Էդվիգ
Էդվիգ (անգլ.՝ Eadwig, մոտ 940, Ուեսեքս, Անգլիա - հոկտեմբերի 1, 959, Գլոստեր, Անգլիա), Անգլիայի արքա 955-959 թվականներին։ Նրան նախորդել է Էդրեդ-ը, իսկ հաջորդել է Էդգարը։
Էդվիգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | մոտ 940 |
Ծննդավայր | Ուեսեքս, Անգլիա |
Մահացել է՝ | հոկտեմբերի 1, 959 |
Վախճանի վայր | Գլոստեր, Անգլիա |
Վինչեսթերի մայր տաճար | |
Երկիր | Անգլիայի թագավորություն |
Տոհմ | Ուեսեքսի տոհմ |
միապետ | |
Հայր | Էդմունդ I[1][2] |
Մայր | Էլգիվա Շաֆտսբերից[1][2] |
Կենսագրություն Խմբագրել
Էդվիգը գահ բարձրացավ 14 տարեկան հասակում՝ իր քեռու՝ Էդրեդ արքայի մահից հետո։ Կառավարման սկզբնական շրջանում աքսորեց Դունստանին՝ արքունիքի գլխավոր խորհրդատուին[3]։ Եթե հավատանք ժամանակագրությանը դա տեղի է ունեցել մինչև հայտնի եկեղեցականի հետ վեճը երիտասարդ թագավորի թագադրման արարողություն ժամանակ։ Քանի դեռ հավաքվածները գավաթ էին բարձրացնում նրա պատվին Էդվիգը լքեց խնջույքը և մեկուսացավ օրիորդ Էլֆգիվի հետ (ով հետագայում դարձավ նրա կինը)։ Վիրավորված թագավորի բացակայությամբ Դունստանը փնտրեց նրան և ուժով ետ բերեց։ Էդվիգը ի պատասխան թագավորական տիտղոսի դեմ այդպիսի անարգանքի մեղադրեց Դունստանին պետական միջոցները մսխելու մեջ և արտաքսում քահանային։
Այս քայլով Էդվիգը իր դեմ լարեց Դունստանի մեծաթիվ կողմնակիցներին։ 958 թվականին Մերսիայի և Նորթումբրիայի ազնվականները Օդօի և արքեպիսկոպոս Կենտերբերիսկի գլխավորությամբ թագավոր են հռչակում Էդգարին Էդվիգի փոքր եղբորը։ Հետո Օդօն ստիպեց Էդվիգին բաժանվել կնոջից` Էլֆգիվից, մինչև որոշ ժամանակ անց նրան ուղարկեցին Իռլանդիա։
959 թվականի Հոկտեմբերի 1-ին թագավորը մահացել է չպարզված հանգամանքներում տասնութ տարեկան հասակում։
Պատմություն Խմբագրել
- Англо-саксонская хроника 920—1014 годов.
- «Էդվիգ»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907