Էզրաս Հասրաթյան

հայ խորհրդային ֆիզիոլոգ

Էզրաս Հասրաթի Հասրաթյան (մայիսի 18 (31), 1903[1][2], Մեծք, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - ապրիլի 24, 1981(1981-04-24)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1938), պրոֆեսոր (1939)։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947)[4], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1929 թվականից։ Իվան Պավլովի աշակերտը։

Էզրաս Հասրաթյան
Ծնվել էմայիսի 18 (31), 1903[1][2]
Մեծք, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 24, 1981(1981-04-24)[2] (77 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիոլոգ և ֆիզիոլոգիա
Հաստատություն(ներ)Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան բնագիտության ինստիտուտ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ[1], Վ. Բեխտերևի անվ. ուղեղի ինստիտուտ[1], Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան[1], Տաշքենդի բժշկական համալսարան[1], Institute of Higher Nervous Activity?[1], Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան[1] և Institute of Higher Nervous Activity?[1]
Գործունեության ոլորտնյարդաֆիզիոլոգիա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1][2] և ՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1926)[1]
Կոչումպրոֆեսոր[2] և թղթակից անդամ[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[2] (1936)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[3] և հայերեն
Եղել է գիտական ղեկավարՊավել Սիմոնով
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

1926 թվականին ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական, 1930 թվականին՝ բժշկական ֆակուլտետները։ 1930-1938 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի (Լենինգրադ) ավագ գիտաշխատող, 1935-1941 թվականներին՝ Վ. Բեխտերևի անվան ուղեղի ինստիտուտի կենտրոնական նյարդային համակարգության բաժնի վարիչ, միաժամանակ՝ մանկավարժական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 1941-1943 թվականներին՝ Տաշքենդի բժշկական ինստիտուտի դասախոս, 1944-1950 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ նյարդային համակարգության կոմպենսատոր հարմարանքների լաբորատորիայի վարիչ, 1950-1952 թվականներին՝ բարձրագույն նյարդային գործունեության ինստիտուտի տնօրեն, 1953-1960 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ, 1960 թվականից՝ բարձրագույն նյարդային գործունեության և նյարդաֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն և պայմանական ռեֆլեքսների լաբորատորիայի վարիչ, 1950-1960 թվականներին՝ միաժամանակ Մոսկվայի երկրորդ բժշկական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։

Գործունեություն խմբագրել

Հասրաթյանի գիտական աշխատանքների հիմնական բնագավառը բարձրագույն նյարդային գործունեությունն է։ Հասրաթյանի նյարդային համակարգության պլաստիկության վերաբերյալ աշխատանքները համաշխարհային ճանաչում գտան։ Հասրաթյանը հիմնավորեց արգելակման պրոցեսի բուժիչ և պահպանող դերը, մշակեց նոր մեթոդ՝ վնասվածքային, այրվածքային, ջերմային շոկի կանխորոշման և բուժման համար։ Ստեղծագործաբար զարգացնելով պավլովյան ուսմունքը բարձրագույն նյարդային համակարգության ֆիզիոլոգիայի բնագավառում՝ Հասրաթյանը հարստացրեց այն մի շարք բացահայտումներով, որոնցից ամենակարևորներն են պայմանական ռեֆլեքսների համակարգայնության օրինաչափությունները, պայմանական կապերի երկկողմանի բնույթը, փոխարկումային պայմանական ռեֆլեքսների առկայությունը և ներքին արգելակման առաջացման մեխանիզմը, տեղակայումը պայմանական ռեֆլեկտորային աղեղի սահմաններում։ Հասրաթյանի կողմից առաջարկված հակաշոկային հեղուկները մեծ կիրառություն գտան Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Հասրաթյանը եղել է «Журнал высшей нервной деятельности им. акад. Павлова» ամսագրի գլխավոր խմբագիրը, արտասահմանյան բազմաթիվ գիտական հանդեսների խմբագրության անդամ, «Ինտերմոզգ» միջազգային գիտական կազմակերպության նախագահը<։

