Բացել գլխավոր ցանկը

Էկտոր Բելյերին

իսպանացի ֆուտբոլիստ

Հեկտոր Բելլերին (իսպ.՝ Héctor Bellerín Moruno, մարտի 19, 1995(1995-03-19)[1], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ է, ով խաղում է Լոնդոնի Արսենալի կազմում, որպես՝ աջ պաշտպան։ Վարձավճարով նաև հանդես է եկել Ուատֆորդում, հանդես է եկել Իսպանիայի մինչև 16 և 21 տարեկանների հավաքականներում։

Էկտոր Բելյերին
Hector Bellerin.jpg
Ծնվել էմարտի 19, 1995(1995-03-19)[1] (24 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
Héctor Bellerín Վիքիպահեստում

Ակումբային կարիերաԽմբագրել

Ծնվել է Բարսելոնայում։ Նա իր կարիերան սկսել է Բարսելոնայի երիտասարդական թիմերում։ 2011 թվականի ամռանը տեղափոխվում է Արսենալ և 2013 թվականին կապում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Արսենալի կազմում իր դեբյուտը Բելյերինը նշել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ին Վեսթ Բրոմվիչի հետ գավաթային խաղում՝ խաղի 95-րդ րոպեին փոխարինելով հայրենակցին՝ Միկել Արտետային։ Երկու ամիս անց վարձավճարով տեղափոխվում է Չեմփիոնշիփ՝ Ուատֆորդ։ Ութ օր անց Յովիլ Թաուն ֆուտբոլային ակումբի հետ խաղում նշում է իր դեբյուտը։ Մինչ մրցաշրջանի ավարտը հանդես է գալիս Ուատֆորդում և 2014 թվականի փետրվարին նրան նորից հրավիրում են Արսենալի առաջին թիմ։

 
Բելյերինը տիրում է գնդակին Լեսթեր Սիթիի հետ խաղում 2015-ի փետրվարին

Մաթյո Դեբյուշիի,Կալում Չեմբերսի և Նաչո Մոնրեալի վնասվածքների շնորհիվ, Բելյերինը 2014 թ.-ի սեպտեմբերի 16 թ.-ին իր դեբյուտն է նշում Չեմպիոնների լիգայում, Դորտմունդի Բորուսիայից կրած 2-0 հաշվով պարտության ժամանակ։ Արսենալի կազմում առաջին գոլը խփել է 2015 թ.-ի փետրվարի 1-ին Ասթոն Վիլայի հետ կայացած (5-0) մրցավեճում, իսկ երկրորդը ապրիլի 4-ին Լիվերպուլի դեմ կայացած մրցավեճում (4-1)։ Այդ խաղում Բելյերինը նաև սեփական տուգանայինում խախտեց կանոնները Ռահիմ Ստեռլինգի նկատմամբ և իր թիմի գլխին բերեց 11-մետրանոց։ Բելյերինը Արսենալի հիմնական կազմում էր նույն տարվա մայիսի 30-ին Ուեմբլիում կայացած Անգլիայի գավաթի եզրափակչի ժամանակ (4-0)՝ օգնելով իր թիմին անցկացնել չոր հանդիպում։ Բելյերինը մրցաշրջանի ավարտից հետո Արսենալի հետ կնքում է երկարաժամկետ պայմանագիր։ 2015/16 մրցաշրջանի առաջին խաղում, սկզբունքային մրցակից՝ Չելսիի հետ կայացած Անգլիայի Սուպերգավաթի ժամանակ (1-0) Բելյերինը նվաճում է իր երկրորդ գավաթը (Պետեր Չեխի առաջին խաղը Չելսիի դեմ)։

Միջազգային կարիերաԽմբագրել

2013 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում Բելյերինն իր թիմի հետ հասնում է մինչև կիսաեզրափակիչ։ Իր դեբյուտը նշել է մինչև 21 տարեկանների հավաքականում Ալբերտ Սելադեսի օրոք 2015 թվականի մարտի 30-ին՝ Բելառուսի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում (4-0), խաղալով 90 րոպե։

ԽաղաոճԽմբագրել

Բելյերինը հայտնի է իր կայծակնային արագությամբ։ Նա 2014/15 մրցաշրջանում գերազանցեց Թեո Ուոլքոթի 40 մետր տարածության ռեկորդը։

ՎիճակագրությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա FA Cup League Cup Europe Total
Առաջնություն Մասնակցած

խաղեր

Գոլեր Մասնակցած խաղեր Գոլեր Մասնակցած խաղեր Գոլեր Մասնակցած խաղեր Գոլեր Մասնակցած խաղեր Գոլեր
Արսենալ 2013/14 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 1 0 0 0 1 0
Ուատֆորդ

(վարձավճար)

2013/14 Չեմփիոնշիփ 8 0 0 0 0 0 0 0 8 0
Արսենալ 2014/15 Պրեմիեր Լիգա 20 2 3 0 1 0 4 0 28 2
2015–16 14 0 0 0 0 0 4 0 18 0
Ընդհանուր 42 2 3 0 2 0 8 0 55 2

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.