Էլենա Ռոխեր

Արգենտինայում ծնված Բրիտանիայում հաստատված դերասանուհի

Էլենա Սիլվիա Ռոխեր (հոկտեմբերի 27, 1974(1974-10-27)[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի դերասանուհի, որը 2009 թվականին «Պիաֆ» պիեսում խաղացած Էդիթ Պիաֆի դերի համար արժանացել է Լորենս Օլիվյեի մրցանակի[4]։ Հանդես է եկել նաև Լոնդոնի Ուեստ Էնդյան թատրոններում բեմադրված «Էվիտա» մյուզիքլում, «Բոինգ-Բոինգ» ներկայացման մեջ ու «Կիրք» մյուզիքլում[5]։

Էլենա Ռոխեր
Ծնվել էհոկտեմբերի 27, 1974(1974-10-27)[1][2][3] (49 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[2]
Քաղաքացիություն Արգենտինա[2]
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Ամուսին(ներ)Mariano Torre?
Պարգևներ և մրցանակներ

Արգենտինյան կարիերա խմբագրել

Նախքան «Էվիտա»-յի Ուեստ Էնդյան վերաբեմադրության մեջ Էվա Պերոնի դերն ստանալը Ռոխերն իր հայրենի Բուենոս Այրեսում հաջողակ դերասանուհի էր[6]։ 1997 թվականին Yo Que Tu Me Enamoraba-ում իր աշխատանքի համար ներկայացվել է Տրինիդադ Գուեվարա մրցանակին՝ որպես լավագույն դերասանուհի[7]։ Շարունակել է նկարահանվել «Ինը» , «Հուդինի», «Գեղեցկուհին և Հրեշը» և «Ջութակահարը տանիքին» մյուզիքլներում, ինչպես նաև «Թշվառները» մյուզիքլում կատարել է Ֆանտինայի դերը, իսկ «Շաբաթ երեկոյան տենդ» մյուզիքլում հանդես եկել որպես Անետա[7]։ 2002/2003 եթերաշրջանում Jazz, Swing, Tap մյուզիքլում իր դերակատարման համար նրան ներկայացրել են կաբելային հեռուստատեսության ACE մրցանակին «Մյուզիքլի լավագույն դերասանուհի» անվանակարգում[8]։ Հաջորդ եթերաշրջանում գլխավոր դերով հանդես է եկել Mina...che cosa sei? շոույում, որի ռեժիսոր Վալերիա Ամբրոսիոյի հետ նաև շոույի համահեղինակն էր[9]։ Այս ներկայացման համար արժանացել է ACE մրցանակին որպես մյուզիքլի լավագույն դերասանուհի[10]։ Հանդես է եկել նաև մի շարք արգենտինյան հեռուստանախագծերում, այդ թվում՝ Hombres de Honor, Pensionados և El sodero de mi vida[11]։ Կարճատև ճամփորդությամբ եղել է Եվրոպայում Tango por Dos ծրագրի շրջանակներում[12]։

