Էլիզաբեթ Բոմ-Շնայդեր

շվեյցարացի քաղաքական և պետական ​​գործիչ

Էլիզաբեթ Բոմ-Շնայդեր (գերմ.՝ և ֆր.՝ Elisabeth Baume-Schneider), շվեյցարացի քաղաքական և պետական գործիչ, ներկայացնում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ 2023 թվականի հունվարից։ 2023 թվականի հունվարի 1-ից Արդարադատության և ոստիկանության դեպարտամենտի ղեկավարն է[4]։

Էլիզաբեթ Բոմ-Շնայդեր
ֆր.՝ Elisabeth Baume-Schneider[1]
 
Կուսակցություն՝ Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[2]
Կրթություն՝ Նյոշատելի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1963(1963-12-24)[3] (60 տարեկան)
Ծննդավայր Saint-Imier, Բեռն, Շվեյցարիա
Քաղաքացիություն  Շվեյցարիա
Ի ծնե անուն ֆր.՝ Elisabeth Schneider
 
Կայք՝ elisabeth-baume-schneider.ch

Կարիերա խմբագրել

Էլիզաբեթ Բոմ-Շնայդերը ծնվել է 1963 թվականի Սուրբ Ծննդյան օրը գերմանախոս ֆերմերների ընտանիքում Բեռն կանտոնի ֆրանսախոս հատվածում։ Սովորել է ֆրանսիական դպրոցում, որից հետո ընդունվել է Նյոշատելի համալսարան՝ սովորել տնտեսագիտություն և սոցիալական գիտություններ։ 1987 թվականին ստացել է արտոնագիր, այնուհետև սկսել է աշխատել որպես սոցիալական աշխատող նորաստեղծ Յուրա կանտոնի Ֆրանշ Մոնտան քաղաքում[5]։

Էլիզաբեթը միշտ կանգնած է եղել ձախ դիրքերում և պատանեկության տարիներին եղել է Շվեյցարիայի տրոցկիստական հեղափոխական մարքսիստական լիգայի անդամ, ներգրավված է եղել Amnesty International-ի գործունեության մեջ, նրա կուռքը երկար ժամանակ եղել է լեհական համերաշխությունը։ Դա էր պատճառը, որ նա ի վերջո ընդունվել է ՇՍԴԿ-ի շարքերը։ 1995 թվականին երիտասարդ տարիքում նա ընտրվել է Յուրա կանտոնի ղեկավարի պաշտոնում։ 2019 թվականի Շվեյցարիայի խորհրդարանական ընտրություններում Բոմ-Շնայդերը ընտրվել է Շվեյցարիայի կանտոնների խորհրդի կազմում[6]։ 2020 թվականի հունվարին ընտրվել է Fachhochschule-ի (Կիրառական գիտությունների համալսարան) խորհրդատվական խորհրդի անդամ[7]։ 2022 թվականի նոյեմբերին նա առաջադրեց իր թեկնածությունը Շվեյցարիայի Դաշնային խորհրդում[8]։

2022 թվականի դեկտեմբերին, երրորդ փուլում, Էլիզաբեթ Բոմ-Շնայդերը, շատերի համար անսպասելիորեն, ընտրվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ։ Այսպիսով, Յուրա կանտոնի առաջին ներկայացուցիչը հայտնվել է Դաշնային խորհրդում։

Անձնական կյանք խմբագրել

Էլիզաբեթ Բոմ-Շնայդերն ամուսնացած է և ունի երկու որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://elisabeth-baume-schneider.ch/
  2. 2,0 2,1 parlament.ch council member database
  3. https://www2.unil.ch/elitessuisses/index.php?page=detailPerso&idIdentite=71133
  4. В правительстве Швейцарии сменили глав трех из семи министерств.
  5. Элизабет Бом-Шнайдер: командный игрок с опытом работы в правительстве.
  6. «Ratsmitglied ansehen». www.parlament.ch. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  7. News, https://www fhnews ch FH (2020 թ․ հունվարի 17). «Neue Politiker im Beirat von FH SCHWEIZ». FH News (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  8. Biner, David (2022 թ․ նոյեմբերի 11). «Die welsche Variable: Élisabeth Baume-Schneider will Bundesrätin werden und zwingt damit die Fraktion, das SP-Ticket auf drei Plätze aufzustocken». Neue Zürcher Zeitung.
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Սիմոնետա Սոմարուգա
Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ
2023–այժմ
Նախորդող:
Կարին Կելլեր-Սուտտեր
Արդարադատության և ոստիկանության
դեպարտամենտի ղեկավար

2023–այժմ