Ավելի քան 100 գիտական աշխատությունների հեղինակ է[5]։

Պարգևներ խմբագրել

  • Լենինի շքանշան (2)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղ շքանշան
  • Ի. Պավլովի անվան մրցանակ (1951)
  • Ի. Պ. Պավլովի անվան մեդալ (1963)
  • Պուրկինեի մեդալ (1975)
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974)
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Երկեր խմբագրել

  • Պայմանական ռեֆլեքսների ուսմունք։ Ներվային սիստեմի ֆիզիոլոգիայի թռուցիկ ներածականով։ Առաջադրություն N 1: Պատմագրական բաժին կուրս 1-ին, Հայաստանի Պետական Համալսարանի մանկավարժական ֆակուլտետին կից հեռակա ուսուցման բյուրո, Երևան, տպ. Հայպոլիգրաֆի, 1930[6]։
  • Պայմանական ռեֆլեքսների ուսմունք։ Ներվային սիստեմի թռուցիկ ներածականով։ Առաջադրություն N 2: Պատմագրական բաժին, կուրս 1-ին, Երևան, տպ. Հայպոլիգրաֆի, 1930[7]։
  • Պայմանական ռեֆլեքսների ուսմունք։ Ներվային սիստեմի թռուցիկ ներածականով։ Առաջադրություն N 3: Պատմագրական բաժին կուրս 1-ին, Հայաստանի Պետական Համալսարանի մանկավարժական ֆակուլտետին կից հեռակա ուսուցման բյուրո, Երևան, տպ. Հայպոլիգրաֆի, 1930[8]։
  • Մկանային աշխատանքի ազդեցությունը երիկամների ֆունկցիայի վրա։ Տեղեկագիր ՀԽՍՀ գիտությունների ինստիտուտի, Երևան, Ա. հ., 1931 (համահեղինակ)[9]։
  • Արզնի հանքային ջրի ազդեցությունը յերիկամների ֆունկցիաների վրա։ Երևան, 1936 (համահեղինակ)[10]։
  • Ակադեմիկոս Իվան Պետրովիչ Պավլովը և նրա գիտական ստեղծագործությունը։ (Ֆիզիոլոգի ծննդյան 100-ամյակի առթիվ), Երևան, ՀԽՍՀ, ԳԱ հրատարակչություն, 1949[11]։
  • Հատընտիր երկեր։ Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1951 (համահեղինակ)[12]։
  • Физиология центральной нервной системы: Москва, Изд-во АМН СССР, 1953. 560 с.
  • Բիոլոգիական մտքի զարգացումը Հայաստանում։ Հնագույն ժամանակներից մինչև XVIII դարը, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1960 (համահեղինակ)[13]։
  • Ուղեղի հուսալիությունը։ Երևան, Հայպետհրատ, 1964 (համահեղինակ)[14]։
  • Բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիա։ Երևան, «Հայաստան», 1966[15]։
  • Неопределенность в нервной системе: Пер. с англ. / Б. Бернс, Пер. Н. Ю. Алексеенко, Под ред. Э. А. Асратяна. Москва, Мир, 1969.
  • Очерки по физиологии условных рефлексов. Москва, Наука, 1970. 360 с.
  • Электрофизиология проводящих путей спинного мозга. Москва, Наука, 1970[16].
  • Синаптическая передача в тонических и нетонических мышцах. Москва, Наука, 1971.
  • Двадцатилетний опыт объективного изучения высшей нервной деятельности (поведения) животных . Э. А. Асратяна, Москва, Наука, 1973.
  • Иван Петрович Павлов, 1849-1936 гг. Москва, Наука, 1974. 456 с.
  • Функциональная организация элементарных и сложных форм условнорефлекторной деятельности / Л. П. Руденко, Отв. ред. Э. А. Асратян, Москва, Наука, 1974.
  • Իվան Պետրովիչ Պավլով։ Կյանքը, ստեղծագործությունը, ուսմունքի արդիական վիճակը, Երևան, «Հայաստան», 1979 (համահեղինակ)[17]։
  • Развивающийся мозг и среда / АН СССР. Отд. физиологии. Ин-т высшей нервной деятельности и нейрофизиологии. Москва, Наука, 1980.
  • Պայմանական-ռեֆլեքսային գործունեության արդիական խնդիրները։ Հոդվածների ժողովածու 1930-1982 թվականներ, Երևան, Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1988[18]։

