Նորվեգիայի մշակույթի պատմության թանգարան
Նորվեգիայի ազգային մշակույթի թանգարան, գտնվում է Օսլոյի արևմուտքում գտնվող Բիգդոյ կղզու վրա։ Թանգարանում գտնվում են Նորվեգիայի բոլոր շրջանների, էթնիկ խմբերի պատկանող նշուշների մեծ հավաքածուներ։ Այն նաև ներառում է փոքրիկ քաղաքներից և գյուղական շրջաններից այստեղ վերաշինված ավելի քան 150 շինությունների բացօթյա թանգարան[2]։ Այս թանգարանի հարևանությամբ են գտնվում Վիկինգների նավերի թանգարանը, Ֆրամի թանգարանը, Կոն-Տիկի թանգարանը և Նորվեգիայի ծովային թանգարանը։
Նորվեգիայի մշակույթի պատմության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | cultural history museum? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Օսլո |
Կազմված է | Norwegian Pharmacy Museum?, Bogstad?, Bygdøy Royal Estate (museum)?, Eidsvoll 1814?, Ibsen Museum?, Norwegian Maritime Museum? և Q11992447? |
Հասցե | Museumsveien 10, 0287 Oslo |
Հիմնադրվել է | 1894 |
Այցելուներ | 312 266 մարդ[1] |
Տնօրեն | Nina Refseth? |
Կայք | norskfolkemuseum.no |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Նորվեգիայի ազգային մշակույթի թանգարանը հիմնադրվել է 1894 թվականին գրադարանավար և պատմագետ Հանս Աալի կողմից (1867-1946)։ Ներկայիս սեփականության հիմանական մասը այն ձեռք բերեց 1898 թվականին։ Ժամանակավոր ցուցադրության շինությունները կառուցելուց և որոշ գյուղական շինություններ վերաշինելուց հետո թանգարանը կարող էր իր դռները բացել հանրության առջև 1901 թվականին։ 1907 թվականին Օսկար 2-րդ արքայի հավաքածուն, որ թանգարանի հարևանությամբ էր գտնվում, միացվեց թանգարանին։ Նրա հինգ վերաշինված շինությունների համալիրը, որոնց կենտրոնում է Գուլի ստավկիրկա եկեղեցին, համարվում է աշխարհի առաջին բացօթյա թանգարանը՝ հիմնադրված Հնդեվրոպական լեզուներ 1881 թվականին։ Թանգարանի տնօրենը Հանս Աալն է եղել մինչև իր մահը։ Նրա կառավարման ժամանակ թանգարանը մեծ առաջընթաց ունեցավ թե տարածքի, թե հավաքածունների, թե շինությունների և թե այցելուների թվով։ 1947 թվականին թանգարանի տնօրենը դարձավ Ռեյդար Կյելբերգը և թանգարանի տնօրենը մինչ 1974 թվականը։ 1990 թվականից մինչև 2000 թվականը թանգարանի տնօրենն է եղել Էրիկ Ռուդենգը։ 2001 թվականից թանգարանի տնօրենն է Օլավ Աարասը։