Գիտատեխնիկական առաջընթաց

Գիտատեխնիկական առաջընթաց, տնտեսական հատվածի գիտության և տեխնիկայի աճի տեմպ, աշխատանքի նոր միջոցների, նյութերի, ժամանակակից տեխնոլոգիայի լայն կիրառում, ինվեստիցիաների մեծ մասի ուղղում նորամուծություններին։

Պարենի և գյուղատնտեսության զարգացման միջազգային խորհուրդ

Նորամուծություններ

խմբագրել

Նոր կամ կատարելագործված արդյունքների (ապրանքներ, ծառայություններ), տեղեկատվական գործընթացների մշակումն ու արտադրական յուրացումն է։

Էկոնոմիկայի զարգացման շուկայական պայմանները մշտապես առաջադրում են ոչ միայն քանակական, այլ նաև որակական փոփոխությունների պահանջներ։ Այդ վերափոխումները կարելի է իրականացնել՝ օգտագործելով ամենաառաջավոր տեխնիկական, տեխնոլոգիական, գիտահետազոտական մշակումներն ու արտադրության մեջ դրանց ներդրումը։

Որպես տնտեսագիտական նոր կատեգորիա «Նորամուծություն» հասկացությունը 20-րդ դարի առաջին տասնամյակում գիտական շրջանառության մեջ է մտցրել Ի․ Շումպետերը։ Այս հասկացության մեջ, բացի տեխնիկական նորամուծությունից, Շումպետերը ներառում է նաև կազմակերպական, կառավարչական, մարքեթինգային, ֆինանսական նորամուծությունները, նոր շուկաները, մատակարարման նոր աղբյուրներն ու ռեսուրսների նոր զուգակցումները։

Նորամուծությունը ձեռնարկության հստակ գործիք է՝ նոր, տարբեր բնույթի գործարարության կամ ծառայություն ստեղծելու համար։ Այն կարող է ներկայացվել որպես տեսություն, կարող է յուրացվել և կիրառվել։ Այն գիտական հետազոտությունների և մշակումների արդյունքների օգտագործումն է՝ արտադրության, գիտության, մշակույթի, կրթության և այլ ոլորտների տնտեսական, սոցիալական ու իրավական հարաբերությունները կատարելագործելու համար։ Տարբերում են նորամուծությունների հետևյալ տեսակները՝

  • տեխնոլոգիական,
  • ապրանքային,
  • գործընթացային։

Տեխնոլոգիական նորամուծություն

խմբագրել

Ձեռնարկատիրական գործունեության տեսակ է, որը կապված է նոր տեխնոլոգիաների մշակման և յուրացման հետ։

Ապրանքային նորամուծություն

խմբագրել

Վերաբերում են նոր նյութերի, կիսաֆաբրիկատների, նոր կոմպլեկտավորվող մասերի, նոր ապրանքների արտադրմանը, նոր ծառայությունների մատուցմանը, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել։

Գործընթացային նորամուծություն

խմբագրել

Սա արտադրության մեքենայացման, էլեկտրաֆիկացման, ավտոմատացման կատարելագործման, արտադրության կազմակերպման ու կառավարման, նոր մեթոդների գործնական կիրառումն է։

Ներկայումս, տնտեսապես զարգացած երկրներում, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի 70-85 % բաժին է ընկնում արտադրության տեխնոլոգիայի, սարքավորումների, կադրերի պատրաստման մեջ առարկայացած նորամուծություններին։ Նորամուծությունների դերը մեծ է փոքր և միջին բիզնեսում։ Արտադրության և ԳՏԱ ոլորտներում, նորամուծության գործունեությունը բնութագրվում է գիտության, տեխնիկային և արտադրության միավորման նոր ձևերում։

Նորամուծությունների ֆինանսավորում

խմբագրել

Նորամուծական գործունեության զարգացումը ենթադրում է կանոնակարգված և հիմնավորված ֆինանսական միջոցների ստեղծում։ Շատ կարևոր է հստակ ու ժամանակին ֆինանսավորումը, քանի որ այդ գործունեությունը բնութագրվում է բարձր ռիսկայնությամբ, ֆինանսական աղբյուրների բազմազանությամբ, ճկունությամբ ու ինովացիոն գործընթացների արագ փոփոխման նկատմամբ հարմարվողականությամբ։

Սա իրենից ներկայացնում է բարդ համակարգ, որտեղ գործում են ինտեգրված ֆինանսաարդյունաբերական կառույցներ, պետական ու տարածքային կառավարման մարմիններ, ֆիզիկական անձիք և այլն։