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  5. А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 24. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  6. Հասրաթյան, Էզրաս Հասրաթի (1930). Պայմանական ռեֆլեքսների ուսմունք։ Ներվային սիստեմի ֆիզիոլոգիայի թռուցիկ ներածականով. Առաջադրություն N 1: Պատմագրական բաժին կուրս 1-ին. Հայաստանի Պետական Համալսարանի մանկավարժական ֆակուլտետին կից հեռակա ուսուցման բյուրո. Երևան: տպ. Հայպոլիգրաֆի.
  7. Հասրաթյան, Էզրաս Հասրաթի (1930). Պայմանական ռեֆլեքսների ուսմունք։ Ներվային սիստեմի թռուցիկ ներածականով. Առաջադրություն N 2: Պատմագրական բաժին կուրս 1-ին. Հայաստանի Պետական Համալսարանի մանկավարժական ֆակուլտետին կից հեռակա ուսուցման բյուրո. Երևան: տպ. Հայպոլիգրաֆի.
  8. Հասրաթյան, Էզրաս Հասրաթի (1930). Պայմանական ռեֆլեքսների ուսմունք։ Ներվային սիստեմի թռուցիկ ներածականով. Առաջադրություն N 3: Պատմագրական բաժին կուրս 1-ին. Հայաստանի Պետական Համալսարանի մանկավարժական ֆակուլտետին կից հեռակա ուսուցման բյուրո. Երևան: տպ. Հայպոլիգրաֆի.
  9. Հասրաթյան, Էզրաս Հասրաթի; Գզգզյան, Դ (1931). Մկանային աշխատանքի ազդեցությունը յերիկամների ֆունկցիայի վրա. Տեղեկագիր ՀՍԽՀ գիտությունների ինստիտուտի. Երևան: Ա.հ.
  10. Հասրաթյան, Էզրաս Հասրաթի; Մուշեղյան, Գրիգոր Պետրոսի; Գզգզյան, Դ; Ալեքսանյան, Արտո Բոգդանի, eds. (1936). Արզնի հանքային ջրի ազդեցությունը յերիկամների ֆունկցիաների վրա = Влияние Арзнинской минеральной воды на функцию почек: Влияние Арзнинской минеральной воды на функцию почек. Երեվանի պետական համալսարանի սերիա. Յերեվան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Հասրաթյան, Էզրաս Հասրաթի (1949). Ակադեմիկոս Իվան Պետրովիչ Պավլովը և նրա գիտական ստեղծագործությունը։ Ֆիզիոլոգի ծննդյան 100-ամյակի առթիվ. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.
  12. Պավլով, Իվան Պետրովիչ; Հասրաթյան, Էզրաս Հասրաթի (1951). Հատընտիր երկեր. Translated by Տեր-Պողոսյան, Ավետիք Գրիգորի; Սիմոնյան, Շ. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.
  13. Տեր-Պողոսյան, Ավետիք Գրիգորի (1960). Հասրաթյան, Էզրաս Հասրաթի (ed.). Բիոլոգիական մտքի զարգացումը Հայաստանում։ Հնագույն ժամանակներից մինչև XVIII դարը = Развитие биологической мысли в Армении. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ.
  14. Հասրաթյան, Էզրաս Հասրաթի; Սիմոնով, Պավել Վասիլևիչ (1964). Ուղեղի հուսալիությունը. Երևան: Հայպետհրատ.
  15. Հասրաթյան, Էզրաս Հասրաթի (1966). Բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիա. Երևան: Հայաստան.
  16. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Էզրաս Հասրաթյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  17. Հասրաթյան, Էզրաս Հասրաթի (1979). Գրիգորյան, Վ (ed.). Իվան Պետրովիչ Պավլով։ Կյանքը, ստեղծագործությունը, ուսմունքի արդիական վիճակը. Երևան: Հայաստան.
  18. Հասրաթյան, Էզրաս Հասրաթի (1988). Պայմանական-ռեֆլեքսային գործունեության արդիական խնդիրները։ Հոդվածների ժողովածու 1930-1982 թթ. Translated by Հայրապետյան, Ա Ա. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն.
  19. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 257