Էլսա Յուբերտ

հարավաֆրիկացի գրող

Էլսա Յուբերտ (Elsa Joubert, հոկտեմբերի 19, 1922(1922-10-19)[1][2][3], Paarl, Cape Winelands District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1] - հունիսի 14, 2020(2020-06-14)[4], Քեյփթաուն, ՀԱՀ[4], ծննդյան անունը՝ Էլսաբե Անտուանետ Մուրեյ), աֆրիկաանս լեզվով գրող սեստիգերս գրող, որին ճանաչում է բերել Die swerfjare van Poppie Nongena վեպը, որը թարգմանվել է 13 լեզուներով, ինչպես նաև բեմադրվել է[5]։ Իխամանգա շքանշանակիր։

Էլսա Յուբերտ
Ծննդյան անունաֆրիկաանս՝ Elsabé Antoinette Murray Joubert[1]
Ծնվել էհոկտեմբերի 19, 1922(1922-10-19)[1][2][3]
ԾննդավայրPaarl, Cape Winelands District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1]
Վախճանվել էհունիսի 14, 2020(2020-06-14)[4] (97 տարեկան)
Վախճանի վայրՔեյփթաուն, ՀԱՀ[4]
Մասնագիտությունգրող և իրավապահ
Լեզուաֆրիկաանս
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունՔեյփթաունի համալսարան և Սթելենբոսի համալսարան
Գրական ուղղություններSestigers?
Ուշագրավ աշխատանքներՓոփի Նոնգենայի երկար ճամփորդությունը[1]
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ

Վաղ կյանք և կարիերա

խմբագրել

Էլսա Յուբերտը մեծացել է Պաարլում։ Սովորել է տեղի La Rochelle աղջիկների դպրոցում, հետագայում՝ Սթելլենբոսի համալսարանում, որտեղից 1942 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան, 1943 թվականին՝ Միջնակարգ կրթության դիպլոմ։ Կրթությունը շարունակել է Քեյփթաունի համալսարանում, որտեղից 1945 թվականին ստացել է Հոլանդական-աֆրիկյան գրականության մագիստրոսի կոչում։

Ավարտելուց հետո դասավանդել է Hoër Meisieskool-ում, Քրադոլի աղջիկների դպրոցներում, այնուհետև 1943-1948 թթ. աշխատել է որպես Huisgenoot աֆրիկյան հայտնի ընտանեկան ամսագրի կանանց համար նախատեսված էջերի խմբագիր։ Շրջագայել է Աֆրիկայում՝ Ուգանդա, Սուդան, Կահիրե, ինչպես նաև Մոզամբիկ, Մավրիկիոս, Ռեյունյոն, Մադագասկար և Անգոլա։ Այցելել է նաև Ինդոնեզիա։

1950 թվականին Յուբերին ամուսնացել է լրագրող, հետագայում հրատարակիչ և գրող Կլաաս Ստեյթլերի հետ, որը մահացել է 1998 թվականին։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի[6]։

Մրցանակներ

խմբագրել
  • Գրականության բրիտանական թագավորական ընկերության անդամ
  • Սթելլենբոսի համալսարանի պատվավոր դոկտոր (2001 թ.)
  • Էուժեն Մարեի մրցանակ for Ons wag op die kaptein (1964 թ.)
  • Կենտրոնական լրատվական գործակալության գրական մրցանակ Բոնգայի համար (1971 թ.)
  • W.A. Hofmeyr Prize, for Poppy Nongena (1979 թ.)
  • W.A. Hofmeyr Prize and Hertzog Prize for Die reise van Isobelle
  • Louis Luyt Prize and CNA Prize (1997 թ.)
  • Գրականության թագավորական ընկերության Վինիֆրդ Հոլթբի հուշամրցաշարի մրցանակ Poppie-ի համար (1980 թ.)[7]
  • Օլիվեր մրցանակ լավագույն պիեսի համար (Լոնդոն)
  • Օբի մրցանակ լավագույն սցենարի համար (Նյու Յորք)
  • Հերցոգ մրցանակ արձակ ստեղծագործությունների համար (1998 թ.)

Աշխատանքների ցանկ

խմբագրել

Շրջագայություններ

խմբագրել
  • Water en woestyn (Uganda en Kaïro), Dagbreek Boekhandel, 1957
  • Die verste reis (Wes-Europa), 1959
  • Suid van die wind (Madagaskar), 1962
  • Ons wag op die kaptein - To die at sunset, Tafelberg, 1963
  • Die staf van Monomotapa (Mosambiek), 1964
  • Swerwer in die Herfsland (Oos-Europa), 1968
  • Die nuwe Afrikaan (Angola), Tafelberg, 1974
  • Gordel van Smarag (Indonesië), Tafelberg, 1997

Վեպեր և կարճ պատմություններ

խմբագրել
  • Die Wahlerbrug, Tafelberg, 1969
  • Bonga, Tafelberg, 1971
  • Die swerfjare van Poppie Nongena, Tafelberg, 1978 - The long journey of Poppie Nongena (1980), թարգմանվել է 13 լեզու]երով, ինչպես նաև բեմադրվել է
  • Melk (կարճ պատմություններ), Tafelberg, 1980
  • Die laaste Sondag - The last Sunday, Tafelberg, 1983
  • Poppie - die drama (համահեղինակ՝ Սանդրա Կատզե), 1984
  • Die vier vriende, 1985 - Չորս ընկերները (1987) (մանկական գիրք)
  • Missionaris, 1988
  • Dansmaat (Short Stories), Tafelberg, 1993
  • Die reise van Isobelle]], Tafelberg, 1995
  • Twee Vroue, Tafelberg, 2002

Ինքնակենսագրականներ

խմբագրել
  • 'n Wonderlike Geweld, Tafelberg, 2005 - Առյուծը սանդղահարթակին (2014), թարգմանվել է անգլերեն
  • Reisiger, Tafelberg, 2010

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.sahistory.org.za/people/elsa-joubert
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Eloff H. Iconic SA author Elsa Joubert, 97, dies of Covid-19 — 2020.
  5. Anonymous (2011 թ․ փետրվարի 17). «Elsa Joubert». www.sahistory.org.za. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  6. Breuer, Rosemarie. «Elsa Joubert». www.stellenboschwriters.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  7. «The Winifred Holtby Memorial Prize». The Royal Society of Literature. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.