Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր

Ֆրանսիացի կենդանաբան

Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր (ֆր.՝ Étienne Geoffroy Saint-Hilaire, ապրիլի 15, 1772(1772-04-15)[1][2][3][…], Étampes - հունիսի 19, 1844(1844-06-19)[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի կենդանաբան, էվոլյուցիոնիստ։ Չարլզ Դարվինի նախորդներից, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1807)։

Էթիեն Ժոֆրուա Սենտ-Իլեր
ֆր.՝ Étienne Geoffroy Saint-Hilaire
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1772(1772-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրÉtampes
Մահացել էհունիսի 19, 1844(1844-06-19)[1][2][4][…] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՊեր Լաշեզ
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՓարիզի համալսարան
Ազդվել էMathurin Jacques Brisson?
Մասնագիտությունկենսաբան, քաղաքական գործիչ, կենդանաբան, բնագետ և թռչնաբան
ԱշխատավայրԲնական պատմության ազգային թանգարան
ԱմուսինAngélique-Jeanne-Louise-Pauline Brière de Mondétour?
Զբաղեցրած պաշտոններdéputé de Seine-et-Oise? և նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
ԱնդամությունՓարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
ԵրեխաներIsidore Geoffroy Saint-Hilaire?
Commons-logo.svg Étienne Geoffroy Saint-Hilaire Վիքիպահեստում

1798–1801 թվականին մասնակցել է Եգիպտոս կազմակերպվող գիտարշավին, որտեղ հավաքել է գիտական մեծ արժեք ունեցող հավաքածու (կաթնասունների 17, երկկենցաղների ու սողունների 25, ձկների 57 նոր սեռ ու տեսակ)։

Կիրառել է սաղմերի ուսումնասիրության համեմատական մեթոդը, որը հետագայում կազմեց էվոլյուցիայի սաղմնաբանական ապացույցների և բիոգենետիկական օրենքի հիմքը։ 1830 թվականին Փարիզի ԳԱ–ում ծավալվեց մեծ բանավեճ Ժոֆրուա Սենտ-Իլերի և Ժորժ Կյուվիեի միջև, որտեղ տեսականորեն հաղթեց Կյուվեն, սակայն կենդանական աշխարհի միասնության մասին Ժոֆրուա Սենտ-Իլերի գաղափարները օրգանական բնության էվոլյուցիոն ուսմունքի հիմքը հանդիսացան և պաշտպանվեցին գիտնականների ու մտածողների կողմից։

Ժոֆրուա Սենտ-Իլերի ուսմունքը կենդանական աշխարհառաջացման միասնական պլանի մասին մետաֆիզիկական էր, սակայն նպաստեց գիտության մեջ ծագման միասնական գաղափար հաստատելուն, որի համար ենթարկվեց դաժան հալածանքների։ Ժոֆրուա Սենտ-Իլերը հիմնադրեց նաև կենդանիների կլիմայավարժեցման մասին գիտությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 301