Էլիզաբեթ Դոուլ
Մերի Էլիզաբեթ Ալեքսանդեր Հենֆորդ Դոուլ (անգլ.՝ Mary Elizabeth Alexander Hanford Dole, հուլիսի 29, 1936[2][3][4][…], Սոլսբերի), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, որը ներկայացնում է ԱՄՆ հանրապետական կուսակցությունը, 2003-2009 թվականներին՝ ԱՄՆ սենատոր Հյուսիսային Կարոլինա նահանգից[5]։
Էլիզաբեթ Դոուլ | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն (1975) |
---|---|
Կրթություն՝ | Օքսֆորդի համալսարան, Դյուկի համալսարան (1958)[1], Հարվարդի իրավունքի դպրոց (1965)[1], Harvard Graduate School of Education? (1960)[1] և Salisbury High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և ընկերության նախագահ |
Դավանանք | մեթոդիզմ |
Ծննդյան օր | հուլիսի 29, 1936[2][3][4][…] (84 տարեկան) |
Ծննդավայր | Սոլսբերի |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Բոբ Դոուլ |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Arthur S. Flemming Award?, Ռաուլ Վալենբերգի անվան մրցանակ, Կանանց փառքի ազգային սրահ և Maxwell Finland Award? |
ԿենսագրությունԽմբագրել
Էլիզաբեթ Դոուլը ծնվել է 1936 թվականի հուլիսի 29-ին, Հյուսիսային Կարոլինա նահանգում։ 1958 թվականին ավարտել է Դյուկի համալսարանը։ 1960 թվականին Հարվարդի համալսարանից ստացել է գիտական աստիճան, 1965 թվականին գիտական աստիճան է ստացել իրավունքի ոլորտում։
1983-1987 թվականներին եղել է ԱՄՆ տրանսպորտի նախարար, 1989-1990 թվականներին՝ ԱՄՆ աշխատանքի նախարար։ 1991-1999 թվականներին գլխավորել է ամերիկյան Կարմիր խաչը։
2000 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրվել է Ջորջ Բուշի Հանրապետական կուսակցությունից, բայց հանել է իր թեկնածությունը նախընտրական քարոզարշավի համար միջոցների սղության պատճառով։
1975 թվականից ամուսնացած է Կանզասից նախկին սենատոր և 1996 թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Բոբ Դոուլի հետ։