Արդի պայմաններում ֆինանսավորման աղբյուրներ են հանդիսանում բյուջետային և ոչ բյուջետային միջոցները, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորման ֆոնդերը, ձեռնարկությունների սեփական միջոցները, տարբեր առևտրային կառուցվածքների ֆինանսական ռեսուրսները, հատուկ լիազորված ներդրումային բանկերի վարկերը, պաշտպանության համալիր գիտահետազոտական և արտադրական կազմակերպություններին տրվող կոնվերսիոն վարկերը, օտարերկրյա ներդրումները, ազգային և արտասահմանյան գիտական հիմնադրամների միջոցները, ֆիզիկական անձանց մասնավոր ներդրումները և այլն։

ԳՏԱ գյուղատնտեսությունում

խմբագրել
 
Տեխնիկական առաջընթաց

Հանդիսանում է սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարևորագույն միջոց և նպաստում բարեկեցության բարձրացմանը։ Այն միավորում է 2 գործընթաց՝

  • գիտության զարգացում,
  • տեխնիկական առաջընթաց։

Գիտությունը՝ ԳՏԱ-ի շարժիչ ուժն է, իսկ տեխնիկական առաջընթացը, որպես երկրի տնտեսական մարտավարության իրականացման օղակ, բաժանվում է 2 գործընթացի՝ նոր տեխնիկայի մշակում, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի հիման վրա արտադրության վերակառուցում։

Գյուղատնտեսության մեջ այն ազդում է աշխատանքի արտադրողականության վրա՝ մեքենաների քանակի ավելացման, միավոր ժամանակում արտադրանքի արտադրության ծավալի աճին, ինչպես նաև նպաստում հասարակական աշխատանքի ծախսերի կրճատմանը, աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը։ Այստեղ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում՝ աշխատանքի ձևերի ու պայմանների փոփոխությունը, դրա կազմակերպումը, աշխատուժի զարգացման մակարդակն ու դրա օգտագործման բնույթը և այլն։

Այսպիսով՝ ԳՏԱ-ի իմաստը կայանում է, որ կրճատվեն կենդանի աշխատանքային ծախսերը, ավելանան անցյալի առարկայացած ծախսերը։ Դրա շնորհիվ կբարձրանա աշխատքանի արտադրողականությունը։

ԳՏԱ-ի զարգացումն ընթացել է 2 փուլով՝

Էվոլյուցիոն զարգացում

խմբագրել

Այն բնութագրվում է տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների ավանդական ձևերի անընդհատ կատարելագործմամբ և դրանց կուտակմամբ։ Այն կարող է տևական լինել և ապահովել տնտեսական զգալի արդյունք։

Ռևոլյուցիոն (թռիչքային) զարգացում

խմբագրել

Այն առաջանում է տեխնիկական կատարելագործման որոշակի փուլում, երբ ընթանում է դրանց կուտակում, որը ստեղծում է ռևոլյուցիոն փոփոխությունների համար անհրաժեշտ հիմք։ Սրա հետևանքով կատարվում են արտադրության նյութատեխնիկական բազայի կտրուկ որակական փոփոխություններ։

Այս երկու ձևերն էլ բնութագրվում են էներգետիկ աղբյուրների օգտագործմամբ, էլեկտրաէներգիայի կիրառմամբ, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ։ Սրանք ապահովում են ճյուղի զարգացում և հանդիսանում գիտատեխնիկական առաջընթացի նոր փուլի հիմք։

ԳՏԱ առանձնահատկությունները գյուղատնտեսությունում

խմբագրել
 
 

Գյուղատնտեսության մեջ այն իրականացվում է ճյուղին հատուկ տնտեսական և կենսաբանական օրենքների հիման վրա, որոնք բխում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրության, բերքահավաքի, պահպանման, փոխադրման և վերամշակման յուրահատկություններից։

Գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությունը տարվում է բերրի հողերում, իսկ բարձր բերք ապահովվում է ինչպես հողակտորների ռացիոնալ մշակման, այնպես էլ օրգանական և հանքային պարարտանյութերի, բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցների կիրառման միջոցով։ Իսկ հողի, արտադրության միջոցների և նյութական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը կախված է գիտականորեն հիմնավորված ցանքաշրջանառության, նոր տեխնոլոգիաների և բարձր արտադրողական տեխնիկայի ներդրումից։

Գյուղատնտեսական մշակաբույսերն առանձնացվում են կենսաբանական կազմով, վեգետացիայի ժամկետով և առանց վերամշակման սննդում արտադրանքի օգտագործման աստիճանով։ Դրա համար, ԳՏԱ զարգաումը պետք է իրականացվի կոնկրետ տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկությունների առավել լրիվ և լավ օգտագործման ուղղությամբ։ Մեծ ուշադրություն պետք է դարձվի նաև արտադրանքի պահպանման, վերամշակման և իրացման խնդիրների վրա։

