Էլիսա Կառիո
Էլիսա Մարիա Ավելինա Կառիո (իսպ.՝ Elisa Carrió, դեկտեմբերի 26, 1956, Ռեսիստենսիա, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, պրոֆեսոր, քաղաքական գործիչ, Alternativa para una República de Iguales (ARI) կուսակցության հիմնադիր, որը ներկայումս անվանափոխվել է և կոչվում է Քաղաքական կոալիցիա (Coalición Cívica ARI)[2][3]:
Էլիսա Կառիո իսպ.՝ Elisa Carrió | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Ռեսիստենսիա, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | National University of the Northeast? |
Մասնագիտություն | փաստաբան և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի անդամ և Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Civic Coalition ARI?[1] |
Կայք | elisacarrioeditora.com |
Elisa Carrió Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Էլիսա Կառիոն ծնվել է Ռեսիստենսիայում՝ ավանդական կաթոլիկ ընտանիքում։ Երբ նա դեռահաս էր, մասնակցել է տեղի գեղեցկության մրցույթին[4]։ Կառիոն 1978 թվականին ավարտել է Ռեսիստենսիայի ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Պետական ծառայության է անցել որպես Չակո քաղաքի դատախազության տեխնիկական խորհրդատու[5]։ 1980 թվականին նա դարձել է պետական փաստաբան[6]։
Այնուհետև նա սահմանադրական իրավունք է դասավանդել իր համալսարանում (ալմա մատեր), իսկ 1986-1988 թվականներին Բուենոս Այրեսի համալսարանում զբաղեցրել է մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրենի պաշտոնը[7]։
Կառիոն քաղաքականություն է մտել իր ուսուցչի՝ Ռաուլ Ալֆոնսինի խնդրանքով։ 1994 թվականից եղել է Սահմանադրական ժողովի անդամ և փոփոխություններ մտցրել Սահմանադրության № 75 հոդվածում, որ նվիրված էր մարդու իրավունքներին[8]։ 1995 թվականին Քաղաքացիական արմատական միություն կուսակցությունից (UCR) Պատգամավորների պալատի անդամ է ընտրվել իր հարազատ Չակո պրովինցիայում[9]։
1999 թվականին Կառիոն կրկին ընտրվել է Արգենտինայի Կոնգրեսի անդամ, որտեղ գլխավորել է կոռուպցիայի և փողերի լվացման հարցերով հանձնաժողովը։ 2001 թվականին նա փոխադարձ մեղադրանքներով տարաձայնություններ է ունեցել էկոնոմիկայի նախարար Դոմինգո Կավալլոյի հետ[10]։ Այն ավարտվել է դատական գործընթացով, որի ժամանակ Կառիոն դատարանին ներկայացրել է փաստաթղթեր՝ որպես ապացույց Կավալլոյի կողմից կատարված կոռուպցիայի, որին մասնակցել էր խարդախության և արժեքավոր թղթեր կեղծելու մեղադրանքով հոկտեմբերին ձերբակալված Դանիել Դիասը[11]
2000 թվականին Կառիոն լքել է Քաղաքացիական արմատական միություն կուսակցությունը։ 2002 թվականին իր կողմնակիցների հետ (Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ և իրենց կուսակցությունների քաղաքականությունից դժգոհ ձախ հակված այլ քաղաքական գործիչներից) ստեղծել է է նոր կուսակցություն, որն անվանել է Alternativa para una República de Iguales (ARI):
Կառիոն 2003 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և զբաղեցրել 5-րդ տեղը՝ հավաքելով 14 % ձայն։ Նա Կոնգրես է վերադարձել 2005 թվականին՝ պատգամավոր դառնալով Բուենոս Այրեսում։
Կառիոն 2007 թվականին «Քաղաքական կոալիցիա» կուսակցության կողմից մասնակցել է նախագահական ընտրություններին[12]։ 2007 թվականի մարտին նա պատգամավորի լիազորությունները վայր էր դրել այդ ընտրություններին մասնակցելու համար[13]։ Ռուբեն Ջուստինիանի (Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ) հետ միասին Կառիոն հավաքել է ձայների մոտ 23 %-ը և զբաղեցրել երկրորդ տեղը (Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներից հետո)։ Նա Արգենտինայի երեք քաղաքներից երկուսում (Բուենոս Այրես և Ռոսարիո) հավաքել էր ձայների մեծամասնությունը, բայց մեծ պարտություն էր կրել Բուենոս Այրես պրովինցիայում՝ ամենախիտ բնակեցված շրջանում և չէր կարողացել մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին[14][15]։
