Էլիսա Ֆերեյրա

պորտուգալացի տնտեսագետ, քաղաքական գործիչ

Էլիսա Մարիա դա Կոստա Գիմարայես Ֆերեյրա (պորտ.՝ Elisa Maria da Costa Guimarães Ferreira, հոկտեմբերի 17, 1955(1955-10-17)[1], Պորտու[1]), պորտուգալացի քաղաքական գործիչ և տնտեսագետ։ 2019 թվականից զբաղեցնում է Համախմբման և բարեփոխումների հարցերով հանձնակատարի պաշտոնը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի վարչակազմում։ 2016-2019 թվականներին եղել է «Պորտուգալիայի բանկի» փոխտնօրեն[3], 2004-2016 թվականներին` Եվրախորհրդարանի անդամ Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությունից[4]։ 2019 թվականին Պորտուգալիայի կողմից ընտրվել է որպես եվրահանձնակատար։

Էլիսա Ֆերեյրա
պորտ.՝ Elisa Ferreira
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1955(1955-10-17)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՊորտու[1]
Քաղաքացիություն Պորտուգալիա
ԿրթությունՊորտուի համալսարան (1977) և Ռիդինգի համալսարան (1985)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններՊորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Շրջակա միջավայրի նախարար, խորհրդի անդամ, գործադիր փոխնախագահ, Տարածաշրջանային քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար և Minister for Planning?
ԿուսակցությունՍոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Elisa Ferreira Վիքիպահեստում

Քաղաքական գործունեություն խմբագրել

Պորտուգալիայի կառավարության անդամ (1995–2002) խմբագրել

Ֆերեյրան Անտոնիո Գուտերեշի կառավարությունում զբաղեցրել է շրջակա միջավայրի նախարարի (1995–1999) և պլանավորման նախարարի պաշտոնները (1999–2001)։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր (2004–2016) խմբագրել

Ֆերեյրան Եվրախորհրդարանի պատգամավոր է եղել 2004 թվականի ընտրություններից մինչև իր հրաժարականը 2016 թվականին։ Խորհրդարանում աշխատելու ողջ ընթացքում եղել է Տնտեսական և արժութային հարցերով հանձնաժողովի անդամ։ Այս պաշտոնում Ֆերեյրաn մշակել է հանձնաժողովի զեկույցը տնտեսական քաղաքականության ավելի սերտ համակարգման վերաբերյալ, որը կոչ է անում Եվրոպական կենտրոնական բանկին օժտել «եվրոգոտում ֆինանսական կայունությունը» վերահսկելու և «Եվրամիության ամբողջ տարածքում համակարգային նշանակություն ունեցող ֆինանսական հաստատությունների մակրոպրուդենցիալ վերահսկողության ոլորտում» ներգրավվելու լիազորություններով[5]։ 2011 թվականին Ֆերեյրան ղեկավարել է Մակրոտնտեսական անհավասարակշռության ընթացակարգի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցի կազմումը[6], իսկ 2013 թվականին՝ խորհրդարանի աշխատանքները Միասնական լուծման մեխանիզմի ուղղությամբ[7]։

2004-2014 թվականներին Ֆերեյրան եղել է խորհրդարանի պատվիրակության անդամ Աֆրիկյան, Կարիբյան և խաղաղօվկիանոսյան երկրներ-ԵՄ միացյալ խորհրդարանական վեհաժողովում։ 2015 թվականին միացել է Հարկային որոշումների և բնույթով կամ ազդեցությամբ նման այլ միջոցների հարցերով հատուկ հանձնաժողովին։

2012 թվականին Ֆերեյրան ներառված է եղել Սոցիալիստների և դեմոկրատների փորձագիտական «այլընտրանքային եռյակի» կազմում, որն ուղարկվել էր Հունաստան՝ գնահատելու, թե ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել աշխատատեղերի աճը խթանելու նպատակով[8]։

Բացի հանձնաժողովի շրջանակում ստանձնած իր պարտականություններից` Ֆերեյրան եղել է Եվրոպական խորհրդարանի երկարաժամկետ ներդրումների և վերաարդյունաբերականացման հարցերով միջխմբի անդամ[9]։ Նա նաև ներկայացրել է Եվրախորհրդարանը 2007 թվականին Բալիում[10] և 2008 թվականին Պոզնանում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության կոնֆերանսներում[11]։

Պորտուգալիայի բանկ (2016–2019) խմբագրել

2016 թվականի հունիսին Էլիսա Ֆերեյրան հրաժարական է տվել Եվրախորհրդարանի պատգամավորի պաշտոնից այն բանից հետո, երբ Պորտուգալիայի կառավարության կողմից առաջադրվել է Պորտուգալիայի բանկի տնօրենների խորհրդին միանալու համար[12]։ Նրան փոխարինել է Մանուել դուս Սանտուսը։

Եվրահանձնակատար (2019–մինչ օրս) խմբագրել

2019 թվականի օգոստոսի 27-ին վարչապետ Անտոնիու Կոստան հայտարարել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ղեկավարած Եվրահանձնաժողովի պորտուգալացի հանձնակատարի պաշտոնում առաջադրել է Ֆերեյրայի թեկնածությունը։ Ֆերեյրան սկսել է պաշտոնավարել 2019 թվականի նոյեմբերի 1-ին` ստանձնելով Համախմբման և բարեփոխումների պորտֆելը[13]։ Ֆերեյրան եվրահանձնակատարի պաշտոնում առաջադրված առաջին պորտուգալուհին է[14]։

Այլ գործունեություն խմբագրել

  • Պորտուգալիայի «Ազգային վիճակագրական ինտիտուտի» վարչական խորհրդի անդամ (1989–1992)
  • «Պորտոյի արդյունաբերական ասոցիացիայի» գործադիր փոխնախագահ (1992–1994)
  • Հյուսիսային տարածաշրջանի համակարգող հանձնաժողովի փոխնախագահ (1988–1992)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.europarl.europa.eu/meps/en/28308/ELISA_FERREIRA/history/8
  2. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  3. Vice-Governor Elisa Ferreira | Banco de Portugal Արխիվացված 2019-08-27 Wayback Machine. Retrieved 1 December 2017.
  4. «Elisa FERREIRA». www.europarl.europa.eu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. Zoe Casey (11 February 2009), MEPs want economic policy co-ordinated European Voice.
  6. Ian Wishart (13 April 2011), MEPs to back tougher rules on economic regulation European Voice.
  7. Nicholas Hirst (17 December 2013), MEPs take a strong line on bank fund European Voice.
  8. The shadow troika European Voice, 15 February 2012.
  9. Members Արխիվացված 2021-05-07 Wayback Machine European Parliament Intergroup on Long Term Investment and Reindustrialisation.
  10. Simon Taylor (21 November 2007), Bali-bound MEPs European Voice.
  11. Jennifer Rankin (26 November 2008), MEPs flock to Poznań meeting European Voice.
  12. Diogo Cavaleiro (16 June 2016), Governo oficializa nomeação de Elisa Ferreira e Máximo dos Santos no Banco de Portugal Jornal de Negócios.
  13. «The von der Leyen Commission: for a Union that strives for more». European Commission. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  14. Meet the commissioners Politico Europe, September 9, 2019.

Արտաքին հղումներ խմբագրել