Գյուղատնտեսական մի շարք մշակաբույսեր համարվում են շատ աշխատատար։ Դրանց թվին են դասվում բանջարանոցային և տեխնիկական մշակաբույսերը։ Այսպես՝ բանջարանոցային մշակաբույսերի մշակության ժամանակ մեկ հեկտարի հաշվով աշխատանքային ծախսերը 40-60 անգամ ավել են, քան հացահատիկային մշակաբույսերինը։

Այսպիսով՝ ԳՏԱ զարգացումը պետք է նպաստի, առաջին հերթին, աշխատատար մշակաբույսերի մշակության ժամանակ արտադրական գործընթացների համալիր մեքենայացման համար նոր մեքենաների և սարքավորումների մշակմանը, որը լայն ճանապարհներ է բացում աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար։ Այս միջոցառումները կնպաստեն գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ընդլայնմանը և բնակչության աճող պահանջների բավարարմանը։

Գյուղատնտեսական առաջընթացի հիմնական ուղղություններ

խմբագրել
 
 
Աշխատանքի մեքենայացում

ԳՏԱ հիմնական ուղղությունները երեքն են՝

1․ արտադրության մեքենայացում - ձեռքի աշխատանքի փոխարինում մեքենայացված ախատանքի։ Սա կոչվում է համալիր մեքենայացում, քանի որ անցել է մեքենայացման տարբեր փուլեր՝ հիմնական տեխնոլոգիական գործընթացների մեքենայացումից մինչև բոլոր գործընթացների մեքենայացում։ Այն արտադրությունը դարձնում է ավելի ինտենսիվ և կատարելագործված։ Արտադրության մեքենայացումը տարբեր ձեռնարկություններում ընթանում է տարբեր կերպ։ Մեքենայացման մակարդակը գնահատվում է հետևյալ ցուցանիշներով՝

  • արտադրված արտադրանքի քանակը հարաբերած արտադրանքի ընդհանուր ծավալին,
  • կատարված աշխատանքի քանակը հարաբերած աշխատանքի ընդհանուր գումարին։

2․ Արտադրանքի համալիր մեքենայացում ու ավտոմատացում - սա իրենից ներկայացնում է իրար հետ փոխկապակցված սարքավորումների, մեքենաների ներդրում, որը բարձրացնում է արտադրանքի արտադրողականությունը, նպաստում արտադրության ինտենսիվացմանը և մարդու՝ ծանր աշխատանքի թեթևացմանը։

3․ Արտադրության ավտոմատացում - դա մարդու աշխատանքի լրիվ կամ մասնակի փոխարինումն է տեխնիկական միջոցների օգնությամբ։ Արտադրանքի ավտոմատացումը կատարվում է մասնակիորեն՝ գործողությունների և գործընթացների ավտոմատացմամբ, և համալիր՝ արտադրության ամբողջական իրականացում առանց մարդու ներգործության։

ԳՏԱ-ի ներկայիս խնդիրն է՝ անցնել արտադրության համալիր մեքենայացման և ավտոմատացման։ Դրա համար պետք է կատարվեն այնպիսի տեխնիկա-կազմակերպական միջոցառումներ, որոնք հնարավորություն կստեղծեն բավարարելու հետևյալ պայմաններին․ արտադրության կատարելագործման և նրանում անընդհատ տեխնոլոգիաների կիրառման պահանջը, բանվորների աշխատանքային պայմանների և բնույթի բարելավման անհրաժեշտությունը, տեխնոլոգիակահ համակարգերը, որոնց կառավարումն առանց ավտոմատ համակարգի անհնար է դարձնումկատարված գործընթացների արագ ընթացքի կամ բարդությունների պայմաններում, բարդ արտադրական գործընթացների օպտիմալացումը հնարավոր է միայն ավտոմատացման միջոցներիներդրման պայմաններում։

Համալիր (կոմպլեքսային) ավտոմատացում

խմբագրել

Նախատեսում է արտադրության բոլոր հիմնական և օժանդակ աշխատանքների ավտոմատացում։ Այստեղ մեծանում է հաշվիչ տեխնիկայի կիրառման անհրաժեշտությունը, քանի որ դրա շնորհիվ զարգանում է արտադրության համակարգչավորումը

