Էկատեպեկ դե Մորելոս
Էկատեպեկ դե Մորելոս (իսպ.՝ Ecatepec de Morelos), քաղաք Կենտրոնական Մեքսիկայի Մեխիկո նահանգում։ Գտնվում է Էկատեպեկ դե Մորելոս մունիցիպալիտետի կազմում և համարվում է մունիցիպալիտետի կենտրոն[1]։ Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 1655015 մարդ։ Քաղաքը համարվում է Մեխիկոյի առավել բնակեցված արվարձանը։
Էկատեպեկ դե Մորելոս | |
---|---|
![]() | |
Տեսակ | municipality of Mexico? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Մեխիկո |
ԲԾՄ | 2250 ± 1 մետր |
Մակերես | 160,17 կմ² |
Ձևավորում | հոկտեմբերի 13, 1877 |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Էկատեպեկ դե Մորելոսի տարածքը բնակեցվել է մ.թ.ա. 10-րդ հազարամյակում։ Առաջին բնակիչները հավանաբար եղել են օտոմ հնդկացիական ցեղերը, որոնց հետո փոխարինել են տոլտեկա-չիչիմեկա մշակույթի կրողները։ 1-ին հազարամյակի վերջերին այստեղ բնակություն են հաստատել ացտեկները, այնուհետև՝ 1428-1539 թվականներին տարածքը միացրել են իրենց թագավորությանը։ Մինչ 1517 թվականին իսպանացիների հայտնվելը, այստեղ գոյություն է ունեցել բնիկների Էկատեպեկ անունով բնակավայր։ XVI դարի վերջին կառուցվել է Սան Կրիստոբալ վանքը, և բնակավայրը վերանվանվել է Սան Կրիստոբալ դե Էկատեպեկ։ Մեքսիկայի անկախության համար մղված պատերազմի տարիներին՝ 1815 թվականի դեկտեմբերի 22-ին, այստեղ մահապատժի է ենթարկվել ժողովրդական հերոս, գեներալիսիմուս Խոսե Մարիա Մորելոս Պավոնը։ 1874 հոկտեմբերի 13-ին այստեղ հիմնվել է մունիցիպալիտետ, իսկ 1877 թվականի հոկտեմբերի 1-ին բնակավայրն ստացել է գյուղի կարգավիճակ և վերանվանվել Էկատեպեկ դե Մորելոս։ Քաղաքն առավել հայտնի է որպես ուղղակի Էկատեպեկ, որը ացտեկական նաուատլ լեզվից կարելի է թարգմանել ինպես քամոտ բլուր:
ՏնտեսությունԽմբագրել
Քաղաքում զարգացած է առևտուրը, սննդի արդյունաբերությունը, սպասարկման ոլորտը։ Բնակչության զգալի մասն աշխատում է Մեխիկոյում[2][3]։
Քույր քաղաքներԽմբագրել
Քաղաք | Նահանգ | Երկիր | Ծանոթ. |
---|---|---|---|
Կարակաս | Միրանդա | Վենեսուելա | |
Կուաուտլա | Մորելոս | Մեքսիկա | |
Գվադալուպե | Զակատեկաս | Մեքսիկա | [5] |
Գուանչժոու | Չինաստան | ||
Նամյանգջու | Հարավային Կորեա | [6] | |
Սան Խոսե | Կոստա Ռիկա |
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Estado de México - Ecatepec»։ www.inafed.gob.mx։ Վերցված է 2020-09-15
- ↑ "Contacto Archived 2014-02-09 at the Wayback Machine." (Archive). Jumex. Retrieved on May 27, 2014. "Antigua Carretera Mexico Pachuca, Km 12.5 Xalostoc Estado De Mexico, CP 55340"
- ↑ "Aviso de privacidad" (Archive). Jumex. Retrieved on May 27, 2014. "[...]GRUPO JUMEX, S.A. de C.V., con domicilio en Carretera México-Pachuca KM 12.5, Colonia Rústica Xalostoc, Ecatepec de Morelos, Estado de México, C.P. 55340, México"
- ↑ «The Medical Blog»։ Multilingualarchive.com։ Արխիվացված է օրիգինալից 11 February 2012-ին։ Վերցված է 28 August 2017
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին։ Վերցված է 2012-03-22
- ↑ «Organización Editorial Mexicana»։ Oem.com.mx։ Վերցված է 28 August 2017
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էկատեպեկ դե Մորելոս կատեգորիայում։ |