Կանանց ֆուտբոլի ազգային լիգա

Կանանց ֆուտբոլի ազգային լիգա (անգլ.՝ National Women's Soccer League, NWSL), պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա, ղեկավարվում է Միացյալ Նահանգների ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, կանանց ֆուտբոլի լիգայի բարձր մակարդակի համակարգ։ Հիմնադրվել է 2012 թվականին՝ որպես WPS (կանանց պրոֆեսիոնալ ֆուտբոլ) լիգայի իրավահաջորդ։

Կանանց ֆուտբոլի ազգային լիգա
Տեսակassociation football competition?
Երկիր ԱՄՆ
ՆախորդողWomen's Professional Soccer? և Women's Premier Soccer League Elite?
Հիմնադրված21 նոյեմբերի, 2012 թ . 7 տարի առաջ
Իրավ. կարգավիճակՓակ լիգա
ՏարածաշրջանԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ակումբների քանակ10
Հեռուստ. գործընկերCBS Sports և Twitch
Կայքnwslsoccer.com

Լիգայի առաջին մրցաշրջանը կայացել է 2013 թվականին, դրան մասնակցեցին ութ թիմեր, որոնցից չորսը WPS-ի նախկին անդամներ էին[1][2].: Հաջորդիվ Հյուստոնի և Օռլանդոյի թիմերը նույնպես մտան Լիգա՝ մասնակիցների թիվը հասցնելով տասի[3]։ Բոլոր թիմերը բազավորվում են Միացյալ Նահանգներում։

Մրցաշարի ձևաչափը խմբագրել

NWSL սեզոնը տևում է ապրիլից սեպտեմբեր։ Յուրաքանչյուր թիմ սովորական մրցաշրջանում անցկացնում է 24 հանդիպում։ Հերթական մրցաշրջանում առավելագույն միավորներ ունեցող թիմը ստանում է «NWSL Shield» գավաթը։ Հերթական մրցաշրջանում առավելագույն միավորներ ունեցող չորս թիմերն ստանում են Փլեյ-օֆֆ լիգայի որակավորում։ Վերջնական Փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը տեղի է ունենում կանոնավոր մրցաշրջանում առավելագույն միավորներ հավաքած թիմի դաշտում։

Պատմություն խմբագրել

Հաղթողներ
Սեզոն Կանոնավոր մրցաշրջան Փլեյ-օֆֆ
2013 Վեստերն Նյու Յորք Ֆլեշ Պորտլենդ Տորնս
2014 Սիետտլ Ռեյն Կանազ Սիտի
2015 Սիետտլ Ռեյն Կանազ Սիտի
2016 Պորտլենդ Տորնս Վեստերն Նյու Յորք Ֆլեշ
2017 Նորտ Կարոլինա Կուրաժ Պորտլենդ Տորնս
2018 Նորտ Կարոլինա Կուրաժ Նորտ Կարոլինա Կուրաժ

2012 թվականին WPS-ի փակումից հետո ԱՄՆ Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց կլոր սեղան՝ երկրում կանանց ֆուտբոլի հետագա զարգացման վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցում էին WPS, W-լիգա և WPSL թիմերների ֆեդերացիաների ներկայացուցիչները։ Քննարկման արդյունքների համաձայն՝ նախատեսվում էր գործարկել նոր Լիգա, որն ընդգրկում է 12-ից 16 թիմ։ Լիգայի առավելագույն աշխատավարձի նախատեսվում էր իջեցնել մինչև 200,000 դոլար[4]։

2012 թվականի նոյեմբերին հայտարարվեց այն մասին, որ Լիգա կմտնեն ութ թիմեր։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիաները նախատեսում էին աշխատավարձ վճարել իրենց ազգային հավաքականների խաղացողներին։ ԱՄՆ Ֆուտբոլի Ֆեդերացիան բացեց Լիգայի գրասենյակ և հայտարարեց ժամանակացույցի մասին[5]։

2012 թվականի նոյեմբերի 29-ին Չերիլ Բեյլին նշանակվեց Լիգայի գործադիր տնօրեն, ով 2007-ից 2011 թվականները աշխատել է որպես ԱՄՆ-ի թիմի գլխավոր տնօրեն[6]։

