Էդվարդ Ջոն Փոյնթեր (անգլ.՝ Edward John Poynter, մարտի 20, 1836(1836-03-20)[1][2][3][…], Փարիզ, Հուլիսյան միապետություն - հուլիսի 26, 1919(1919-07-26)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի նկարիչ, Արունդելյան միության անդամ։

Էդվարդ Փոյնթեր
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1836(1836-03-20)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Հուլիսյան միապետություն
Մահացել էհուլիսի 26, 1919(1919-07-26)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունHeatherley School of Fine Art? և Ipswich School?
ԵրկերAndromeda?
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս և արվեստագետ
ԱշխատավայրՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց
ԱմուսինAgnes Poynter?[5]
Ծնողներհայր՝ Ambrose Poynter?[6][5], մայր՝ Emma Forster?[6][5]
Զբաղեցրած պաշտոններPRA?
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետ-բակալավր
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԵրեխաներAmbrose Macdonald Poynter?[6][5] և Sir Hugh Edward Poynter, 3rd Bt.?[6][5]
 Edward Poynter Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդվարդ Փոյնթերը ծնվել է 1836 թվականի մարտի 20-ին, Փարիզում՝ ճարտարապետ և նկարիչ Ամբրոսիա Փոյնթերի ընտանիքում։

1853 թվականին 17-ամյա Փոյնթերը Հռոմում հանդիպում է Ֆրեդերիկ Լեյթոնին, ով մեծ տպավորություն է թողնում Փոյնթերի վրա։

1856-1859 թվականներին Փոյնթերը նկարչական կրթություն է ստացել Վեսթմինսթերյան դպրոցում և Իփսվիչում։ Գեղանկարչության դասեր է ստացել Լոնդոնում, Հռոմում և Փարիզում՝ Շառլ Գլեյրի մոտ (Ուիսթլերի հետ միասին)։ Մեծ ճանաչում է ձեռք բերել պատմա-դիցաբանական կտավների շնորհիվ, ինչպիսիք են՝ «Իսրայելը Եգիպտոսում» (1867), «Շեբայի թագուհու այցը» (1871-1875), «Սողոմոն արքա» (1890)։

1866 թվականին Փոյնթերն ամուսնացել է հոգևորական-մեթոդիստ Ջորջ Բրաուն Մաքդոնալդի դստեր՝ գեղեցկուհի Ագնես Մաքդոնալդի հետ։ Ունեցել են երեք երեխա։

1871 թվականին Փոյնթերը դարձել է Ակվարելիստների բելգիական կազմակերպության անդամ։

1876 թվականին ընտրվել է որպես Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, իսկ 1896 թվականից դարձել է ակադեմիայի նախագահ։ Միաժամանակ՝ 1894-1904 թվականներին Փոյնթերը զբաղեցրել է Լոնդոնի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնը։

1902 թվականին նրան շնորհվել է բարոնետի տիտղոս։

Փոյնթերը մահացել է Լոնդոնում՝ 1919 թվականին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Malcolm Bell. Drawings of Sir E. J. Poynter. — Լ.: George Newness Ltd., 1905.
  • «Пойнтер, Эдвард-Джон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)