Ուեստ Էնդյան կարիերա խմբագրել

2006 թվականին «Էվիտա»-յի Ուեստ Էնդյան վերաբեմադրության համար Բուենոս Այրեսում աշխատանքներ տանելիս Էնդրու Լլոյդ Ուեբերի աշխատակիցներից մեկը տեսել է Ռոխերի դերախաղն ու նրան առաջարկել գլխավոր դերի համար[5]։ Մի շարք լսումներից հետո նրան հանձնարարվել է Էվա Պերոնի դերը, որը նա կատարել է շռնդալից հաջողությամբ[6]։ 2007 թվականին Ադելֆի թատրոնում իր դերակատարման համար առաջադրվել է Լորենս Օլիվյեի մրցանակի «Մյուզիքլում լավագույն դերասանուհի» անվանակարգում, բայց մրցանակն ստացել է Ջենա Ռասելը «Կիրակին զբոսայգում Ջորջի հետ» ներկայացման մեջ իր խաղացած դերի համար[13]։ Հետո Ռոխերը հանդես է եկել լոնդոնյան բեմում «Բոինգ-Բոինգ» հիթ ներկայացման մեջ որպես Գաբրիելա, որի ռեժիսորը Մեթյու Վարչուսն էր[14]։ 2008 թվականին Դոնմար Ուերհաուս թատրոնում բեմադրված «Պիաֆ» ներկայացման մեջ Ռոխերը խաղացել է գլխավոր դերը և ևս մեկ անգամ արժանացել քննադատների գովասանքին[15]։ Ներկայացումը տեղափոխվել է ավելի մեծ Վոդեվիլ թատրոն[16] և 2009 թվականին Ռոխերն արժանացել է Լորենս Օլիվյեի մրցանակի՝ որպես մյուզիքլի լավագույն դերասանուհի[4]։ «Պիաֆ» ներկայացմամբ անցել է միջազգային շրջագայություն, որի մեջ մտնում էր նաև Բուենոս Այրեսը[6]։ Բուենոս Այրես վերադարձի ընթացքում կարճ ժամանակով վերաբեմադրել է իր կատարումները Mina...che cosa sei? -ում[6]։ 2010 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 21-ը Ստիվեն Սոնդհայմի ու Ջեյմս Լափայնի «Կիրք» մյուզիքլում Ռոխերը կատարել է Ֆոսկայի դերը[17]։ 2011 թվականի փետրվարի 7-ին հայտարարվել է, որ Ռոխերը երրորդ անգամ է արժանացել Լորենս Օլիվյեի մրցանակի՝ որպես մյուզիքլի լավագույն դերասանուհի[18]։

Ձայնագրություններ խմբագրել

Ռոխերին կարելի է լսել Mina...che cosa sei? [19] և Evita ալբոմներում (2006 թվականի լոնդոնյան վերաբեմադրություն և 2012 թվականի բրոդվեյյան վերաբեմադրություն)[20][21]։ Նաև ձայնագրել է երկու սոլո ալբոմ․ Vientos Del Sur-ը և Բուենոս այրեսում կենդանի ձայնագրված Recorriendo el Rock Nacional (Nueva Edi) ալբոմը[22]։

«Էվիտա»- ն Բրոդվեյում խմբագրել

Ռոխերը վերադարձել է Բրոդվեյում վերաբեմադրված «Էվիտա»-ում Էվա Պերոնի դերին, որի առաջին ներկայացումը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլին Մարքիզ թատրոնում։ Բեմադրության ռեժիսորը Մայքլ Գրանդաժն էր, խորեոգրաֆը՝ Ռոբ Էշֆորդը, հանդես էին գալիս նաև Ռիկի Մարտինը՝ որպես Չե և Մայքլ Սերվերիսը՝ որպես Խուան Պերոն։ Քննադատներից ոմանք պնդում էին, որ նրա ձայնը «չափազանց քնքուշ է Էվա Պերոնին ներկայացնելու համար», մյուսներն էլ այն կարծիքի էին, որ «Ռոխերը նշանավոր դերասանուհի է» և «ունի այն աստղային որակները, որոնց մասին երգում է Էվիտան»[23]։

Բեմական դերեր խմբագրել

Արգենտինա խմբագրել

Տարեթիվ Բեմադրություն Դեր
1995 El jorobado de París II
1998 Ինը
1998 Գեղեցկուհին և Հրեշը Չիկկա բոբա
2000 Թշվառները Ֆանտինա
2001 Շաբաթ երեկոյան տենդ Անետա
2002 Ջութակահարը տանիքին
2004 Mina... Che Cosa Sei?!?
2005 Houdini, una ilusión musical ԲեսսBess
2009/10 Պիաֆ Էդիտ Պիաֆ
2015 ¡Ay, Carmela! Կարմելա
2016 LoveMusik Լոտե Լենյա

