Էլեոնորա Զեմենցկայա (լեհ.՝ Eleonora Ziemięcka, 1819[1][2], Czersk, Gmina Góra Kalwaria, Powiat piaseczyński, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան - սեպտեմբերի 23, 1869(1869-09-23), Վարշավա, Ռուսական կայսրություն), լեհ հրապարակախոս, փիլիսոփայության հանրահռչակող, կանանց շարժման ակտիվիստ։

Էլեոնորա Զեմենցկայա
Դիմանկար
Ծնվել է1819[1][2]
ԾննդավայրCzersk, Gmina Góra Kalwaria, Powiat piaseczyński, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
Մահացել էսեպտեմբերի 23, 1869(1869-09-23)
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունփիլիսոփա
Ստորագրություն
Изображение автографа
 Eleonora Ziemięcka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զեմենցկայան նվիրվելով փիլիսոփայությանը, հիմնականում ձգտում էր հաշտեցնել հավատը բանականության հետ։ Այս ցանկությունը հատկապես հստակ արտահայտվել է Փիլիսոփայության մասին ռումիներեն՝ On filozofii տպագրված առաջին աշխատության մեջ՝ 1841 թվական Գրադարան. Վարշավա ռումիներեն՝ Bibliot, որտեղ հեղինակը համարձակորեն արտահայտվել է Հեգելի համակարգի դեմ։ Իր գաղափարները քարոզելու համար Զեմենսկայան նույն թվականին հիմնել է Պիլգրզիմ լեհ.՝ Pielgrzym ամսագիրը, որը, կարողացավ գոյություն ունենալ միայն Կրաշևսկու, Գոլովինսկու և այլոց աջակցության շնորհիվ։ Այդ ամսագիրը 1846 թվականին դադարեց լույս տեսնել։

Ստեղծագործություններ խմբագրել

Էլեոնորա Զեմենցկայան հետագայում հրատարակել է Մտքեր կանանց կրթության մասին լեհ.՝ Myśli o wychowaniu kobiet 1843 թվական Վարշավա, Էսսեներ կաթոլիկ փիլիսոփայության մասին լեհ.՝ Zarysy filozofii katolickiej 1857 թվական, գրքերը, ինչպես նաև այլ աշխատություններ։ 1864 թվականին նա ձեռնարկել է Բարձրագույն գիտությունների դասընթաց կանանց համար լեհ.՝ Kurs nauk wyższych dla kobiet գրքերի շարքի հրատարակումը։ Սակայն այն սահմանափակվել է հոգեբանության և գեղագիտության վերաբերյալ ձեռնարկներով։ Զեմենցկայան իր ուժերը փորձել է նաև գեղարվեստական գրականության ասպարեզում։ Նա գրել է պատմվածքներ՝ նախատեսված երիտասարդների և երեխաների համար, որոնք տպագրվել են Մանկական օրաթերթում, ինչպես նաև պատմվածքների ժողովածուներ, որոնք հիմնված են եղել ժողովրդական հեքիաթների վրա (1860-1861)[3]։ Զեմենցկայան նաև ուշադրություն է դարձրել հասարակության մեջ կանանց դերի և մասնավորապես կանանց կրթության վրա։ 1842 թվականին նա հանդիպել է երիտասարդ հեղինակ Նարկիզա Ժմիչովսկային, ով վերջերս հանդես էր եկել իր հրատարակչական դեբյուտով Պիերվիոսնեկում։ Ժմիչովսկան հրատարակել է իր մի շարք գրական ստեղծագործություններ Պիելգրզիմում։ Այս ընթացքում ամսագիրը դարձավ կանանց հիմնախնդիրների վրա կենտրոնացած հիմնական հրատարակություններից մեկը[4][5]։ 860 թվականին Զեմենցկայան հրապարակել է Խոսք կանանց մասին էսսեն, որտեղ նա քննադատել է կանանց ժամանակակից տարբեր կարծրատիպերը։ Խոսքը այն կարծրատիպերի մասին էր, որոնք կնոջը համարում են հրեշտակային և հոգևոր, ինչպես նաև այն կարծրատիպերը, որոնք կարծում են, որ կանայք զիջում էին տղամարդկանց[6][7]։

Գրականություն խմբագրել

  • «Земенцкая, Элеонора». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. Porter, Brian A. (2011 թ․ հունիսի 3). «Faith and Fatherland: Catholicism, Modernity, and Poland» (անգլերեն). Oxford University Press, USA. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  4. Gabryl, Franciszek (1914). «Polska filozofia religijna w wieku XIX» (լեհերեն). Nakł. Biblioteki Dzieł Chrześcijańskich. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  5. Porter-Szűcs, Brian (2011). «Faith and fatherland : Catholicism, modernity, and Poland». Oxford University Press. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  6. Zmichowska, Narcyza (2012 թ․ նոյեմբերի 15). «The Heathen» (անգլերեն). Cornell University Press. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
  7. Żmichowska, Narcyza (2012). «The heathen». NIU Press. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.