Էլիզաբեթ Շվայգաարդ Սելմեր

նորվեգացի քաղաքական գործիչ

Էլիզաբեթ Շվայգաարդ Սելմեր (նորվ.՝ Ragnhild Elisabeth Schweigaard, հոկտեմբերի 18, 1923(1923-10-18)[2][1], Քրիստիանիա, Նորվեգիա[2] - հունիսի 18, 2009(2009-06-18)[2][1], Օսլո, Նորվեգիա[2]), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի Պահպանողական կուսակցության իրավաբան։

Էլիզաբեթ Շվայգաարդ Սելմեր
 
Կուսակցություն՝ Պահպանողական կուսակցություն[1]
Կրթություն՝ Oslo Cathedral School?
Մասնագիտություն՝ դատավոր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1923(1923-10-18)[2][1]
Ծննդավայր Քրիստիանիա, Նորվեգիա[2]
Վախճանի օր հունիսի 18, 2009(2009-06-18)[2][1] (85 տարեկան)
Վախճանի վայր Օսլո, Նորվեգիա[2]
Քաղաքացիություն  Նորվեգիա
Ամուսին Knut Selmer?[3]
 
Պարգևներ

Նացիստների կողմից Նորվեգիայի օկուպացիայի ժամանակ Էլիզաբեթ Շվայգաարդն ընդգրկվել է Նորվեգական Դիմադրության շարժման մեջ՝ ընդդեմ Քուիսլինգի նացիստական վարչակարգին։ Էլիզաբեթն այդ ժամանակ ընդամենը դեռահաս էր։

Անձնական կյանք խմբագրել

Էլիզաբեթ Շվայգաարդը ծնվել է Քրիստիանայում, Նիլս Անքեր Սթանգ Շվայգաարդի (1884–1955 թթ.) և Բեթթի Ռայմերսի (1886–1968 թթ.) դուստրն է[5]։ Ունեցել է երկու ավագ քույր, Տելլեֆ Դահլլ Շվայգաարդի թոռնուհին է[6]։ Ամուսնացել է իրավագիտության պրոֆեսոր Քնութ Սելմերի հետ[7]։

Կարիերա խմբագրել

1941 թվականին հակա-նացիստական վարքի պատճառով վտարվում է Օսլոյի կաթոլիկ դպրոցից։ 1945 թվականին ընդունվել է որպես ուսանող և ավարտել որպես իրավաբանական գիտությունների թեկնածու՝ 1949 թվականին[5]։ Նորվեգիայի գերմանական օկուպացիայի ժամանակ նա մասնակցել է նորվեգական դիմադրությանը[8]։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է արդարադատության և ոստիկանության նախարարությունում որպես քարտուղար, բայց հետո՝ 1950 թ.-ից 1955 թվականներին աշխատել է որպես փաստաբան։ Հետագայում նորից վերադարձել է Արդարադատության նախարարություն, իսկ 1962 թվականին աշխատում է որպես քարտուղարի օգնական։ 1951 թ.-ից 1955 թվականներին Սելմերը եղել է Օսլոյի քաղաքային խորհրդի անդամ[5]։

1965 թվականին նշանակվել է Արդարադատության և ոստիկանության նախարար, առաջին կինն էր, որ զբաղեցրել է այդ պաշտոնը[9]։ 1970 թվականի հոկտեմբերի 3-ին թողել է Արդարադատության նախարարի պաշտոնը։ Այնուհետև՝ 1971 թ.-ից 1990 թվականներին ծառայության է անցել Նորվեգիայի գերագույն դատարանում, նշանակվել է 1970 թվականին[5]։

Շվայգաարդ Սելմերը եղել է բազմաթիվ խորհուրդների և գերատոսչությունների անդամ։ 1975 թվականից 1978 թվականը եղել է Նորվեգիայի ֆեդերացիայի փոխնախագահ և խորհրդի երկարատև անդամ։ Նաև ընդգրկված է եղել Օսլո քաղաքի թանգարանի, Նորվեգիայի մշակույթի պատմության թանգարանի և Նորվեգիայի դիմադրողական թանգարանի խորհրդների կազմում։ Եղել է Նորվեգիայի լեզվի և գրականության ակադեմիայի անդամ։ 1980 թվականին պարգևատրվել է Սուրբ Օլաֆի շքանշանով[5] և արժանացել է Նորվեգիայի 1940-1945 թթ.-ի պաշտպանության մեդալի[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=ELSE&tab=Biography
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  3. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  4. https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representant/?perid=ELSE
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Selmer, Elisabeth Schweigaard (1923-2009)». www.stortinget.no.
  6. Genealogy Արխիվացված Մայիս 9, 2011 Wayback Machine
  7. 7,0 7,1 Fougner, Else Bugge. «Elisabeth Schweigaard Selmer». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Christensen, Trygve (1995). Bærum og krigen 1940–1945 (Norwegian). Bekkestua: Bærum Public Library. էջ 102. ISBN 82-991713-5-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Elisabeth Schweigaard Selmer». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. 2007. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Շվայգաարդ Սելմեր» հոդվածին։