Էլիզա Բարտոլի

ֆուտբոլիստ

Էլիզա Բարտոլի (իտալ.՝ Elisa Bartoli, մայիսի 7, 1991(1991-05-07)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Serie A-ի առաջնությանը մասնակցող «Ռոմա» թիմի պաշտպան։

Էլիզա Բարտոլի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1991(1991-05-07)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 160 սանտիմետր
Քաշ 52 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Մարզական կարիերա խմբագրել

Մեծահասակների սպորտում Էլիզան իր նորամուտը նշել է 2006 թվականին՝ խաղալով հայրենի քաղաքի՝ Հռոմի «Ռոմա» ակումբի կանանց թիմում, որի կազմում հանդես է եկել վեց մրցաշրջան անընդմեջ։ Ընդ որում՝ մեծապես օգնել է այդ թիմին Serie B-ից անցնելու բարձրագույն խումբ՝ Serie A: 2012-2013 մրցաշրջանում հանդես է եկել ASD Torres Calcio-ում, որի կազմում դարձել է Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի չեմպիոն և կրկնակի սուպերգավաթակիր։ Այնուհետև միացել է Բերգամոյի «Մոձանիկա» թիմին, որտեղ իր տպավորիչ խաղով կարճ ժամանակում վաստակել է «Գլադիատոր» մականունը[2]։ Մեկ տարի անց տեղափոխվել է «Ֆիորենտինա»[3] և իր մարզական կարիերայի ընթացքում արդեն երկրորդ անգամ նավաճել Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի չեմպիոնի, ինչպես նաև գավաթակրի տիտղոսները։ 2018 թվականի ամռանը վերադարձել է հայրենի Հռոմ, միացել «Ռոմա»-ի նորովի կազմավորված կանանց թիմին[4], դարձել նրա առաջին ավագը, հաջորդած չորս մրցաշրջանների ընթացքում մեկական անգամ նվաճել Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի փոխչեմպիոնի և գավաթակրի տիտղոսները[5]։

Էլիզա Բարտոլին 2012 թվականին հրավիրվել է Իտալիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրո-2013-ի մրցաշարին[6] և հետագա մրցումներին։

Մարզական նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Roma CF թիմի կազմում

  • Serie A2-ի առաջնության հաղթող - 2007–08

ASD Torres Calcio թիմի կազմում

  • Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Serie A-ի առաջնության հաղթող - 2012-13
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր (2)։ 2012, 2013

Ֆիորենտինա ֆուտբոլային ակումբի կանանց թիմի կազմում

  • Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Serie A-ի առաջնության հաղթող - 2016-2017
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթակիր (2)։ 2016-2017, 2017-2018

Ռոմա ֆուտբոլային ակումբի կանանց թիմի կազմում

  • Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթակիր - 2020–21

Միջազգային խմբագրել

Իտալիայի մինչև 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի հավաքականի կազմում

  • Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնության հաղթող - 2008

Անհատական ձեռքբերումներ

  • AIC Best Women's XI (2 անգամ). 2019 թ.[7] և 2020 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «The Big Interview: AS Roma x Elisa Bartoli». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  3. «Profile». Soccerway. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «Roma Women». A.S. Roma. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. bren (2021 թ․ մայիսի 31). «Roma Wins 2021 Coppa Italia in Penalty Shootout». Chiesa Di Totti (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  6. «Cabrini finalises Italy's Women's EURO squad». uefa.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  7. «Gran Gala del Calcio 2019 winners». Football Italia. 2019 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզա Բարտոլի» հոդվածին։