Օսլո քաղաքի թանգարան (նորվ.՝ Oslo Bymuseum), քաղաքային թանգարան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում՝ Վիգելանի քանդակների զբոսայգում (Ֆրոգներ շրջան):

Օսլո քաղաքի թանգարան
Տեսակտեղական թանգարան
Երկիր Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
ՎայրՕսլո
Մասն էOslo Museum?
Հիմնադրվել էդեկտեմբերի 22, 1905
Կայքoslomuseum.no
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Օսլո քաղաքի թանգարանը հիմնադրվել է 1905 թվականի դեկտեմբերի 22-ին նորվեգացի ճարտարապետ Վրից Հոլանդի աջակցությամբ: Հետագայում իր մեջ է ներառել երեք թանգարաններ՝ Օսլո քաղաքի թանգարան, Թատերական թանգարան (անգլ.՝ Oslo Theatre Museum) և Օսլոյի միջմշակութային թանգարան (անգլ.՝ Intercultural Museum)[1]. Թանգարանի մաս է կազմում նաև 18-րդ դարում կառուցված առանձնատուն, որի ներսում պահպանվել են կառուցման ժամանակաշրջանի ներքին հարդարանքի տարրեր:[2]։

Ցուցանմուշներ խմբագրել

 
Թանգարանին պատկանող 18-րդ դարի առանձնատուն

Թանգարանի ցուցանմուշների մեջ ներառված են այնպիսի թանգարանային իրեր, որոնք պատմում են քաղաքի հազարամյա պատմության մասին: Ցուցադրվում են նաև մեդալներ, որոնց վրա պատկերված է քաղաքի տեսքը զարգացման տարբեր ժամանակաշրջաննյերում: Ցուցադրման են ներկայացվում նաև արվեստի շուրջ 1000 և այլ բնույթի շուրջ 6000 ստեղծագործություններ և աշխատանքներ[3]։

Գրադարանային բաժին խմբագրել

Քաղաքային թանգարանում գործում է նաև Նորվեգիայի ամենամեծ գրադարանը, որտեղ հավաքվել և պահվում են Օսլո քաղաքին և Ակեր կոմունային (համայնքին) առնչվող փաստաթղթային հավաքածուներ:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

Зоуи Росс Норвегия. — М: Издательство "Фаир", 2010. — С. 42. — 191 с. — (Путеводители Томаса Кука). — 1500 экз. — ISBN 978-5-8183-1233-0