Էլեն Մոնաստիե
Էլեն Մոնաստիե (ֆր.՝ Hélène Monastier, դեկտեմբերի 2, 1882[2], Պայերն[1] - մարտի 7, 1976[2], Լոզան, Շվեյցարիա[1]), շվեյցարացի խաղաղության ակտիվիստ, ուսուցիչ Լոզանում։
Էլեն Մոնաստիե Hélène Monastier | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1882, դեկտեմբերի 2 |
Ծննդավայր | Պայեռն, Շվեյցարիա |
Մահացել է | 1976, մարտի 7 |
Մահվան վայր | Լոզան, Շվեյցարիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | շվեյցարացի |
Մասնագիտություն | ուսուցչուհի և խաղաղապահ |
Աշխատանք | Ուսուցիչ Լոզանում |
Գործունեություն | խաղաղության ակտիվիստ |
Անդամություն | Քվակերներ և Service Civil International |
Hélène Monastier Վիքիպահեստում |
ԿյանքԽմբագրել
Էլեն–Սոֆի Մոնաստիեն ծնվել է Պայեռնում, բողոքական հովիվ և գրադարանավար Չարլզ Լուիի և Մարի Լուիզ Գոնինի ընտանիքում: Նա եղբայրը՝ Լուին, 12 տարով մեծ է իրենից[3]:
Նա իր ամբողջ կյանքն ապրել է կաթվածահար եղած ոտքով՝ պայմանավորված երկու տարեկան հասակում տարած պոլիոմիելիտով։ Նրա ծնողների վերաբերմունքը թեթևացրեց նրա մանկությանը, բայց ողջ դեռահասության տարիներին նա տառապում էր հիվանդության հետևանքներից: 27 տարեկան հասակում նա դիմեց վիրահատության, բայց որևէ նշանակալի բարելավում տեղի չունեցավ։ Այնուամենայնիվ, նրա ընկերը՝ Սամուել Գագնեբինը, նվիրեց նրան Բլեզ Պասկալի «Prière pour demander à Dieu le bon usage des maladies» գրքից հատվածներ և նա փոխակերպվեց: Այդ պահից ի վեր նա իրեն համարում էր «բուժված»[4]:
Մոնաստիեն ուսանել է Պայեռնում և Լոզանում, և մնացել է Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, որտեղ նա վերապատրաստվեց որպես ուսուցիչ, ինչպես նաև հայտնաբերեց բանվորների կյանքի պայմանները, գործազրկությունը, դասակարգային պայքարը և սոցիալիզմը: Նա շուրջ 40 տարի՝ 1904 թվականից մինչև 1943 թվականները, Լոզանի École Vinet մասնավոր դպրոցի ֆրանսերենի, պատմության և աշխարհագրության ուսուցիչն էր[5][6]:
1909 թվականին Մոնաստիեն կազմակերպեց գիմնազիայի աղջիկների առաջին ճամբարը՝ միավորելով Լոզանի, Ժնևի և Նյոշատելի աշակերտներին: Սա «Camp d’éducatrices de Vaumarcus» երիտասարդների քրիստոնեական միությունների հանդիպումների, դասընթացների և արձակուրդների կենտրոնի նախորդն էր, որին նա մասնակցում էր ամեն տարի մինչև 1962 թվականը:
1911 թվականին նա միացավ Քրիստոնեական սոցիալիզմ շարժմանը և օգնեց Լոզանում գտնվող Maison du Peuple-ում («Ժողովրդի տուն») գտնվող բանվոր դասակարգի երիտասարդներին[7]: 1920-ին նա ներգրավվեց ֆրանսախոս Շվեյցարիայում քրիստոնեա-սոցիալիստական շարժման հիմնադրման աշխատանքներում[8]:
Նրա առաջին հանդիպումը Միջազգային քաղաքացիական ծառայության (SCI) հիմնադիր Պիեր Սերեզոլի հետ տեղի ունեցավ 1917 թվականին՝ հանրային ժողովում, որտեղ նա հայտարարեց ռազմական հարկեր վճարելուց հրաժարվելու մասին: Նրանք ընկերություն հիմնեցին, և նա սկսեց ծավալել խաղաղասիրական գործունեություն: Մոնաստիեն աջակցում էր կազմակերպության զարգացման սկզբնական շրջանում և օգնում էր Սերեզոլին միջազգային կապեր հաստատելու հարցում։ Նա նաև իր մասնակցությունն ունեցավ SCI–ի մի քանի աշխատանքային ճամբարներում։ Վո կանտոնի ալպյան շրջանում գտնվող Լես Օրմոնց քաղաքում, 1924 թվականի օգոստոսի 7-ից 28-ը, նա մեկ տասնյակ տղամարդ և կին պացիֆիստների հետ մասնակցեց Շվեյցարիայում Պիեր Սերեզոլի կողմից կազմակերպված կամավոր առաջին աշխատանքային ճամբարին՝ առաջարկելով օգնություն, պարագաներ, կացարան և գործիքներ այն գյուղին, որտեղ ձմեռային ձնահյուսը ծածկել էր տունը և դրա տարածքը ժայռերով, ցեխով և ծառերի կոճղերով:
