Էլամկուլատհ Մանա Շանկարան Նամբուդիրիպադ

Էլամկուլատհ Մանա Շանկարան Նամբուդիրիպադ (մալայալամ՝ ഏലംകുളം മനക്യ്കൽ ശങ്കരൻ നമ്പൂതിരിപ്പാട്‌, հունիսի 13, 1909(1909-06-13), Perintalmanna, Malabar District, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մարտի 19, 1998(1998-03-19), Տրիվանդրամ, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, կոմունիստ, մարքսիզմի տեսաբան, գրող և պատմաբան։ Ազգությամբ մալայացի է։ Կերալա նահանգի առաջին վարչապետն է, Հնդկաստանի ինչ-որ նահանգի առաջին վարչապետն է, որը չի եղել Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ։ Հայտնի է Կերալում հողային և կրթական խոշոր բարենորոգումների անցկացմամբ, որոնք արդյունքում անցկացվել են նաև Հնդկաստանի այլ նահանգներում[1]։

Էլամկուլատհ Մանա Շանկարան Նամբուդիրիպադ
 
Կուսակցություն՝ Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն (մարքսիստական), Հնդկաստանի կոմունիստական կուսակցություն և Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Government Victoria College? և St. Thomas College, Thrissur?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ազատության մարտիկ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հունիսի 13, 1909(1909-06-13)
Ծննդավայր Perintalmanna, Malabar District, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր մարտի 19, 1998(1998-03-19) (88 տարեկան)
Վախճանի վայր Տրիվանդրամ, Հնդկաստան
Քաղաքացիություն  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Ամուսին Q13110255?

Կենսագրություն խմբագրել

Էլամկուլատհ Մանա Շանկարան Նամբուդիրիպադը ծնվել է 1909 թվականի հունիսի 13-ին Պերիտալմանայում, Բրիտանական Հնդկաստան՝ բրահմանի հարուստ ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի բնակավայրում։ Ուսման ժամանակ քոլեջում մոտիկացել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության և Հնդկաստանի անկախության շարժման հետ։ 1934 թվականին դարձել է Հնդկական ազգային կոնգրեսի սոցիալիստական թևի՝ Կոնգրեսի սոցիալիստական կուսակցության հիմնադիրներից մեկը՝ մինչև 1940 թվականը դառնալով նրա գլխավոր քարտուղարը։ 1939 թվականին ընտրվել է Մադրասի օրենսդրական ժողով։ Արդյունքում դարձել է Հնդկաստանի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը, որը նրան ստիպել է որոշ ժամանակով դուրս գալ ընդհատակ։ Կուսակցության պառակտումից հետո 1964 թվականին գլխավորել է Հնդկաստանի մարքսիստական կոմունիստական կուսակցությունը՝ 1977 թվականին դառնալով նրա գլխավոր քարտուղարը[2]։

Կերալա նահանգի վարչապետ առաջին անգամ ընտրվել է 1957 թվականի ապրիլի 5-ին, որից հետո փոփոխել է կրթության և հողօգտագործման ոլորտներում բարենորոգումները։ 1959 թվականին նրա կառավարությունը Հնդկաստանի կենտրոնական կառավարության կողմից թոշակի է անցել, սակայն 1967 թվականին կրկին եկել է նահանգի կառավարության՝ աջակցություն ստանալով յոթ կուսակցությունների կողմից։ Այդ կուսակցությունների մեջ էր նաև Մուսուլմանական լիգան՝ խոստանալով հաղթանակից հետո նահանգում ստեղծել առանձին մուսուլմանական շրջան, որը հետագայում նրա կողմից ստեղծվել է։ 1968 թվականին նրա ջանքերով Ասիայում առաջին անգամ բացվել է մեքենայացված կոկոսային գործարան։ 1960 թվականից մինչև 1964 թվականը և 1970 թվականից մինչև 1977 թվականը Կերալայի օրենսդրական ժողովում եղել է ընդդիմության առաջնորդ։

Էլամկուլատհ Մանա Շանկարան Նամբուդիրիպադը մահացել է 1998 թվականի մարտի 19-ին Տրիվանդրամում՝ 88 տարեկան հասակում։

Մալայերենով և անգլերենով գրված մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ է։ Առավել հայտնի է Կերալայի պատմության նրա մեծ աշխատությունը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Singh, Kuldip (1998 թ․ ապրիլի 2). «Obituary: E. M. S. Namboodiripad». The Independent (անգլերեն).
  2. Краткие биографии руководителей коммунистических, рабочих, революционно-демократических и национально-демократических партий(ռուս.) // Известия ЦК КПСС. — 1990. — № 6 (305). — С. 168.
  3. B. R. P. Bhaskar (2004 թ․ նոյեմբերի 16). «Book Review / Language Books : Namboodiripad's writings». The Hindu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլամկուլատհ Մանա Շանկարան Նամբուդիրիպադ» հոդվածին։