Էլլեն Գլեդիչ
Էլլեն Գլեդիչ (անգլ.՝ Ellen Gleditsch, դեկտեմբերի 29, 1879, Մանդալ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա[1] - հունիսի 5, 1968, Օսլո, Նորվեգիա[1]), նորվեգացի ռադիոքիմիկոս։
Էլլեն Գլեդիչ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1879 Մանդալ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա[1] |
Մահացել է | հունիսի 5, 1968 (88 տարեկան) Օսլո, Նորվեգիա[1] |
Գերեզման | Վեստրե գրավլունդ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Օսլոյի համալսարան |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա և Norske Kvinnelige Akademikeres Landsforbund? |
Ալմա մատեր | Օսլոյի համալսարան[1], Փարիզի համալսարան[1] և Եյլի համալսարան[1] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[2] |
Պարգևներ | |
![]() |
Մարի Կյուրիի ղեկավարությամբ սկսելով իր աշխատանքը ռադիոքիմիայի ոլորտում՝ նա դարձել է Նորվեգիայի քիմիայի առաջին ուսուցիչը և մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր։
ԿենսագրությունԽմբագրել
Էլեն Գլեդիչը ծնվել է Նորվեգիայի Մանդալա քաղաքում, 1879 թվականին։ Նա Կարլ Քրիստիան Գլեդիչի ու Պետրա Բիրգիտա Հանսենի տաս երեխաներից ավագն էր։ Գլեդիչ ընտանիքի նախնիները Էլենի ծնունդից մեկ դար առաջ Նորվեգիա են ժամանել Հարավսլավիայից[3]։
1897 թվականին դպրոցն ավարտելուց հետո Էլլենն աշխատել է որպես դեղագործի օգնական։ 1902 թվականին հանձնելով դեղագիտության քննություններ` տեղափոխվել է Քրիստիանիա (այժմ՝ Օսլո), համալսարան ընդունվելու նպատակով։ Մեկ տարի անց նա դարձել է համալսարանի քիմիայի լաբորատորիայի ասիստենտ։ 1905 թվականին ընդունելության քննություններ է հանձնել, 1906 թվականին ստացել է քարտուղարի պաշտոն[4][5]։
1906-1907 թվականներին աշխատել է նաև որպես քիմիկոս Էյվինդ Բոդկերի օգնական և պատմել նրան Մարի Կյուրիի մոտ Փարիզում սովորելու իր երազանքի մասին։ Բոդկերը կարողացել է համոզել Կյուրիին Էլեն Գլեդիչին որպես օգնական վերցնել, իսկ 1907 թվականի սեպտեմբերին միացել է Սորբոնում գտնվող Մարի Կյուրիի հետազոտական խմբին[6]։ Կյուրիի և Գլեդիչի համագործակցությունը տևել է հինգ տարի, որից հետո նրանք ցմահ մնացել են որպես մտերիմ ընկերներ։ 1912 թվականին Գլեդիչը Սորբոնից ստացել է լիցենցիատի դիպլոմ։ 1913-1914 թվականներին, ստացած կրթաթոշակի շնորհիվ, Եյլի համալսարանում աշխատել է ռադիոքիմիկոս Բերտրամ Բոլտվուդի հետ։ 1914 թվականին Սմիթի քոլեջը Գլեդիչին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում[4]։
1916 թվականին Էլեն Գլեդիչը ստացել է Քրիստիանիայի համալսարանի դոցենտի կոչում՝ դառնալով Նորվեգիայի երկրորդ կին ուսուցիչը (Քրիստին Բոննևիից հետո) և քիմիայի առաջին կին ուսուցիչը[7][4]։ Ղեկավարելով անօրգանական քիմիայի ամբիոնը՝ նա այդ պաշտոնում մնացել է մինչ իր թոշակի անցնելը՝ 1946 թվականը[7]։ 1920 թվականին նրա նվաճումներն արժանացել են Նանսենի մրցանակին[7]։ Հետագա տարիներին Գլեդիչը դասավանդել է նաև Ստրասբուրգի, Բուդապեշտի, Սոֆիայի, Բուխարեստի, Գլազգոյի և ԱՄՆ մի շարք համալսարաններում։ 1946 թվականին Էլեն Գլեդիչը ստացել է Նորվեգիայի Սուրբ Օլաֆի առաջին աստիճանի շքանշան։ 1946 թվականին նա դարձել է Ստրասբուրգի, իսկ 1962 թվականին՝ Սորբոնի համալսարանի պատվավոր դոկտոր։ Նրա նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նորվեգիայի կողմից ռադիումի առաջին գնումը, որը հետագայում հիմք է հանդիսացել Ռադիումի ինստիտուտի (Kristiania Radiumsinstitutt, այժմ՝ Norske Radiumh Hospital) ստեղծման համար[4]։
1926-1929 թվականներին Էլեն Գլեդիչը եղել է համալսարանական կանանց միջազգային ֆեդերացիայի նախագահը[7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա աջակցել է Նորվեգական Դիմադրության շարժմանը, իսկ հետպատերազմյան շրջանում եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջուկային զենքի չտարածման միջազգային վերահսկողության հանձնաժողովի անդամ։ Էլեն Գլեդիչը հեղինակ է շուրջ 150 հրատարակված աշխատությունների, այդ թվում՝ գրքեր քիմիայի, քիմիայի պատմության և ռադիոակտիվության վերաբերյալ։
Էլեն Գլեդիչը մահացել է Օսլոյում, 1968 թվականի հունիսի 5-ին, 88 տարեկան հասակում[4]։
ԱշխատություններԽմբագրել
- (Մարի Կյուրիի հետ համատեղ) Curie, Gleditsch (1908)։ «Action de l'émanation du radium sur les solutions des sels de cuivre»։ Le Radium 5 (8): 225։ doi:10.1051/radium:0190800508022500
- Sur le radium et l'uranium contenus dans les mineraux radioactifs, Comptes Rendus 148:1451 (1909)
- 'Ratio Between Uranium and Radium in the Radio-active Minerals', Comptes Rendus 149:267 (1909).
- Sur le rapport entre l'uranium et le radium dans les mineraux actifs, Radium 8:256 (1911).
- «The Life of Radium»։ American Journal of Science 41: 112։ 1916
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 1. — P. 508. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Pioneer Women of Radioactivity, 1997, էջ 51
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Ladies in the Laboratory II, 2004, էջ 98
- ↑ Pioneer Women of Radioactivity, 1997, էջ 51—52
- ↑ Pioneer Women of Radioactivity, 1997, էջ 53—54
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 UNESCO Archives AtoM Catalogue
ԳրականությունԽմբագրել
- Mary R. S. Creese, Thomas M. Creese Ladies in the Laboratory II: West European Women in Science, 1800-1900: a Survey of Their Contributions to Research. — Scarecrow Press, 2004. — P. 98.
- Anne-Marie Weidler-Kubanek, Grete P. Grzegorek Ellen Gledistch:Professor and Humanist // A Devotion to Their Science: Pioneer Women of Radioactivity / Marelene F. Rayner-Canham, Geoffrey Rayner-Canham. — Chemical Heritage Foundation, 1997. — P. 51—76.
Արտաքին հղումներԽմբագրել
- «Gleditsch, Ellen»։ UNESCO Archives AtoM Catalogue (անգլերեն)