2007 թվականի ընտրություններից հետո Կառիոն հայտարարել է, որ չի առաջադրվելու նախագահական հաջորդ ընտրություններում՝ ասելով, որ ցանկանում է իր դերը մեծացնել որպես «ընդդիմության առաջնորդ» և ձգտում է ազդել ապագա վարչակազմի վրա, որը պետք է ընտրվի 2011 թվականի ընտրությունների արդյունքում[16]։ 2009 թվականի ընտրություններին նա կոալիցիա է կազմել նախկին դաշնակիցների, սոցիալիստների հետ[17]։ Ավելի ուշ նա վերանայել է 2011 թվականի նախագահական ընտրություններին չմասնակցելու իր որոշումը և 2010 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարել իր թեկնածությունը 2011 թվականի հոկտեմբերի նախագահական ընտրություններում[18]։
2011 թվականի նախագահական ընտրություններում Կառիոն հավաքել է ձայների 1,8 %-ը և թեկնածուների մեջ զբաղեցրել վերջին տեղը։
Կարիոն միացել է Broad Front UNEN միությանը 2013 թվականի հունիսին նրա ստեղծումից հետո և վերընտրվել Ստորին պալատի անդամ իր տոմսով հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում։ Սակայն նրա շարունակվող աջակողմյան ուղղվածությունը, ինչպես նաև UNEN-ը աջակողմյան Հանրապետական կուսակցության գլխավորությամբ կոալիցիայի մեջ ընդգրկելու նրա ձգտումը[19] հանգեցրել են UNEM-ից նրա հեռանալուն 2014 թվականի նոյեմբերին[20]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Aguiar N. El señor de la corte (իսպ.) — 2 — Buenos Aires: 2016. — P. 231. — 480 p. — ISBN 978-987-627-675-7
- ↑ Elisa Carrió's personal website(իսպ.) Արխիվացված 2011-05-31 Wayback Machine.
- ↑ CC-ARI official party website Արխիվացված 2011-06-02 Wayback Machine
- ↑ The Times, July 8, 2007: ‘Fatty’ vs. the new Evita in all-girlfight for Argentina
- ↑ [«Terra: Nueva embestida de un ministro hacia Elisa Carrió(իսպ.)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին. Terra: Nueva embestida de un ministro hacia Elisa Carrió(իսպ.)]
- ↑ [«Política y Medios: Dos años después se convirtió en secretaria de la Procuración del Superior Tribunal de Justicia de esa provincia(իսպ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին. Política y Medios: Dos años después se convirtió en secretaria de la Procuración del Superior Tribunal de Justicia de esa provincia(իսպ.)]
- ↑ Elisa Carrió: Trayectoria(իսպ.) Արխիվացված 2011-06-29 Wayback Machine
- ↑ Diario de Cuyo: Carrió se defendió(իսպ.)
- ↑ Elisa Carrió: Discurso en la sesión especial donde se rechazó el ingreso a la Cámara de Luis Patti(իսպ.) Արխիվացված 2011-06-29 Wayback Machine
- ↑ Parlamentario: Sigue el contrapunto Carrió-Cavallo(իսպ.)
- ↑ Página/12: Una película de Chuck Norris(իսպ.)
- ↑ Coalición Cívica Արխիվացված 2007-10-26 Wayback Machine (official website).
- ↑ Clarín, 5 August 2006. El ARI ratificó a Elisa Carrió como candidata presidencial para el 2007 Արխիվացված 2010-01-03 Wayback Machine.
- ↑ Clarín, 29 October 2007. Cristina Kirchner conserva casi 22 puntos de diferencia sobre Carrió Արխիվացված 2011-08-25 Wayback Machine.
- ↑ Página/12, 29 October 2007. Kirchner, presidenta con «A» final.
- ↑ La Capital, 30 October 2007. Carrió mantendrá el liderazgo pero no volverá a pelear la Presidencia Արխիվացված 2007-11-01 Wayback Machine.
- ↑ «Con más críticas, Carrió se aleja del Acuerdo Cívico». La Nación. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «de Prensa / Gacetillas Elisa Carrió: Se lanzó la candidatura de Carrió-Pérez(իսպ.)». Արխիվացված է [de Prensa / Gacetillas Elisa Carrió: Se lanzó la candidatura de Carrió-Pérez(իսպ.) օրիգինալից] 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Nothing has hurt UNEN more than Carrió». Buenos Aires Herald. 2014 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Carrió is closer to PRO than to UNEN». Buenos Aires Herald. 2014 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսա Կառիո» հոդվածին։ |