Էմիլ Շարլ Աշար (ֆր.՝ Emile Charles Achard, հուլիսի 24, 1860(1860-07-24)[1][2][3], Փարիզ[4] - օգոստոսի 8, 1944(1944-08-08)[1][3] կամ օգոստոսի 7, 1944(1944-08-07), Վերսալ), ֆրանսիացի բժիշկ և թերապևտ, բժշկության դոկտոր, պրոֆեսոր, հայտնի է մի քանի կլինիկական սինդրոմների նկարագրությամբ, ինչպես նաև՝ պարատիֆների առաջին կլինիկական նկարագրությամբ։

Էմիլ Աշար
ֆր.՝ Emile Charles Achard
Ծնվել էհուլիսի 24, 1860(1860-07-24)[1][2][3]
ԾննդավայրՓարիզ[4]
Մահացել էօգոստոսի 8, 1944(1944-08-08)[1][3] (84 տարեկան) կամ օգոստոսի 7, 1944(1944-08-07) (84 տարեկան)
Մահվան վայրՎերսալ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, համալսարանի դասախոս, ախտաբան և գիտնական
ԱշխատավայրՓարիզի համալսարան
Պաշտոնմշտական քարտուղար և նախագահ
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, Comité des travaux historiques et scientifiques, Société anatomique de Paris?, Société de biologie?, French Society for History of Medicine?, Société Internationale d’Urologie? և Société médicale des hôpitaux de Paris?
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր, Knight of the Order of the Dragon of Annam, Knight Commander of the Order of the Crown (Romania), Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Աճող արևի շքանշան, Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր և Իտալիայի Թագի շքանշանի հրամանատար

Կենսագրություն խմբագրել

Կրթություն և կարիերա խմբագրել

Սովորել է Փարիզում, բժշկության դոկտոր է դարձել 1887 թվականին։ 1893 թվականին ստացել է հոսպիտալային բժշկի որակավորում, իսկ 1895 թվականինին՝ լիակատար բժշկի։ 1908 թվականին դարձել է պետական կրթության աշխատակից (ֆր.՝ Officier à l'Instruction publique)։ Հետագայում նշանակվել է ընդհանուր պաթոլոգիայի և թերապիայի պրոֆեսոր, 1910 թվականից աշխատել է որպես Փարիզի համալսարանի ներքին բժշկության պրոֆեսոր՝ Բիժոնի հիվանդանոցում։ Նաև աշխատել է Կոչինի հիվանդանոցում։ 1911 թվականին ընտրվել է Ֆրանսիայի բժշկական ակադեմիայում։

Ձեռքբերումներ խմբագրել

1896 թվականին Ռաուլ Բենսաուդի հետ միասին նկարագրել է պարատիֆները և առանձնացրել հարուցիչը, որն այսօր դասակարգվում է որպես «Salmonella paratyphi B»: Կլինիկական պրակտիկայում ստեղծել և ներդրել է «պարատիֆոզային տենդ» և «պարատիֆ» տերմինները, ներկայացրել է երիկամների ֆունկցիայի առաջին անալիզներից մեկը, ինչը հիմնվել է մեզի ներքին շրջանառության մեջ գունանյութերի հայտնման ժամանակ (Աշարի թեստ)։

Նրա բազմաթիվ գիտական գրական թեմաներից են եղել լեթարգիական էնցեֆալիտ Էկոնոմոյի և քրոնիկ նեֆրիտի ուսումնասիրությունը (Բրայթի հիվանդություններ)։ Կլինիկական սինդրոմներն անվանվել են նրա անունով՝ Աշարի համախտանիշ և Աշար-Թիերի համախտանիշ։

Ջորջ Մորիս Վերժիի և Ժոզեֆ Կաստանիեի հետ գրել է «Ստամոքս-աղիքային հիվանդությունների ուղեցույց» (Փարիզ, 1907 թվական)։

Աշարը կյանքի ընթացքում եղել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ, գլխավոր քարտուղար, Փարիզի բժշկության և նյարդաբանների միության նախագահ, կենսաբանության և անատոմիական միության փոխնախագահ, Լավալ քաղաքի Քվեբեկ և Աթենք քաղաքներում գործող Լավալի համալսարանների պատվավոր ադոկտոր, Էդինբուրգի թագավորական բժշկական համալսարանի պատվավոր անդամ, Հռոմի թագավորական բժշկության ակադեմիայի և Ռիո դե Ժանեյրոյի բժշկության ազգային ակադեմիայի պատվավոր անդամ, Իրանի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ և մի շարք այլ գիտական ընկերությունների անդամ։

Մրցանակներ խմբագրել

  • Բրիտանական կայսրության կոմանդորի շքանշան (1920)
  • Լեհաստանի Վերածննդի կոմանդորի շքանշանի (1921)
  • Փառքի շքանշան (Թունիս), կոմանդորի աստիճան (1923)
  • Իտալիայի Թագի կոմանդորի շքանշան (1924)
  • Ծագող Արևի շքանշան (1926)
  • Վիշապի Աննամի կայսերական շքանշան (Վիետնամ, 1926)
  • Պատվո լեգեոնի կոմանդորի շքանշան (1931)

Ընտրված աշխատանքններ խմբագրել

  • Traité des kystes congénitaux, Paris, Asselin et Houzeau, 1886.
  • De l’Apoplexie hystérique, Paris, Asselin et Houzeau, 1887.
  • Exposé des travaux de Mr le Dr Ch. Ашар, [Concours pour l’agrégation, section de pathologie interne et médecine légale], Paris, G. Steinheil, 1892.
  • Exposé des travaux de Ch. Ашар, Paris, Rueff et Cie, 1895.
  • Notice sur les titres et travaux скьентификес, Paris, Masson et Cie, 1904.
  • Notice sur les titres et travaux скьентификес, février 1910, Paris, Masson et Cie, 1910.
  • Manuel des maladies du foie et des воис де bilaires, Paris, Masson, 1910
  • L’encéphalite léthargique. Paris, Baillière, 1921.
  • Examen fonctionnel du poumon, Paris, Masson et cie, 1922.
  • Autour du monde: impressions d’un médecin. Paris: Masson, 1927.
  • L’oedème brightique. Paris, G. Doin et cie, 1929.
  • Les maladies typhoïdes; исследований cliniques, pathologiques & thérapeutiques. Paris, Masson, 1929.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Académie nationale de médecine (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1055367497 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն խմբագրել

  • «Emile Charles Achard» (անգլերեն). Whonamedit?. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  • Bénard H. Nécrologie. Charles Achard (1860—1944) // Paris médical. — 1944. — № 128. — P. 125—127.(ֆր.)
  • Cabanel P.[fr] Charles Émile Achard(ֆր.) // Dictionnaire biographique des protestants français de 1787 à nos jours / Patrick Cabanel et André Encrevé (dir.). — Paris: Les Éditions de Paris Max Chaleil, 2015. — T. 1 : A-C. — P. 8-9 ISBN 978-2846211901
  • «Achard Emile Charles» (ֆրանսերեն). CTHS-La France savante. 2006 թ․ հունիսի 2. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  • «Charles Achard» (ֆրանսերեն). Académie royale de Médecine de Belgique. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.