Լիգայի պատմության մեջ առաջին հանդիպումը կայացավ 2013 թվականի ապրիլի 13-ին «Պորտլենդ Տորնս» և «Կանազ Սիթի» միջև։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, Լիգայի պատմության մեջ առաջին գոլը խփեց մեքսիկացի Ռենե Կուելյարը[7]։

Անդամներ խմբագրել

 ##
Կանանց ֆուտբոլի ազգային լիգա (ԱՄՆ)
 
Բոստոն Բրեկեյրս
 
Չիկագո Ռեդ Սթարս
 
Յուտա Ռոյալս
 
Հյուստոբ Դաշ
 
Նորտ Կարոլիա Կուրաժ
 
Օրլանդո Պրայդ
 
Պորտլեմդ Տորնս
 
Սիետտլ Ռեյն
 
Սկեյ Բլյու
 
Վաշինգտոն Սպիրիտ
NWSL խմբերի աշխարհագրություն

Լիգայում ընդգրկված էին տասը թիմեր։ Ակումբի հայտում պետք է ներառվեին 18-ից 20 ֆուտբոլիստներ, ներառյալ մինչև չորս արտասահմանցի ֆուտբոլիստներ[8]։

Ի սկզբանե պլանավորված էր, որ յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված կլինեն ԱՄՆ-ի հավաքականի երեք խաղացողներ, ինչպես նաև երկու ներկայացուցիչ Կանադայից և Մեքսիկայից[9]։ Նաև թիմերը կարող էին հայտարարել մինչև երեք արտասահմանցի խաղացողների տեղեր[10]։ Ցուցակում մնացած թափուր տեղերը լրացվում էին ԱՄՆ ներկայացուցիչներով։

Նախկին անդամներ խմբագրել

Լիգայի ընդլայնում խմբագրել

Լիգայի գործարկումից անմիջապես հետո հայտարարվեց, որ ծրագրվում է թիմերի քանակը հասցնել տասի[11]։ Լոս Անջելեսի[12] և Հարթֆորդի[13] ակումբները հետաքրքրություն են ցուցաբերել Լիգային միանալու համար։ Անդամակցության համար հայտը ներկայացվել է Սիեթլ Սայնդերսի կողմից։ Տեղեկություններ կային նաև Վանկուվեր Ուայտկեպս կանանց թիմին միանալու մասին (հաշվի առնելով Կանադայում կայանալիք աշխարհի գավաթը), բայց ակումբը շուտով փակեց կանանց բաժինը։

Առաջին սեզոնի ընթացքում տեղեկություն հայտնվեց Խյուստոն Էյսեսի կողմից Լիգային միանալու հետաքրքրության մասին[14]։ Փլեյ-օֆֆ մրցաշրջանի ընթացքում Լիգան հայտարարեց, որ երկրորդ մրցաշրջանում նոր թիմեր չեն հայտնվի[15], չնայած Սկայ Բլյու և Ռեդ Բուլլ խմբերի ներկայացուցիչները ասում էին, որ նրանք քննարկել են հնարավոր համագործակցության մասին[16][17]։

Առաջին միջսեզոնի ընթացքում Հյուստոն Դինամոն հայտարարվեց Լիգային միանալու հետաքրքրության մասին՝ հաշվի առնելով 2014 կամ 2015 թվականներին ներկայացումներ սկսելու հնարավորությունը[18]։ 2013 թվականի դեկտեմբերին հայտարարվեց Հյուսթոն Դեշ թիմի ստեղծումը[19], որը միացավ Լիգային 2014-ի մրցաշրջանից առաջ[20]։

Երկրորդ միջսեզոնի ընթացքում տեղեկություններ կային այն մասին, որ «Ռեալ Սոլտ-Լեյք», «Ինդի Իլեվեն» և «Պիտսբուրգ Ռեվերխաունդս» ակումբների կանանց ստորաբաժանումները ցանկանում են միանալ Լիգային։ 2015-ի ապրիլի վերջին Լիգան հայտարարեց, որ մոտ ժամանակներս մասնակիցների թվի ընդլայնում չի լինի։

2015-ի հոկտեմբերի 20-ին հայտարարվեց Լիգային միացող տասներորդ թիմը՝ Օռլանդո Պրայդը[21]։

