Էլիու Թոմսոն (անգլ. Elihu Thomson, մարտի 29, 1853(1853-03-29)[1][2], Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 13, 1937(1937-03-13)[1][2], Swampscott, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), բրիտանացի, ամերիկացի ինժեներ, գյուտարար և ձեռնարկատեր։

Էլիու Թոմսոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1853(1853-03-29)[1][2]
ԾննդավայրՄանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 13, 1937(1937-03-13)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրSwampscott, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանPine Grove Cemetery[3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան և Հարվարդի համալսարան
Մասնագիտությունճարտարագետ, գյուտարար, քիմիկոս և գործարար
ԱշխատավայրՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[9], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[9] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Elihu Thomson Վիքիպահեստում

ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1907)[10]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մանչեստրում (Անգլիա) 1853 թվականի մարտի 29-ին։ 1858 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ֆիլադելֆիա։ Թոմսոնը սովորել է Ֆիլադելֆիայի Կենտրոնական Ավագ դպրոցում, որն ավարտել է 1870 թվականին։ Դպրոցն ավարտելուց հետո դարձել է ուսուցիչ, իսկ 1876 թվականին, քսաներեք տարեկան հասակում, դարձել է քիմիայի ամբիոնի վարիչ։ 1487 թվականին հետազոտություն սկսեց կոնտակտավոր եռակցման ոլորտում, մշակեց ծայրակցման եռակցման մեթոդ և այն ներդրեց արդյունաբերության մեջ։ 1880 թվականին նա ավարտեց դասավանդումը և սկսեց հետազոտություններ անցկացնել էլեկտրատեխնիկայի ոլորտում: 

Թոմսոնը հիմնեց Թոմսոն-Հյուսթոն Էլեկտրական ընկերությունը[11]։ Բացի կոնտակտավոր եռակցման սարքավորումներից, նա մշակում է աղեղային լուսավորության համակարգի նախագծեր, ուժային տրանսֆորմատորներ։ 1892 թվականին Thomson-Houston Electric Company միացավ Edison General Electric Company հետ, որպեսզի դառնա General Electric Company: 

Պարգևներ խմբագրել

1889 և 1891 թվականին ստացել է Ջոն Սքոթթի երկու մեդալ, 1901 թվականին ստացել է Րումֆորդ մրցանակը, 1909 թվականին դարձել է Էդիսոն մեդալի առաջին մրցանակակիր։ Հետագայում ստացել է Էլլիոթ Քրեսսոնի մեդալ (1912), Հյուզի մեդալ (1916), Ջոն Ֆրինցի մեդալ (1916), Ֆրանքլինի մեդալ (1925), Ֆարադեյի մեդալ (1927)։

Նրա գյուտերի համար (ընդհանուր առմամբ նա ուներ ավելի քան 700) և գիտական նվաճումներ, նա նաև արժանացել է բազմաթիվ գիտական հասարակությունների, ինստիտուտների և պետությունների մրցանակներ[12][13]։

Նաև պարգեվատրվել է ֆրանսիական Պատվավոր լեգոնով[14]։

Էլիու Թոմսոնի արտոնագրերը խմբագրել

  • ԱՄՆ արտոնագիր|261790 Էլեկտրչական լամպ
  • ԱՄՆ արտոնագիր283437 Էլեկտրական լամպ
  • ԱՄՆ արտոնագիր|297200 Էլեկտրական լամպ
  • ԱՄՆ արտոնագիր302963 Կանոնավոր դինամիկ-էլեկտրական հաստոցներ
  • ԱՄՆ արտոնագիր|335159 Էլեկտրական մատակարարման համակարգ
  • ԱՄՆ արտոնագիր|350956 Ավտոմատ տրանսֆորմատոր սարքավորում մագնիսների համար
  • ԱՄՆ արտոնագիր|367469 Էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգ
  • ԱՄՆ արտոնագիր|360122 Էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգ
  • ԱՄՆ արտոնագիր|403707 Process Of Electric Soldering
  • ԱՄՆ արտոնագիր|451345 Էլեկտրական եռակցման մեթոդ
  • ԱՄՆ արտոնագիր|461144 Էլեկտրական լամպ
  • ԱՄՆ արտոնագիր|461856 Գործիքների պատրաստման ռեժիմ
  • ԱՄՆ արտոնագիր|478145 Էլեկտրական լամպ
  • ԱՄՆ արտոնագիր|488585 Էլեկտրական լամպ
  • ԱՄՆ արտոնագիր|500629 Էլեկտրական վարդակ
  • ԱՄՆ արտոնագիր|508647 Էլեկտրական լուսավորության համակարգ
  • ԱՄՆ արտոնագիր|501114 Լուսավորության պարպիչ
  • ԱՄՆ արտոնագիր|502788 Էլեկտրական գեներատորների կարգավորիչ
  • ԱՄՆ արտոնագիր|518291 Mode Էլեկտրական հովացնող սարքավորման ռեժիմ
  • ԱՄՆ արտոնագիր|735621 Էլեկտրաստատիկ շարժիչ
  • ԱՄՆ արտոնագիր|1078225 Էլեկտրական թիթեղյա եռակցում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիու Թոմսոն» հոդվածին։