Էմիլի Հովի
Էմիլի Բոսհարդ Հովի (նորվ.՝ Emilie Bosshard Haavi, հունիսի 16, 1992[1], Բերում, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստուհի, որը հանդես է գալիս հարձակվողի դիրքում Նորվեգական «AS Roma» ակումբում և Նորվեգիայի կանանց հավաքականի կազմում[2][3]։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Նորվեգիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 16, 1992[1] (31 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Բերում, Նորվեգիա | ||||||||||||||
Հասակ | 164 սանտիմետր | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա խմբագրել
Էմիլի Խովին սկսել է ֆուտբոլով զբաղվել Նորվեգական «Ստաբեք» ակումբում, իսկ 2008 թվականին միացել է «Ռյոային», որի կազմում Թոփսերիենում խաղացել է մինչև 2012 թվականը։ 2013-2016 թվականներին հանդես է եկել լիգայի մեկ այլ՝ «Կվիններ» ակումբում[4]։
2016 թվականի հոկտեմբերի 31-ին Էմիլի Հովին պայմանագիր է կնքել ամերիկյան «Բոստոն Բրեյքերս» ակումբի հետ, որը Կանանց ֆուտբոլի ազգային լիգայի անդամ է[5]։ 2017 թվականի օգոստոսին Հովին և «Բոստոն Բրեյքերսը» խզել են պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ, որպեսզի ֆուտբոլիստը կարողանա վերադառնալ հայրենիք, որը կարոտում էր[6]։ Նույն տարվա օգոստոսի 15-ին հայտնի է դարձել, որ Հովին կրկին խաղալու է «Կվինների» կազմում[7]։
Կարիերան հավաքականում խմբագրել
Էմիլի Հովին Նորվեգիայի հավաքականում նորամուտը նշել է 2010 թվականին և նրա կազմում մասնակցել է 2011 թվականի աշխարհի առաջնությանը Գերմանիայում՝ գոլ խփելով խմբային փուլի՝ Հասարակածային Գվինեայի դեմ խաղում, որը տեղի է ունեցել հունիսի 29-ին[8]։ Նա մասնակցել է նաև 2011 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարին, սակայն չի հրավիրվել մասնակցելու այդ մրցաշարի եզրափակիչ փուլին այն պատճառով, որ արդեն ներգրավված է եղել Նորվեգիայի գլխավոր հավաքականում։
Հովին Շվեդիայում կայացած կանանց Եվրոպայի 2013 թվականի առաջնության ժամանակ ընդգրկված է եղել Նորվեգիայի հավաքականի կազմում բրա գլխավոր մարզիչ վետերան Էվեն Պելերուդի կողմից[9]։ Նորվեգացիներն այս մրցաշարում հասել են եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել են Գերմանիային Ֆրենդս Արենա ստադիոնում։ Հովին այդ հանդիպումն անցկացրել է պահեստայինների նստարանին[10]։ Նա նաև հանդես է եկել ազգային հավաքականի կազմում 2015 թվականի աշխարհի առաջնությունում[11]։
Վիճակագրություն խմբագրել
- 2019 թվականի հունիսի 14-ի դրությամբ
ԱԿումբ | Մրցաշրջան | Դիվիզիոն | Լիգա | Գավաթ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խ | Գ | Խ | Գ | Խ | Գ | Խ | Գ | |||
Ռյոա | 2008 | Թոփսերիեն | 8 | 0 | 0 | 0 | - | 8 | 0 | |
2009 | 13 | 4 | 0 | 0 | 4 | 1 | 17 | 5 | ||
2010 | 18 | 15 | 0 | 0 | 3 | 0 | 21 | 15 | ||
2011 | 21 | 16 | 3 | 3 | - | 24 | 19 | |||
2012 | 14 | 5 | 3 | 2 | 3 | 2 | 20 | 9 | ||
Ընդհանուր | 74 | 40 | 6 | 5 | 10 | 3 | 90 | 48 | ||
Կվիններ | 2013 | Թոփսերիեն | 19 | 12 | 3 | 0 | 2 | 1 | 24 | 13 |
2014 | 22 | 16 | 5 | 4 | - | 27 | 20 | |||
2015 | 22 | 9 | 4 | 3 | 3 | 0 | 29 | 12 | ||
2016 | 21 | 13 | 5 | 8 | 2 | 1 | 28 | 22 | ||
Ընդհանուր | 84 | 50 | 17 | 15 | 7 | 2 | 108 | 67 | ||
Բոստոն Բրեյքերս | 2017 | NWSL | 7 | 0 | 0 | 0 | - | 7 | 0 | |
Ընդհանուր | 7 | 0 | 0 | 0 | - | - | 7 | 0 | ||
Կվիններ | 2017 | Թոփսերիեն | 9 | 3 | 2 | 0 | 4 | 1 | 15 | 4 |
2018 | 22 | 7 | 5 | 3 | 4 | 2 | 31 | 12 | ||
2019 | 10 | 2 | 1 | 0 | 2 | 0 | 13 | 2 | ||
Ընդհանուր | 41 | 12 | 8 | 3 | 10 | 3 | 59 | 18 | ||
Ընդհանուր կարիերայում | 206 | 102 | 31 | 23 | 27 | 8 | 264 | 133 |
Ձեռքբերումներ խմբագրել
«Ռյոայի» կազմում Հովին երեք անգամ նվաճել է Նորվեգիայի գավաթը 2008, 2009 և 2010 թվականներին[12], ինչպես նաև երեք անգամ դարձել է Նորվեգիայի չեմպիոն 2009, 2010 և 2011 թվականներին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «List of Players – Norway» (PDF). ՖԻՖԱ. 4 августа 2014. էջ 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ «Norway Mediaguide 2013» (PDF) (նորվեգերեն). Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիա. էջ 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 9 августа 2013-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ «Emilie Bosshard Haavi Profile». NFF (նորվեգերեն). Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ «Breakers sign Norwegian forward Emilie Haavi». Boston Breakers. 31 октября 2016. Արխիվացված է օրիգինալից 21 ноября 2016-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ «Breakers waive forward Emilie Haavi». Boston Breakers. 14 августа 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ «EMILIE HAAVI HAR SIGNERT». 15 августа 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ «'Der Bomber' Haavi hits the target». ՖԻՖԱ. 29 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ Aarre, Eivind (13 июня 2013). «Pellerud 'excited' by Norway squad». uefa.com. ՈՒԵՖԱ. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ Burke, Chris (28 июля 2013). «Angerer the hero as Germany make it six in a row». uefa.com. ՈՒԵՖԱ. Վերցված է 9 апреля 2020-ին.
- ↑ «Profile». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 23 июня 2015-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2 августа 2012-ին. Վերցված է 9 апреля 2020-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Արտաքին հղումներ խմբագրել
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Էմիլի Հովիի էջը Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Հովի» հոդվածին։ |