Արտադրության քիմիացում

խմբագրել

Նպատակն է՝ կատարելագործել արտադրությունը՝ քիմիական հումքի, տեխնոլոգիաների և արտադրանքի ներդրման հաշվին։ Արդյունքում, ինտենսիվացնելով արտադրությունը, հնարավոր է դառնում ստանալ նոր տեսակ արտադրանքներ և բարձրացնել դրանց որակը։

ԳՏԱ հիմնական ուղղությունները գյուղատնտեսության մեջ (բուսաբուծություն)
Ագրոտեխնիկական Տեխնոլոգիական Կազմակերպա-տնտեսական
Ինտենսիվ ցանքաշրջանառությունների կիրառում Բարձր արտադրողական մեքենաների և այլ տեխնիկական միջոցների կիրառում Արտադրության մասնագիտացման և կոոպերացման զարգացում
Գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր բերքատու սորտերի և հիբրիդների կիրառում Առաջավոր տեխնոլոգիաների կիրառում Արտադրանքի իրացման ձևերի և մեթոդների կատարելագործում
Ոռոգելի տարածությունների ընդարձակում և ոռոգման ձևերի կատարելագործում Նոր տեսակի տարաների և փաթեթավորման ձևերի կիրառում Աշխատանքի կազմակերպում և նյութական խրախուսում
Պարարտանյութերի, բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների կիրառում Տրանսպորտային միջոցների զարգացում Բարձրորակ կադրերի պատրաստում

ԳՏԱ արագացման խնդիրներ

խմբագրել
 
Հողերի ոռոգում

Դրանք են՝

  • որոկապես նոր մոտեցում սելեկցիոն աշխատանքին, գյուղատնտեսական արտադրությունում կենսատեխնոլոգիայի լայն կիրառում,
  • հողերի բերրիության բարձրացմանը և մաշտպանությանը նպաստող գյուղատնտեսական վարման առաջավոր համակարգի մշակում,
  • նոր ոռոգելի հողերի ստեղծում, եղած մելիորատիվ կառուցվածքների վերակառուցում և արդիականացում,
  • գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության և բերքահավաքի համար մեքենաների և այլ արտադրության միջոցների փորձնական նմուշների նախագծում և պատրաստում։

ԳՏԱ առաջընթացի արդյունավետության որոշում

խմբագրել

Սրա գնահատման ժամանակ բացահայտվում են՝ ռեսուրսների օգտագործման մակարդակը, ծախսերի տնտեսական աճը, նյութադրամական ծախսերի փոխհատուցման ժամկետի կրճատումը, գյուղատնտեսական արտադրության ինտենսիվացման տեմպերի արագացումը, ճյուղի տնտեսական արդյունավետության բարձրացումը։ Գնահատումը ցույց է տալիս նոր միջոցառման, արտադրության միջոցների, առաջավոր տեխնոլոգիաների դերը հասարակության արտադրողական ուժերի զարգացման, տեխնիկական մշակաբույսերի ստեղծման մեջ։

ԳՏԱ ձեռքբերումների տնտեսական արդյունավետության հիմնական չափանիշը հանդիսանում է համախառն արտադրանքի աճը և այն հաշվարկված բնակչության մեկ շնչի հաշվով։

ԳՏԱ տնտեսական արդյունավետությունը բնութագրվում է բնեղեն և արժեքային ցուցանիշների համակարգով։ Դա առաջին հերթին գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության, անասունների մթերատվության, արտադրանքի որակական բարձրացումն է արտադրական գործընթացում և արտադրանքի կորուստների կրճատումը, պահպանում և իրացումը։

Գյուղատնտեսության մեջ տնտեսական արդյունավետության բնութագրման համար կարելի է օգտագործել հետևյալ բանաձևը՝

Ա=Աա1·Ֆտ1ա2·Ֆտ2, որտեղ՝

  • Աա1 և Աա2 - կոնկրետ տեսակի արտադրանքի արտադրության ժամանակ աշխատանքի արտադրողականությունն է, նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրումից առաջ և հետո, մարդ-ժամ/ցենտ,
  • Ֆտ1 և Ֆտ2 - արտադրանքի ֆոնդատարությունն է ներդրումից առաջ և հետո, դրամ։

Երբ՝

  • Ա>1, նշանակում է ԳՏԱ կիրառումը արդյունավետ է,
  • Ա=1 դեպքում կարող են ԳՏԱ ձեռնարկատերերը ներդնել, կարող են չներդնել, քանի որ արդյունավետությունը մնում է նույն մակարդակի վրա,
  • Ա<1 դեպքում՝ չունի պահանջվող արդյունավետություն։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հակոբյան Լևչենկո Լևոնի, Ճեպեճյան Շաքե Անդրանիկի - «Գյուղատնտեսության էկոնոմիկա», Երևան 2012