2017-ի հունվարին տեղի ունեցավ Լիգայի պատմության մեջ առաջին տեղափոխությունը։ Նրա չեմպիոնությունից երեք ամիս անց «Վեստերն Նյու-Յյորք Ֆլեշ» ֆրանշիզան տեղափոխվեց Քերի և անվանափոխություն կատարեց՝ փոխելով իր անվանումը Նորտ Կարոլինա Կուրաժի[22]։

2017 թվականի նոյեմբերի 16-ին հայտարարվեց, որ Կանզաս Սիթին կդադարի խաղալ Լիգայում, և թափուր տեղը կզբաղեցնի նոր ֆրանշիզա `Յուտա Ռոյալսը, որը միավոված էր MLS Ռեալ Սոլտ Լեյկ ակումբի հետ[23]։

Կազմի ձևավորում և առավելագույն աշխատավարձ խմբագրել

Յուրաքանչյուր մրցաշրջանի համար սահմանում է Լիգայի աշխատավարձի բարձրություն։ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի ազգային հավաքականների համար խաղացող ֆուտբոլիստների աշխատավարձերը պահվում էր բարձր մակարդակի վրա։ Այդ ծախսերն իր վրա են վերցնում համապատասխան ազգային ֆեդերացիաները[24]։

Մյուս խաղացողների համար, ներառյալ «լեգեոներները», սահմանվում են նվազագույն և առավելագույն հնարավոր աշխատավարձերը։

Առավելագույն աշխատավարձ
Սեզոն Առավելագույն աշխատավարձ Նվազագույն Առավելագույն
2013 $ 200 000 $ 6 000 $ 30 000
2014 $ 265 000 $ 6 842 $ 37 800
2015 $ 265 000 $ 6 842 $ 37 800
2016 $ 278 000 $ 7 200 $ 39 700
2017 $ 315 000 $ 15 000 $ 41 700

Վիճակագրություն խմբագրել

Լիգայի լավագույն ռմբարկուներ խմբագրել

  • Նշված ֆուտբոլիստները շարունակում են խաղալ Լիգայում

Մրցանակներ խմբագրել

Լիգայի մրցաշրջանի ավարտին հանձնվել են վեց անվանակարգերի մրցանակներ՝ «Ոսկե կոշիկ» առաջնության լավագույն ռմբարկու, Մրցանակ ամենաարժեքավոր խաղացող, Մրցանակ տարվա լավագույն պաշտպան, Մրցանակ տարվա լավագույն դարպասապահ, Մրցանակ տարվա լավագույն նորեկ և Մրցանակ տարվա լավագույն մարզիչ։ Մրցանակակիրները (բացառությամբ «Ոսկե խաղակոշիկի») որոշվում են լիգայի խաղացողների (50%), մարզիչների և թիմի սեփականատերերի (25%) և լրատվամիջոցների ներկայացուցիչների (25%) քվեարկության արդյունքներով[34]։