Պիեր Սերեզոլի միջոցով նա ծանոթացավ քվակերների հետ: Նա ժամանակ է անցկացրել Բիրմինգհեմի Woodbrooke Quaker հետազոտական կենտրոնում և միացել քվակերներին 1930 թվականին: Նա Շվեյցարիայի մասնաճյուղի առաջին «գործավարն» էր,ով հիմնադրեց քվակերների տարեկան ժողովը Շվեյցարիայում, ինչպես նաև Entre Amis ամսագիրը[9][10][11]:
From 1946 to 1952, she was the first International President of SCI. After Cérésole’s death, she published his biography and several of his papers.[8][12]
1946-1952 թվականներին նա եղել է SCI–ի առաջին միջազգային նախագահը: Սերեզոլի մահից հետո նա հրապարակեց նրա կենսագրությունը և մի քանի աշխատություններ[13][14]:
1955 թվականին Ռոդոլֆո Օլգյատիի և այլոց հետ միասին նա մասնակցում էր Helvetas (այժմ Helvetas Swiss Intercooperation) օտարերկրյա օգնության կազմակերպության հիմնադրմանը[15]: Նա մահացավ Լոզանում 1976 թվականին[15]:
ԱնհատականությունԽմբագրել
Էլեն Մոնաստիեն նկարագրվում է որպես ծնված մանկավարժ՝ «ունենալով շնորհ՝ իր յուրաքանչյուր ուսանողից դուրս բերելու լավագույնը՝ երեխաների անհատականության հանդեպ հարգանքի, իր սիրո ու խստության միջոցով»: «Գործադիր տնօրենի ուղեղով նա ուներ բոլոր արժանիքները. մտքի մեծ հստակություն, որոշման արագություն, կազմակերպվածության բնածին զգացում, լավ գրիչ և հումոր»[1]:
Հարգանքի տուրքԽմբագրել
2003 թվականի հոկտեմբերի 3-ին Լոզանում տեղադրվեց նրան նվիրված հուշատախտակ (Pré-du-Marché 17):
Էլեն Մոնաստիե, 1882-1976 |
---|
École Vinet–ի աշակերտը, որպես ուսուցիչ այստեղ մնացել է մինչև 1943 թվականը:
Հետաքրքրված լինելով «Maison du Peuple»-ի գործունեությամբ` նա ներգրավվեց որպես վարող և մասնակցեց քրիստոնյա-սոցիալիստների Լոզանի խմբի հանդիպումներին: Այստեղ գտնվում է այն տունը, որտեղ նա ապրել է շուրջ 50 տարի։ |
ՀրապարակումներԽմբագրել
- Էլեն Մոնաստիե, Պիեր Սերեզոլ, un quaker d'aujourd'hui, Փարիզ, 1947:
- Իր նամակագրությունից՝ Էլեն Մոնաստիեն, Էդմոնդ Պրիվատը, Լիզ Սերեզոլը, Սամուել Գագնեբինը, Պիեր Սերեզոլը: Նյոշատել, 1960 թ.։
- Էլեն Մոնաստիեի, Պիեր Սերեզոլի և Առնոլդ Բոլի տեքստերը, Լոզան, Ալոնսո Դիեզ, 1954։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.lonsea.de/pub/person/3607
- ↑ «Dictionnaire Historique de la Suisse DHS»
- ↑ Monastier Hélène (1964)։ Mon itinéraire spirituel, une longue route qui m’a amenée au quakerisme
- ↑ «Monastier, Hélène»։ hls-dhs-dss.ch (գերմաներեն)։ Վերցված է 2020-08-31
- ↑ Words about Deeds. 100 years of International Voluntary Service for Peace.։ SCI։ 2019։ էջեր 47–48։ ISBN 9789463965385
- ↑ Words about Deeds. 100 years of International Voluntary Service for Peace.։ SCI։ 2019։ էջեր 47–48։ ISBN 9789463965385
- ↑ 8,0 8,1 «Pierre Ceresole. A lifetime serving Peace»
- ↑ Words about Deeds. 100 years of International Voluntary Service for Peace.։ SCI։ 2019։ էջեր 47–48։ ISBN 9789463965385
- ↑ «History and Biography Project “Let Their Lives Speak”»
- ↑ «Monastier, Hélène»։ hls-dhs-dss.ch (գերմաներեն)։ Վերցված է 2020-08-31
- ↑ Words about Deeds. 100 years of International Voluntary Service for Peace։ SCI։ 2019։ էջ 24։ ISBN 9789463965385
- ↑ «Pierre Ceresole. A lifetime serving Peace»
- ↑ Words about Deeds. 100 years of International Voluntary Service for Peace։ SCI։ 2019։ էջ 24։ ISBN 9789463965385
- ↑ 15,0 15,1 «Monastier, Hélène»։ hls-dhs-dss.ch (գերմաներեն)։ Վերցված է 2020-08-31
Արտաքին հղումներԽմբագրել
- «Hélène Monastier»։ Dictionnaire Historique de la Suisse DHS (Ֆրանսերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլեն Մոնաստիե կատեգորիայում։ |