիտական հոդվածներում Բենվենիստը առաջ է քաշել հայոց լեզվին վերաբերող մի շարք հարցեր (օրինակ՝ գրաբարի ձայնեղների շնչեղության հարցը), կատարել բազմաթիվ դիտողություններ, տվել կարևոր ստուգաբանություններ։ 1960-ին ձեռնարկել է «Հանդես հայագիտական ուսումնասիրությունների» («Revue des etudes Armeniennes») վերահրատարակումը (տարեկան մեկ՝հատոր)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 մահվան վկայական — P. 7.
- ↑ 5,0 5,1 5,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ www.aibl.fr (ֆր.)
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Բենվենիստ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 396)։ |