Խորհրդանշական թիմեր խմբագրել

2013 թվական[61] խմբագրել

Դարպասապահ Պաշտպան Կիսապաշտպան Հարձակվող

2014 թվական[62] խմբագրել

Դարպասապահ Պաշտպան Կիսապաշտպան Հարձակվող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «WILL NWSL BE A SUCCESS? WELL...». espn.go.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. «"Women's pro soccer league to debut in U.S. next year». usatoday.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. «Orlando Pride named 10th NWSL team for 2016». equalizersoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Another Attempt at Women's Circuit, but With a Twist». nytimes.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին.
  5. «Eight teams to start new women's pro soccer league in 2013». equalizersoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. «Cheryl Bailey Named Executive Director of New Women's Soccer League». ussoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. «Christine Sinclair penalty kick leads Thorns FC to 1–1 draw against FC Kansas City». timbers.com.(չաշխատող հղում)
  8. «2017 Roster Rules». nwslsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին.
  9. «NWSL ALLOCATION EASIER SAID THAN DONE». espn.go.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. «2014 Roster Rules». nwslsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին.
  11. «On Soccer: New women's pro league has backing of U.S. Soccer Federation». nj.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 8-ին.
  12. «Established LA ownership excluded for geography». equalizersoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  13. «Connecticut hopes for expansion bid, again». equalizersoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. «Cy Woods girls' soccer coach living dream as pro player». yourhoustonnews.com.
  15. «Exclusive: Gulati confirms no NWSL expansion for 2014». soccerwire.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  16. «On Soccer: National Women's Soccer League on solid ground». nj.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  17. «Sky Blue Looks Beyond N.W.S.L. Playoffs». nytimes.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  18. «Houston Dynamo looking into becoming second MLS team to own professional women's club». houstondynamo.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  19. «Houston Dynamo launch Houston Dash as expansion member of National Women's Soccer League». houstondynamo.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 1-ին.
  20. «NWSL expanding to Houston in 2014». washingtonpost.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  21. «Orlando Pride women's soccer team to join NWSL in 2016». baynews9.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  22. «NWSL champion Flash relocates, becomes North Carolina Courage». si.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին.
  23. «Real Salt Lake team to replace FC Kansas City: What it means for the NWSL». fourfourtwo.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  24. «For US soccer wages, women still fall far short of men». cnbc.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  25. «Samantha Kerr». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  26. «Christen Press». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  27. «Jessica McDonald». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  28. «Kim Little». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  29. «Christine Sinclair». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  30. 30,0 30,1 «Megan Rapinoe». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  31. «Allie Long». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  32. «Alex Morgan». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  33. «Nadia Nadim». soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 34,5 34,6 «Holiday named 2013 NWSL MVP; KC sweeps awards». equalizersoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  35. 35,0 35,1 «NWSL names Kim Little MVP». sounderatheart.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  36. «SPIRIT FORWARD CRYSTAL DUNN WINS 2015 GOLDEN BOOT». nwslsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  37. «WNY Flash forward Lynn Williams wins 2016 NWSL Golden Boot». excellesports.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  38. «Sam Kerr wins 2017 Golden Boot». nwslsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  39. «Sam Kerr Wins 2017 NWSL Golden Boot». skybluefc.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  40. «2018 Golden Boot: Sam Kerr». nwslsoccer.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  41. «Crystal Dunn named NWSL 2015 MVP». liherald.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  42. 42,0 42,1 42,2 «Here are the winners of the NWSL MVP and other awards». foxsports.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  43. 43,0 43,1 «Sam Kerr named Most Valuable Player». vavel.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  44. «Thorns FC midfielder Lindsey Horan named 2018 NWSL MVP». timbers.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  45. «Breaker Alyssa Naeher named 2014 NWSL Goalkeeper of the Year». bostonbreakerssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  46. «Thorns FC's Michelle Betos voted NWSL Goalkeeper of the Year». timbers.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին.
  47. «Orlando(չաշխատող հղում) [[Կատեգորիա:Չաշխատող արտաքին հղում պարունակող հոդվածներ|Կանանց ֆուտբոլի ազգային լիգա]] Pride goalkeeper beats out Michelle Betos and U.S. teammate Alyssa Naeher for honor». fourfourtwo.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն); line feed character in |title= at position 90 (օգնություն)
  48. «Portland Thorns' Adrianna Franch named NWSL Goalkeeper of the Year». oregonlive.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  49. «Thorns FC goalkeeper Adrianna Franch named 2018 NWSL Goalkeeper of the Year». timbers.com.
  50. «BECKY SAUERBRUNN NAMED 2014 NWSL DEFENDER OF THE YEAR». nwslsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  51. «FCKC'S BECKY SAUERBRUNN VOTED DEFENDER OF THE YEAR». nwslsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  52. «Abby Erceg Voted 2018 NWSL Defender of the Year». nccourage.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  53. «Johnston wins NWSL Rookie of the Year». equalizersoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  54. «Chicago Red Stars midfielder Danielle Colaprico named NWSL rookie of the year». oregonlive.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  55. «Sky Blue FC's Raquel Rodriguez voted Rookie of the Year». nwslsoccer.com.
  56. «Ashley Hatch named 2017 NWSL Rookie of the Year». equalizersoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  57. «Imani Dorsey Voted 2018 NWSL Rookie of the Year». skybluefc.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  58. 58,0 58,1 «Who is Laura Harvey?». rslsoapbox.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  59. «Paul Riley named 2017 NWSL Coach of the Year». vavel.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  60. «Paul Riley Named 2018 NWSL Coach of the Year». nccourage.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  61. «2013 National Women's Soccer League». statscrew.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.
  62. «Vero named to NWSL Best XI». stumptownfooty.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանանց ֆուտբոլի ազգային լիգա» հոդվածին։