Էլ Գրեկոյի թանգարան (իսպ.՝ Museo del Greco[3]), թանգարան ԻսպանիայիՏոլեդո քաղաքում, որտեղ երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է Կրետեում ծնված և հունական ծագում ունեցող նկարիչ էլ Գրեկոն՝ Դոմենիկոս Թեոտոկոպուլոսը (1541–1614):
Գտնվում է Տոլեդոյի հրեական թաղամասում[4]։ Բացվել է 1911 թվականին։ Բաղկացած է երկու շինությունից, որոնցից մեկը կառուցվել է 16-րդ դարում, մյուսը՝ 20-րդ դարասկզբին։ Թանգարանում պահվում են Էլ Գրեկոյի բազմաթիվ գործեր, որոնց մեծ մասը վերաբերում է նրա ստեղծագործական գործունեության ուշ շրջանին[5]։ Հավաքածուում տեղ են գտել նաև 17-րդ դարի իսպանացի այլ նկարիչների աշխատանքներ, ինչպես նաև՝ այդ դարաշրջանի կահույք և խեցեղեն, որը հայտնաբերվել է Տոլեդոյի գավառի Տալավերա դե լա Ռեյնա բնակավայրի մերձակայքում կատարված հնագիտական պեղումների արդյունքում։
Քրիստոսի ու իր 12 աշակերտների պատկերներով, 13 նկարներից բաղկացած շարք է, որն Էլ Գրեկոն ստեղծել է 1610-1614 թվականներին Տոլեդոյի Hospital de Santiago հիվանդանոցի համար։ Բոլորը 97 x 77 սմ չափսի յուղաներկ աշխատանքներ են[6]։
Ցուցասրահը
Քրիստոսը որպես փրկիչ
Սբ. Պետրոս
Սբ. Պողոս
Սբ. Հովհաննես Ավետարանիչ
Սբ. Հակոբոս Ավագ
Սբ. Բարդուղիմեոս
Սբ. Թադեոս (Jude)
Սբ. Սիմոն
Սբ. Մաթևոս
Սբ. Թովմա
Սբ. Փիլիպոս
Սբ. Հակոբոս Կրտսեր
Սբ. Անդրեաս
Այլ աշխատանքներ
Էլ Գրեկոյի և իսպանացի այլ նկարիչների գործեր թանգարանի հավաքածուից.
Թագադրում փշե պսակով, Maestro de la Sisla, 1450–1510
Սբ. Պետրոսի արցունքները, Էլ Գրեկո, 1587–1596
Դիեգո դե Կովառուբիասի Լեյվայի դիմանկարը, Էլ Գրեկո, 1600