Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նառվա (այլ կիրառումներ)

Նառվա (էստ․՝ Narva jõgi և Naroova (հին էստոներեն՝ Ալուկսե), ռուս.՝ Нарова река), գետ Էստոնիայի և Ռուսաստանի Լենինգրադյան մարզի սահմանին։ Գրականության մեջ հանդիպում է նաև Ալուկսե (գետի հին էստոներեն անվանումը[2]) և Բեկ[3] եզրերը, վերջինը օգտագործվում էր շվեդական տիրապետության ժամանակ 17-րդ դարում և հիշատակվում է Օլեարիի մոտ։ Գետի վրա են տեղաբաշխված ռուսական Իվանգորոդ և էստոնական Նառվա քաղաքները։

Նառվա
Նառվա գետը Նառվա և Իվանգորոդ քաղաքների մոտակայքում
Բնութագիր
Երկարություն77
Ավազանի մակերես56 200 կմ²
Ջրի ծախս399[1]
Ջրահոսք
ԱկունքՉուդյան Պսկովյան լիճ
Ակունքի տեղակայումLake Peipus?
Բարձրություն30 մ
Կոորդինատներ58°59′14″ հս․ լ. 27°43′49″ ավ. ե.HGЯO
ԳետաբերանԲալթիկ ծովի Ֆիննական ծոց
Գետաբերանի տեղակայումՆառվա
Բարձրություն0 մ
Կոորդինատներ59°28′11″ հս․ լ. 28°02′36″ ավ. ե.HGЯO
Գետի թեքություն30 մ/կմ
Տեղակայում
Հոսող հոսքերRosson?, Bolshaya Cheryomukha?, Vtroya?, Tõrvajõgi? և Jaama River?
Ջրի մարմիններՆառվայի ջրամբար
Երկիր{{{2}}} Էստոնիա
 Ռուսաստան
ԵրկրամասԼենինգրադի մարզ
ՋրահավաքNarva basin?
Նառվա գետի ավազանի քարտեզը

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Գետը սկիզբ է առնում Չուդյան Պսկովյան լճից և թափվում է Բալթիկ ծովի Ֆիննական ծոցում գտնվող Նառվայի ծոց։

  • Գետի երկարությունը կազմում է 77 կմ, որից 40 կմ վերին հոսանքն է, 20 կմ՝ միջինը, և 17 կմ ստորինը։
  • Գետի ավազանի մակերեսը կազմում է 56 200 կմ²։
  • Ջրի արտահոսքը գետաբերանի մոտ կազմում է 399 մ³/վրկ կամ 12,58 կմ³/տարի, ինչը 78 մ³/վրկ-ով կամ 2,46 կմ³/տարով ավելին է, քան աղբյուրի մոտ։
  • Գետի անկումը կազմում է 30 մ, որից 19 % (4-7,5 մ) բաժին է հասնում Նառվայի ջրվեժներին, իսկ 16 % (5 մ) Օմուտսկի սահանքասյամերին։
  • Հնարավոր հիդրոէներգետիկ ռեսուրսները. միջին տարեկան հզորությունը 141 ՄՎտ, միջին տարեկան արտադրությունը 1235 մլն. կՎտ-ժ։
  • Լայնությունը միջինում 200 - 300 մ, առավելագույն լայնությունը ունի վերին հոսանքներում Վերխովսկի կղզու մոտ՝ մոտ 900 մ։
  • Խորությունը հիմնականում կազմում է 3-4 մ, տեղ-տեղ հասնում է 6 մ, ՀԵԿ-ից ներքև մինչև 11 մ, գետաբերանի մոտ՝ 15 մ։
  • Հոսանքի միջին արագությունը՝ 1 մ/վ, սահանքասյամերի մոտ մինչև 3 մ/վ, ստորին հոսանքներում մինչև 0,5 մ/վ։
  • Գետը սառցակալում է միջինում 5,5 ամիս։

Հիդրոէլեկտրոկայաններ՝ Նառվայի ՀԵԿ։

Գետը նավարկելի է Նառվայի ՀԵԿ-ից (14,9 կմ) ներքև և Նառվայի ջրամբարում (15 կմ), այսպիսով այն 40 %-ով նավարկելի է։

Հիմնական վտակներ՝ Պլյուսա, Ռոսոն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Narva at Narva-Ges, UNESCO: Water resources
  2. Ա. Տինուռիստ «Նառվայի ամրոցները և հեքիաթները», 1924 թ.
  3. Ա. Վ. Պետրով. Նառվա քաղաքը, նրա անցյալը և տեսարժան վայրերը։ Սանկտ-Պետերբուրգ, 1901, էջ՝ 156

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարվա (գետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 209