Ֆրանսուա Ռյուդ (ֆր.՝ François Rude, հունվարի 4, 1784(1784-01-04)[1][2][3][…], Դիժոն[4] - նոյեմբերի 3, 1855(1855-11-03)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի քանդակագործ, ռոմանտիզմի ներկայացուցիչ։

Ֆրանսուա Ռյուդ
François Rude
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1784(1784-01-04)[1][2][3][…]
ԾննդավայրԴիժոն[4]
Մահացել էնոյեմբերի 3, 1855(1855-11-03)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Դիժոնի Դեկորատիվ արվեստների դպրոց
ԵրկերJean-Antoine Houdon?, Nicolas Poussin?, Statue of Michel Ney?, The Departure of the volunteers of 1792? և Q109039787?
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինՍոֆի Ֆրեմյե
Պարգևներ և
մրցանակներ
 François Rude Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1798 թվականից աշակերտել է գեղանկարիչ Ֆ․ Դևոժին (Դիժոն), 1807 թվականից՝ քանդակագործներ Է․ Գոլին և Պ․ Կարտելիեին (Փարիզ)։ Բուրբոնների ռեստավրացիայի շրջանում տարագրվել է Բելգիա (1815-1827), Բրյուսելում Ռյուդ Մարշալ Նեյի հուշարձանը Փարիզում, բրոնզ (1852-1853) Ժ․ Լ․ Դավիդի հետ, որը մեծ ազդեցություն է թողել նրա վրա։

Վերադառնալով Փարիզ կատարել է անտիկ դիցաբանության թեմաներով քանդակներ («Մույկը կապող Մերկուրիոսը», բրոնզ, 1827, Լուվր, Փարիզ)։ 1833-1836 թվականներին ստեղծել է իր ամենանշանավոր գործը՝ «Մարսելյեզ» մոնումենտալ ռելիեֆը («Կամավորները կռվի են ելնում 1792 թ.», քար) Փարիզի դը Գոլի հրապարակի Հաղթակամարի վրա։ Այն առանձնանում է ռիթմիկ ամբողջականությամբ և կոմպոզիցիայի դինամիկությամբ, ֆիգուրների պլաստիկ հարուստ մշակմամբ։ Կերտել է նաև բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում մարշալ Նեյի հուշարձանը (բրոնզ, 1852-1853) Փարիզի Աստղադիտարանի հրապարակում։ Հանրաճանաչ է նաև որպես գծանկարի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 François Rude (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Рюд Франсуа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն

խմբագրել
  • M. Legrand, «Rude, sa vie, ses oeuvres, son enseignement» (Париж, 1856),
  • Ch. Piosot, «Notice sur le sculpteur Fr. Rude» (Дижон, 1857)

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Ռյուդ» հոդվածին։