Քրիստին Բոննևի (նորվ.՝ Kristine Bonnevie, հոկտեմբերի 8, 1872(1872-10-08)[1][2][3], Տրոնհեյմ, Trondhjems stiftamt, Նորվեգիա[4] - օգոստոսի 30, 1948(1948-08-30)[1][2][5][…], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի կենսաբան, Նորվեգիայի առաջին կին պրոֆեսորը։ Հետազոտության ոլորտներն են եղել բջջաբանություն, գենետիկա, սաղմնաբանություն։

Քրիստին Բոննևի
բուկմոլ՝ Kristine Elisabeth Heuch Bonnevie
Kristine Bonnevie portrait.jpg
Ծնվել էհոկտեմբերի 8, 1872(1872-10-08)[1][2][3]
Տրոնհեյմ, Trondhjems stiftamt, Նորվեգիա[4]
Մահացել էօգոստոսի 30, 1948(1948-08-30)[1][2][5][…] (75 տարեկան)
Օսլո, Նորվեգիա[4]
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[6]
Բնակության վայր(եր)Տրոնհեյմ
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունկենդանաբան, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ և գենետիկ
Հաստատություն(ներ)Օսլոյի համալսարան[7]
Պաշտոն(ներ)Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ և նախագահ
ԱնդամակցությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա, Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա և Norske Kvinnelige Akademikeres Landsforbund?
Ալմա մատերՕսլոյի համալսարան[7]
Տիրապետում է լեզուներիննորվեգերեն[1] և ֆրանսերեն[8]
Ազդվել էTheodor Boveri?[7] և Arnold Lang?[7]
Պարգևներ
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
ՀայրJacob Aall Bonnevie?[7]
Commons-logo.svg Kristine Bonnevie Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Քրիստին Բոննևին ծնվել է Յակոբ Օլ Բոննևիի (1838-1904) և Էնն Յուհան Դոայի (1839-1876) ընտանիքում, ովքեր ունեցել են ինը երեխա։ Նրանց ընտանիքը 1886 թվականին Թրոնհեյմից տեղափոխվել է Քրիստիանիա[9]։ Քրիստինը չի ամուսնացել[9]։ Քույրը եղել է ֆիզիկոս, օդերևութաբան Վիլհելմ Բյորկնեսի կինը։

Բոննևին ստացել է examen artium ակադեմիական վկայագիր 1892 թվականին և սկսել է ուսումնասիրել կենդանաբանություն, հետագայում ուսումնասիրել է կենսաբանություն։ 1906 թվականին ավարտել է դոկտորական ատենախոսությունը «Undersøgelser over kimcellerne hos Enteroxenos østergreni» (Enteroxenos østergreni սաղմնային բջիջների ուսումնասիրություն)։ 1898-1899 թվականներին Ցյուրիխում սովորել է Առնոլդ Լանգի ղեկավարությամբ, 1900-1901 թվականներին` Վյուրցբուրգում Թեոդոր Բովերի ղեկավարությամբ, 1906-1907 թվականներին՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում Էդմունդ Բիչեր Վիլսոնի ղեկավարությամբ։ 1900 թվականին նա Zootomic լաբորատորիայում փոխարինել է Յուհան Հյոյին։ 1912-1937 թվականներին Քրիստին Բոննևին եղել է Ֆրեդերիկ թագավորական համալսարանի պրոֆեսոր, 1916 թվականին հիմնադրել է Ժառանգականության հետազոտությունների ինստիտուտը։

1911 թվականին Բոննևին դարձել է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի առաջին կին անդամը։ Այնուհետև նա հիմնադրել է Կին ակադեմիկոսների նորվեգական ընկերակցությունը, որը ղեկավարել է 1922-1925 թվականներին։ 1916 թվականին նա ուսուցման տուն է հիմնել աղջիկների համար, 1923 թվականին հիմնել է ուսանողական տուն։ 1927-1937 թվականներին Քրիստինը եղել է համալսարանի հեռարձակման հանձնաժողովի անդամ։ 1909-1918 թվականներին եղել է Լիբերալ-ազատամտական կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ[10]։ Ընտրվել է Քրիստիանիայի քաղաքային խորհրդի անդամ և պաշտոնավարել 1908-1919 թվականներին, 1915 թվականին Նորվեգիայի խորհրդարանում եղել է փոխներկայացուցիչ։ 1916–1918 թվականներին Gamle Aker ընտրական օկրուգում եղել է Օտտո Բահր Հալվորսենի տեղակալը[9]։

ՊարգևներԽմբագրել

  • Հայրենիքին մատուցված ծառայությունների համար մեդալ, 1920
  • Ֆրիտյոֆ Նանսենի մրցանակ, 1935
  • Սուրբ Օլաֆի շքանշան, 1946

ՀիշատակԽմբագրել

Օսլոյի համալսարանի Blindern կենսաբանական մասնաշենքն անվանվել է Քրիստին Բոննևիի տուն[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  3. 3,0 3,1 (not translated to no) Stortinget og statsrådet : 1915–1945. B. 1 : Biografier : med tillegg til Tallak Lindstøl: Stortinget og Statsraadet 1814–1914 (норв.) — 1949. — P. 811.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #116241993 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  6. Begravde i OsloGravferdsetaten i Oslo kommune.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 157. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Semb-Johansson Arne։ «Kristine Bonnevie»։ in Helle, Knut։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է դեկտեմբերի 27, 2011 
  10. Carstens, Svein (1987)։ Det Frisinnede Venstre 1909–1927 (Norwegian)։ Trondheim: University of Trondheim 

Արտաքին հղումներԽմբագրել