Էմանյուել Ֆրեմյե

ֆրանսիացի նկարիչ

Էմանյուել Ֆրեմյե (ֆր.՝ Emmanuel Frémiet, դեկտեմբերի 6, 1824(1824-12-06)[1][2][3][…], Մոնրուժ[1] - սեպտեմբերի 10, 1910(1910-09-10)[1][2][3][…], Փարիզ[1]), XIX դարի խոշորագույն քանդակագործ։ Աշխատել է նատուրալիզմի և նեոդասականության ավանդույթներում։

Էմանյուել Ֆրեմյե
Emmanuel Frémiet.jpg
Ծնվել էդեկտեմբերի 6, 1824(1824-12-06)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնրուժ[1]
Մահացել էսեպտեմբերի 10, 1910(1910-09-10)[1][2][3][…] (85 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզ[1]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[4]
ՈւսուցիչՖրանսուա Ռյուդ
Ստեղծագործություն(ներ)equestrian statue of Joan of Arc?, equestrian statue of Joan of Arc?, equestrian statue of Simón Bolívar?, Q28554911? և Statue of Neptune?
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲնական պատմության ազգային թանգարան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ԵրեխաներMarie Fauré?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Emmanuel Frémiet Վիքիպահեստում

Կյանք ու գործունեությունԽմբագրել

Էմանյուել Ֆրեմյեն ծնվել է արվեստի հետ սերտորեն կապված միջին կարողության տեր ընտանիքում։ 13 տարեկան փոքրիկ Ֆրեմյեն ընդունվում է Փարիզի դեկորատիվ արվեստի դպրոց, որտեղ դասվանդում է նրա զարմուհի Սոֆիայի ամուսինը՝հայտնի քանդակագործ Ֆրանսուա Ռյուդը։ Էմանյուել Ֆրեմյեն Ֆրանսուա Ռույդի աշակերտն է եղել։

Էմանյուել Ֆրեմյենի առաջին աշխատանքը՝ Վիթի քանդակը, ցուցադրվեց Փարիզյան սալոնում (1845 թվական)։ Նա բազմաթիվ բրոնզե կենդանիների արձանիկների հեղինակ է, որոնց համար ստացել է տարբեր մրցանակներ և պարգևներ։ 1849 թվականին Ֆրեյմեն ստանում է առաջին պաշտոնական (պետական) պատվերը։ Պաշտոնական (պետական) պատվերից է նաև Փարիզի փողոցներն ու հրապարակները զարդարող արձանները։

 
Ժաննա դ'Արկի արձանը Փարիզում

1855-ից մինչև 1859 թվականները Էմանյուել Ֆրեմյեն աշխատել է կայսր Նապոլեոն III-ի պատվիրած ձիարձանների շարքի վրա։ 1870 թվականին Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ քանդակագործը հեռանում է մայրաքաղաքից, և նրա տունը կողոպտվում է։ Պատերազմից հետո աշխատում է Գերմանիայում (Վերին Սիլեզիա) և հայրենիքում, ղեկավարում է Լուվրում քանդակագործության բաժինը, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ, կատարում է որոշ պատվերներ Փարիզի բնագիտության թանգարանի համար։ 1887 թվականին Փարիզի սալոնում ստացել է պատվավոր շքանշան «Կինը գորիլլայի հետ» քանդակի համար։

1892 թվականից Ֆրեմյեն Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ էր և վերոհիշյալ թանգարանին կից գեղանկարչության բաժնի պրոֆեսոր։ Ներկայումս Ֆրեմյեի փոքր ծավալի քանդակները բարձր են գնահատվում մասնագետների և կոլեկցիոներների կողմից։

Նրա աշակերտներից է Պոլ Վեիլանդ Բարտլետը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Emmanuel Frémiet (նիդերլ.)
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.

Արտաքին հղումներԽմբագրել