Ուեստ Էնդ խմբագրել

Տարեթիվ Բեմադրություն Դեր Թատրոն Մրցանակներ
2006 Էվիտա Էվա Պերոն
  • Անվանակարգ՝ Լորենս Օլիվյեի մրցանակ մյուզիքլում լավագույն դերասանուհի
2007-2008 Բոինգ-Բոինգ Գաբրիելա
  • Հարոլդ Պինտեր թատրոն
2008-2010 Պիաֆ Էդիթ Պիաֆ
  • Շահել է Լորենս Օլիվյեի մրցանակ մյուզիքլում լավագույն դերասանուհի
2010 Կիրք Ֆոսկա
  • Դոնմար Ուերհաուս
  • Անվանակարգ՝ Լորենս Օլիվյեի մրցանակ մյուզիքլում լավագույն դերասանուհի

Բրոդվեյ խմբագրել

Տարեթիվ Բեմդրություն Դեր Թատրոն Մրցանակներ
2012-2013 Էվիտա Էվա Պերոն
  • Մարքիզ թատրոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 cinenacional.com (իսպ.) — 2001.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 From Drill Hall to Olivier glory: Acclaimed War Play Black Watch Takes Four Awards, Guardian News and Media Limited, 2009 թ․ մարտի 9, Վերցված է 2011 թ․ փետրվարի 10-ին
  5. 5,0 5,1 Elena Roger: 'I don’t play normal women’, Telegraph Media Group Limited, 2010 թ․ օգոստոսի 31, Վերցված է 2011 թ․ փետրվարի 10-ին
  6. 6,0 6,1 6,2 6,3 Elena Roger: Questa mina è pazza, Buenos Aires Herald, 2010 թ․ դեկտեմբերի 11, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին
  7. 7,0 7,1 Elena Roger, alternativateatral, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին
  8. ACE Awards 2002/2003, ACE Awards, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին
  9. Mina... che cosa sei?!?, alternativateatral, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին
  10. ACE Awards 2003/2004, ACE Awards, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին
  11. What's New Buenos Aires?: Evita Revival Opens in London June 21, Playbill Inc, 2006 թ․ հունիսի 21, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին
  12. I Felt the Song Was Mine, Guardian News and Media Limited, 2006 թ․ մայիսի 29, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին
  13. Oliviers:Olivier Winners 2007, officiallondontheatre.co.uk, 2008 թ․ ապրիլի 23, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 21-ին, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  14. Photo Flash: Rhea Perlman and Elena Roger in Boeing-Boeing, broadwayworld.com, 2007 թ․ հունիսի 14, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին
  15. Elena Roger Wins Rave Reviews for Edith Piaf Musical, First Post Newsgroup IPR Limited, 2008 թ․ օգոստոսի 14, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին
  16. Piaf at Vaudeville Theatre: Review, Telegraph Media Group Limited, 2008 թ․ հոկտեմբերի 23, Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին
  17. Sondheim's Passion Opens at London's Donmar Warehouse Sept. 21, Playbill Inc, 2010 թ․ սեպտեմբերի 21, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին, Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին
  18. Olivier Awards: Nominations: Best Actress in a Musical, The Society of London Theatre, 2011 թ․ փետրվարի 7, Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին(չաշխատող հղում)
  19. Mina...che cosa sei?!? Elena Roger (2006), Billboard, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին
  20. Evita (2006 London Cast Recording), Decca Broadway, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին
  21. Evita (2012 New Broadway Cast Recording), Masterworks Broadway, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին, Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին
  22. Resutados de búsqueda de ELENA ROGER, Tematika.com, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին(չաշխատող հղում)
  23. EVITA w/ Martin & Roger Begins Previews Mar. 2012; Opens Apr. 2012, broadwayworld.com, 2011 թ․ հունվարի 21, Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլենա Ռոխեր» հոդվածին։